ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2015 թվականի N 1153-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և մանկապատանեկան մարզադպրոցներում մարզադահլիճների վիճակն ու մարզագույքի պահանջարկն ուսումնասիրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝
1) մեկամսյա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը.
2) վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել կատարված աշխատանքների արդյունքների մասին հաշվետվություն։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
 2015 թ. դեկտեմբերի 2 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. դեկտեմբերի 2-ի N 1153-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| 
 Գ. Ղազարյան  | 
 - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)  | 
| 
 Ա. Նազարյան  | 
 - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)  | 
| 
 Մ. Մկրտչյան  | 
 - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ  | 
| 
 Ա. Սուքիասյան  | 
 - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)  | 
| 
 Ա. Այվազյան  | 
 ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ  | 
| 
 Հ. Գալստյան  | 
 - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ  | 
| 
 Գ. Մանուկյան  | 
 - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության մարզական կազմակերպությունների, սպորտային բժշկության և գիտամեթոդական աշխատանքների համակարգման բաժնի պետ  | 
| 
 Յու. Մամիկոնյան  | 
 - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ (համաձայնությամբ)  | 
| 
 Հ. Ասլանյան  | 
 - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ  | 
| 
 Ռ. Գրիգորյան  | 
 - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ-հիգիենիստ (համաձայնությամբ)  | 
| 
 Վ. Գալուստյան  | 
 - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Դ. Հարությունյան |