ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2008 թվականի N 1208-Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2008 թվականի չորրորդ եռամսյակում`
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2008 թվականի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 13,200.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով).
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի գերմանա-հարավսլավական թաղամասի կոյուղագծերի կառուցման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքին հատկացնել 13,650.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով).
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նռնաձորի գյուղական համայնքի խմելու ջրի ստորգետնյա ջրընդունիչ կառույցների վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 3,250.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների մնացած մասի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի համաֆինանսավորման հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. հոկտեմբերի 30 Երևան |