«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2007 թվականի N 655-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունիսի 27-ին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պայմանները և կարգավորվում են դրա հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) վրա:
3. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) հաշվառված սեփականության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված թեթև մարդատար ավտոմոբիլներով:
4. Սույն կարգում օգտագործված հասկացությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
5. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:
6. Լիցենզավորող հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի փաթեթը, որոշում դրանց համապատասխանությունը սույն կարգի պահանջներին և արդյունքների հիման վրա եզրակացություն ներկայացնում լիազոր մարմնի ղեկավարին:
II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում հայտով (N 1 ձև) պահանջվող փաստաթղթերը:
8. Կազմակերպությունների կողմից ներկայացվում են բոլոր փաստաթղթերի պատճենները:
9. Հայտով պահանջվող բոլոր փաստաթղթերը (բացառությամբ մասնագետների աշխատանքային գրքույկների և դիպլոմների պատճենների, ավտոտրանսպորտային միջոցների փաստաթղթերի, վարորդական վկայականների, որոնք տրամադրվել են խորհրդային ժամանակաշրջանում կամ հետխորհրդային ժամանակաշրջանում` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից և կարող են կազմված լինել ռուսաց լեզվով) պետք է լինեն հայերենով:
10. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ընդգրկված ավտոմոբիլների համար հատկացվում է լիցենզիայի ներդիր (այսուհետ` ներդիր):
11. Ներդիր ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում`
1) հայտ (N 2 ձև),
2) կազմակերպության լիցենզիայի պատճենը,
3) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների ցանկը (N 3 ձև),
4) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների և ավտովարորդների համար պահանջվող փաստաթղթերը (N 4 ձև):
12. Ներդիրների հատկացման պարտադիր պայման է սեփականության կամ օգտագործման իրավունքով կազմակերպությանը պատկանող հավաքակայանի առկայությունը, բացառությամբ 1-3 մարդատար-տաքսի ավտոմոբիլ ունեցող կազմակերպությունների, որտեղ հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանները կարող են ապահովվել պայմանագրային հիմունքներով: Հավաքակայանի անհրաժեշտ պայմաններն են`
1) ավտոմոբիլների կայանատեղի նվազագույն մակերեսը` մեկ ավտոմոբիլի համար 20 մ2 հաշվարկով.
2) ավտոմոբիլների` գիծ դուրս գալուց առաջ տեխնիկական վիճակի վերահսկման կետի (դիտափոս կամ էստակադա) առկայությունը.
3) վարորդների ամենօրյա բուժզննման կետի առկայությունը:
13. Լիցենզավորող հանձնաժողովի տեղեկանքի հիման վրա (N 5 ձև) ոստիկանության կողմից լիցենզավորող հանձնաժողովին տրամադրվում է տեղեկանք (N 6 ձև) ավտոմոբիլին հատկացվելիք դեղին հիմնագույնի համարանիշի մասին` ներդիրում (N 7 ձև) նշելու համար:
14. Դեղին հիմնագույնի համարանիշը հատկացվում է ներդիրի առկայության դեպքում:
15. Ներդիրի գործողության ժամկետը սահմանվում է ավտոմոբիլի արտադրության տարեթվից մինչև 10 տարին լրանալը:
16. Ներդիրն ուժի մեջ է սահմանված գործողության ժամկետում, եթե դրա և (կամ) համապատասխան լիցենզիայի գործողությունը չի դադարեցվել (կասեցվել), ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում:
17. Լիցենզավորող հանձնաժողովը հայտն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ավտոմոբիլների համապատասխանությունը սույն կարգի պահանջներին (համապատասխանության թերթիկ` N 8 ձև):
18. Պարտադիր պայմաններից որևէ մեկի բացակայության կամ անհամապատասխանության դեպքում ավտոմոբիլի համար ներդիր չի հատկացվում:
19. Լիցենզիա և ներդիր (ներդիրներ) միաժամանակ ստանալու համար կազմակերպությունը ներկայացնում է սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը:
20. Արգելվում է ներդիրների փոխանցումն այլ մարդատար-տաքսի ավտոմոբիլների:
III. ՏԱՔՍԱՄՈՏՈՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
21. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության ու տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
22. Տաքսամոտորային փոխադրումներում կարող են ներգրավվել միայն 10 և ավելի փոքր տարիք ունեցող ավտոմոբիլներ:
23. Մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է ունենա`
1) ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված տաքսամետր (սակաչափիչ).
2) թափքի կողային մասում շախմատաձև տարբերանշմամբ գծանշում.
3) ուղեսրահում զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչ, իսկ տանիքին` հուսալի ամրացված, «ՏԱՔՍԻ» գրառմամբ դեղին գույնի տարբերանշան.
4) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ ավտոմոբիլի վարորդի մասին տեղեկատվություն:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
24. Լիցենզիան ուժի մեջ է մտնում այն լիցենզավորված անձին հանձնվելու կամ ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից:
25. Լիցենզիան վերաձևակերպվում է, գործողությունը կասեցվում, դադարեցվում է և կրկնօրինակը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ
ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտատու________________________________________________________ (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը) |
Գտնվելու վայրը ___________________________________________________ (կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը) |
Փոխադրումների կազմակերպման վայրը ______________________________
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ
իրականացնելու համար:
Կից ներկայացվող փաստաթղթերն են`
1) պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով)`_____ էջ,
2) կանոնադրության պատճենը (իրավաբանական անձինք)` _____ էջ,
3) հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը` _____ էջ,
4) սոցիալական ապահովության քարտի պատճենը կամ սոցիալական ապահովության
քարտ չունենալու մասին տեղեկանք (անհատ ձեռնարկատերերը)`__ էջ,
5) պետական տուրքի անդորրագիրը:
Հայտնում եմ, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացված փաստաթղթերում
առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Հայտատու _______________________________________________________ (պաշտոնը) |
_________________________ |
_____________________ |
Կ.Տ.
_____ __________________ 200 թ. |
Ձև N 2
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել __________ լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` կից ցանկով ներկայացված ավտոմոբիլների համար` Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու համար:
Հայտատու________________________________________________________ (կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը) |
|
Լրացուցիչ տեղեկություններ ____________________________________________ |
|
Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:
Կից ներկայացնում եմ գործող կարգի պահանջներով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց իսկությունը հավաստում եմ:
Հայտատու |
_____________________ |
_________________________ |
Կ.Տ. | _____ __________________ 200 թ. |
Ձև N 3
Ց Ա Ն Կ
_______________________________________________________________ ի |
ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ
NN |
Ավտոմոբիլի | ||||||
վարորդի |
մակնիշը |
հաշվառման |
դեղին |
թողարկման |
ինչ իրավունքով է |
համապատաս- | |
1 |
2 |
3 |
4 |
5* |
6 |
7 |
8 |
1. |
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
* Լրացվում է միայն լիցենզիայի ներդիրի փոխարինման ժամանակ:
Հայտատու |
_____________________ |
_________________________ |
Կ.Տ. | _____ __________________ 200 թ. |
Ձև N 4
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ
2. Լիցենզիա
3. Ավտոմոբիլին ամրակցված ավտովարորդի վկայական, պարտադիր բժշկական հավատարմագրման տեղեկանք և ավտոմոբիլների տեխնիկական անձնագիր (գրանցման վկայագիր)
4. Ավտոմոբիլի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր
5. Ավտոմոբիլն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` օրինականությունը հաստատող փաստաթուղթ
6. Ավտոմոբիլի ավտովարորդի` սեղմված բնական կամ հեղուկ գազով աշխատելու դեպքում` թույլտվությունը հաստատող փաստաթուղթ
7. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական, իսկ 1-3 ավտոմոբիլ ունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ համար` հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանների ապահովման պայմանագիր:
Ձև N 5
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____
_____ _______________ 200 Թ. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԻ (ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կազմակերպության անվանումը_______________________________________ |
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (բնակության) վայրը __________ |
__________________________________________________________ |
Գործունեության տարածքը _________________________________________ |
Լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման համարը, ամսաթիվը ______________ |
__________________________________________________________ |
NN |
Ավտոմոբիլի |
Ինչ հիմունքով է | |||
մակնիշը |
հաշվառման |
դեղին |
թողարկման | ||
1 |
2 |
3 |
4* |
5 |
6 |
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
* Լրացվում է միայն լիցենզիայի ներդիրի փոխարինման ժամանակ:
Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ |
______________ |
______________ |
Կ.Տ.
Ձև N 6
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ___________ 200 Թ. N________ՏԵՂԵԿԱՆՔԻ
ՀԱՄԱՁԱՅՆ________________________________________ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԱՎՏՈՄՈԲԻԼԻ (ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ) ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՄԱՍԻՆ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՈՒՄ ՆՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ)
NN |
Ավտոմոբիլի | ||
մակնիշը |
հաշվառման |
դեղին | |
1. |
|
|
|
2. |
|
|
|
3. |
|
|
|
_________________________ |
_____________________ |
Կ.Տ.
Ձև N 7
Հայաստանի Հանրապետությունում Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը ____________________________________________________
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (բնակության) վայրը ________________________________
____________________________________________________
Գործունեության տարածքը __________________________________
Ավտոմոբիլի մակնիշը______________________________________
Ավտոմոբիլի հաշվառման համարանիշը ___________________________
Դեղին հիմնագույնի համարանիշը ______________________________
Ավտոմոբիլի նույնացման համարը (VIN)___________________________
Ներդիրը տալու ամսաթիվը ___________________________________
Ներդիրի գործողության ժամկետը _____________________________
|
Ձև N 8
Հ Ա Մ Ա Պ Ա Տ Ա Ս Խ Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ
_____ __________________ 200 թ.
NN |
Ավտոմոբիլը |
Ավտոմոբիլի |
Պարտադիր պայմանների առկայությունը | ||||||||
մակ- |
հաշվառ- |
դեղին |
թողարկման |
ինչ |
ուղեսրահում |
թափքի |
ուղեսրահում |
տանիքին |
տաքսի- | ||
1 |
2 |
3 |
4 |
5* |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը | |||||||||||
1. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Լրացվում են 8-12 սյունակները` այո (ոչ) նշմամբ:
* Լրացվում է միայն լիցենզիայի ներդիրի փոխարինման ժամանակ:
Լիցենզավորող հանձնաժողով` |
_________________ |
__________________ |
_________________ |
__________________ | |
_________________ |
__________________ | |
_________________ |
__________________ | |
_________________ |
__________________ |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՏԾ № 00000
Հայաստանի Հանրապետությունում
մարդատար-տաքսի ավտոմոբիլներով
ուղևորափոխադրումների կազմակերպման
Տրվում է ____________________________________________________ (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը) |
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ)_________________________________________ (գտնվելու (բնակության) վայրը) |
Լիցենզիայի գործողության ժամկետը՝ |
անժամկետ |
|
|
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ |
|
|
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
* - Ծանոթություն - |
համաձայն Արդարադատության նախարարության թիվ 41 պաշտոնական տեղեկատվության սույն որոշումն ուժի մեջ է մտնում 07.07.2007 թ. |