Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
23 հունվարի 2014 թվականի N 3
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆԻՍՏԻ N 43 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N 1 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի նիստի N 43 արձանագրության «Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հավանության արժանացած N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. հունվարի 31 Երևան |
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թ.
հունվարի 23-ի նիստի N 3
արձանագրային որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թ.
հոկտեմբերի 25-ի նիստի N 43
արձանագրային որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Հ/Հ |
Միջոցառման անվանումը |
Միջոցառման նկարագրությունը |
Պատասխանատու |
Կատարման Ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրներ |
1. |
ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման իրականացումն ապահովող իրավական ակտերի ցանկի և ժամանակացույցի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն |
Համակարգի ներդրման և հետագա գործարկման համար անհրաժեշտ միջոցառումների սահմանում, համակարգի մասնակիցների հստակեցում, ինչը կապահովի ԷԲՇ-ի ներդրման մեկնարկը |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2012 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում |
2. |
ԷԲՇ-ի նախագծման և ներդրման նպատակով կազմակերպության ներգրավման համար տեխնիկական առաջադրանքի մշակում |
Համակարգի գործարկմանն առաջադրվող տեխնիկական մանրամասն պահանջների նկարագրություն` համակարգի նախագծման և ներդրման գործընթացում համապատասխան որակավորում ունեցող ընկերության ներգրավման նպատակով |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ) |
2012 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
3. |
ԷԲՇ-ի նախագծման և ներդրման նպատակով արտաքին կազմակերպության ներգրավման համար մրցույթի հայտարարում և ստացված առաջարկների բացում |
Համաձայն մշակված տեխնիկական առաջադրանքի` համակարգի ներդրման նախագծի իրականացման նպատակով համապատասխան որակավորում ունեցող ընկերության ներգրավման մրցույթի անցկացում |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն(համաձայնությամբ) |
2013 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
4. |
ԷԲՇ-ի նախագծման և ներդրման նպատակով կազմակերպության ներգրավման մրցութային առաջարկների գնահատում |
Համապատասխան որակավորում ունեցող ընկերության ներգրավման նպատակով մրցութային առաջարկների գնահատում` մրցույթի հաղթողին բացահայտելու համար |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)Միջազգային դոնոր կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2013 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
5. |
ԷԲՇ-ի նախագծման և ներդրման նպատակով ներգրավված կազմակերպության հետ պայմանագրի կնքում |
Կայացած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերության հետ պայմանագրի կնքում |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)Միջազգային դոնոր կազմակերպություններ(համաձայնությամբ) |
2013 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
6. |
ԷԲՇ-ի տեխնիկական հատկանիշների վերաբերյալ մանրակրկիտ նախագծի մշակում |
Հաշվի առնելով համակարգի գործարկմանն առաջադրվող պահանջները և դրանում բժշկական տեղեկատվության ներկայացման ստանդարտների ուսումնասիրության արդյունքները` ԷԲՇ-ի տեխնիկական նախագծի պատրաստում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2014 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
7. |
ԷԲՇ-ի ներդրման տեխնիկական նախագծի հաստատում |
Համակարգի ներդրման վերջնական տեխնիկական նախագծի հաստատում շահագրգիռ մարմինների կողմից |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2014 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
8. |
ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման փուլերի սահմանում` ըստ կառավարման մարմինների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև ապահովագրական կազմակերպությունների |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2014 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
9. |
Առողջապահության ոլորտի կազմակերպությունների կողմից ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացվող վարչական վիճակագրական հաշվետվությունների վերանայում, անհրաժեշտության դեպքում, նոր վիճակագրական հաշվետվության ձևերի մշակում, պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի մասով ամփոփ վարչական վիճակագրական հաշվետվության ձևերի համաձայնեցում ՀՀ վիճակագրության պետական խորհրդի հետ` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համաձայն |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2014 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
10. |
ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկա-տվական համակարգի գործունեության կարգի սահմանում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2014 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
11. |
ԷԲՇ-ի նախատիպի մշակում և հաստատում |
Առաջադրված տեխնիկական պահանջներին համապատասխանող համակարգի նախատիպի հաստատում շահագրգիռ մարմինների կողմից |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2014 թվականի օգոստոսի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
12. |
ԷԲՇ-ի նախատիպի գործարկման ընթացքում տեխնիկական խնդիրների վերացում և համակարգի վերջնական տեղակայում |
Համակարգի գործունեության վերլուծության և պոտենցիալ օգտվողների արձագանքների հիման վրա բացահայտված խնդիրների լուծում և համակարգի հանձնում լիարժեք շահագործման |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2015 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
13. |
ԷԲՇ-ի վերջնական ընդունում |
Շահագրգիռ մարմինների կողմից համակարգի վերջնական ընդունում` առաջադրված բոլոր պահանջների կատարման հաստատմամբ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2015 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
14. |
ԷԲՇ-ից օգտվողների վերապատրաստում |
Համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունների և դրանից օգտվելու մանրամասների վերաբերյալ ուսուցողական դասընթացների անցկացում պոտենցիալ օգտվողների շրջանում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Իրականացնող ընկերություն |
2015 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
15. |
ԷԲՇ-ն սպասարկող ադմինիստրատորների և այլ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում |
Համակարգն արդյունավետորեն սպասարկելու և անխափան աշխատանքն ապահովելու ու առաջացող խնդիրներին համապատասխանաբար արձագանքելու վերաբերյալ ուսուցողական դասընթացների անցկացում համակարգի ադմինիստրատորների և այլ տեխնիկական անձնակազմի շրջանում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ԷԲՇ-ի նախագծման և ներդրման նպատակով ներգրավված կազմակերպություն |
2015 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
