«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 նոյեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003358
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2003 թ. |
N 277-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՆԿԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ և 59-րդ հոդվածները, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժթ» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և ելնելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների ներդրման աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 31-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 146 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի 6-րդ բաժնի 6.1-6.7 կանոնները ներառյալ:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչությանը՝ սույն որոշման ընդունումից հետո տասնօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները» հաստատելու առաջարկով:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
23 սեպտեմբերի 2003 թ. |
N 742-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԱՆԿԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 1998 թվականի հուլիսի 24-ի N 457 որոշման
Հրամայում եմ`
Հաստատել «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները»` համաձայն 1-ին հավելվածի:
ՀՀ ֆինանսների և |
Վ. Խաչատրյան |
Հավելված 1
Հաստատված է |
Հաստատված է |
ԲԱՆԿԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Բ ա ժ ի ն I
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՑ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ լ ու խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (այսուհետ՝ բանկեր) հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերն, ներկայացման պարտադիր հոդվածներն ու դրանց լրացման ցուցումները:
(1.1 կետը լրաց. 01.06.04 N 143-Ն)
Գ լ ու խ 2
ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 1 և 30 ստանդարտների (այսուհետ՝ ՀՀՀՀՍ) սկզբունքների համաձայն:
2.2. Բանկերի կողմից հրապարակվող տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներառում են՝
ա) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը՝ ձև 1 (հավելված 1),
բ) հաշվապահական հաշվեկշիռը՝ ձև 2 (հավելված 2),
գ) սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը՝ ձև 3 (հավելված 3),
դ) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը՝ ձև 4 (հավելված 4),
ե) ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները՝ ներառյալ հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը՝ ձև 5 (հավելված 5):
2.3. Բանկերը ֆինանսական հաշվետվությունների հետ միասին հրապարակում են նաև աուդիտորական եզրակացության համառոտ ամփոփագիրը:
2.4. Ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում բանկը հրապարակում է համախմբված ֆինանսական հաշվետվությունները: Բանկը կարող է նաև հրապարակել առանձին ֆինանսական հաշվետվությունները:
2.5. Բանկերն իրենց հայեցողությամբ կարող են ավելի մանրամասնել ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց կից ծանոթագրությունները՝ պահպանելով ՀՀՀՀՍ-ների և սույն կարգով սահմանված պահանջները և ներկայացման պարտադիր հոդվածները:
(2.5 կետը փոփ., լրաց. 01.06.04 N 143-Ն)
2.51. Բանկերը կարող են ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում (ձև 5) նախատեսված հոդվածներն արտացոլել ձև 1, 2, 3 և 4 հաշվետվություններում, ընդ որում, այն հոդվածները, որոնք արտացոլվում են նշված հաշվետվություններում, պետք չէ արտացոլել ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում: Սույն կարգով հաստատված ձև 1, 2, 3, 4 և 5 հաշվետվություններում ներկայացված հոդվածները պարտադիր են բանկերի համար:
(2.51 կետը լրաց. 01.06.04 N 143-Ն)
2.6. Բանկերը նախորդ տարվա էական սխալները, որոնք բացահայտվել են հաշվետու ժամանակաշրջանում, ճշգրտում են ՀՀՀՀՍ 8-ի համաձայն:
2.7. Բանկերը հաշվապահական հաշվեկշռի հաշվետու ամսաթվից հետո տեղի ունեցած դեպքերը, որոնք վերաբերում են հաշվապահական հաշվեկշռի հաշվետու ամսաթվին, բացահայտում են ՀՀՀՀՍ 10-ի համաձայն: Առևտրային բանկերը բացահայտում են նաև ֆինանսական հաշվետվությունների վավերացման օրը և այն հանգամանքը, թե ում կողմից են վերջիններս վավերացվել:
2.8. Հաշվետվությունների համապատասխան հոդվածները մանրամասնվում են ծանոթագրություններում՝ ըստ դրանց էականության:
Գ լ ու խ 3
ՄԻՋԱՆԿՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3.1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի համաձայն՝ բանկերը յուրաքանչյուր եռամսյակի համար հրապարակում են միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների փաթեթը, որը ներառում է՝
ա) ֆինանսական արդյունքների մասին միջանկյալ հաշվետվություն՝ ձև 6 (հավելված 6),
բ) միջանկյալ հաշվապահական հաշվեկշիռ՝ ձև 7 (հավելված 7),
գ) սեփական կապիտալում փոփոխությունների մասին միջանկյալ հաշվետվություն՝ ձև 8 (հավելված 8),
դ) դրամական հոսքերի մասին միջանկյալ հաշվետվություն՝ ձև 9 (հավելված 9):
ե) ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները՝ ներառյալ հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը՝ ձև 5 (հավելված 5):
(3.1 կետը լրաց. 01.06.04 N 143-Ն)
3.2. Բանկերը կարող են ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում (ձև 5) նախատեսված հոդվածներն արտացոլել ձև 6, 7, 8 և 9 հաշվետվություններում, ընդ որում, այն հոդվածները, որոնք արտացոլվում են նշված հաշվետվություններում, պետք չէ արտացոլել ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում: Սույն կարգով հաստատված ձև 6, 7, 8 և 9 հաշվետվություններում ներկայացված հոդվածները բանկերի համար պարտադիր են:
(3.2 կետը խմբ. 01.06.04 N 143-Ն)
3.3. Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները հրապարակվում են ՀՀՀՀՍ 34-ով սահմանված ժամանակաշրջաններին համապատասխան:
3.4. Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները կազմելիս կիրառվում է նույն հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, ինչ տարեկան ֆինանսական հաշվետվությունների համար:
Բ ա ժ ի ն II
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ԵՎ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄ
Գ լ ու խ 4
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4.1. Բանկի ֆինանսական հաշվետվությունները ներառում են նրա բոլոր տարածքային ստորաբաժանումների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:
4.2. Նոր ստեղծված բանկի համար առաջին հաշվետու տարի (ժամանակաշրջան) է համարվում նրա պետական գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:
4.3. Լուծարվող բանկը ներկայացնում է ֆինանսական հաշվետվություններ տարեսկզբից մինչև օրենքով սահմանված կարգով լուծարման գործընթացի սկիզբն ընկած ժամանակաշրջանի համար:
4.4. Ֆինանսական հաշվետվություններն ունենում են հետևյալ պարտադիր վավերապայմանները՝
ա) անվանումը,
բ) հաշվետու ամսաթիվը կամ ժամանակաշրջանը, որի համար կազմված է հաշվետվությունը,
գ) կազմակերպության անվանումը,
դ) գտնվելու վայրը,
ե) թվային ցուցանիշների ներկայացման չափսը (ֆորմատը),
զ) պատասխանատու անձանց ստորագրությունները:
Գ լ ու խ 5
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (Ձև 1)
5.1. Ֆինանսական արդյունքների մասին տարեկան հաշվետվության 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, հաշվետու և նախորդ ժամանակաշրջանի տվյալները: Միջանկյալ հաշվետվությունում, 2-րդ սյունակում, լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի տվյալները, 3-րդ սյունակում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի տվյալները, 4-րդ սյունակում՝ հաշվետու տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի տվյալները՝ աճողական կարգով, 5-րդ սյունակում՝ նախորդ տարվա նույն համեմատական տվյալները: Ֆինանսական արդյունքների մասին (ձև 6) 1-ին եռամսյակի համար ներկայացվող միջանկյալ հաշվետվության 3-րդ և 5-րդ սյունակները չեն լրացվում և չեն հրապարակվում:
(5.1 կետը լրաց. 01.06.04 N 143-Ն)
5.2. Ստորև բերված աղյուսակում ներկայացված են հաշվետվության և դրան համապատասխան կից ծանոթագրությունների կետերում ներառվող հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվները:
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության կետերը | Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանը կից ծանոթագրություններ | Հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվներ |
Տոկոսային և նմանատիպ եկամուտներ (ծանոթագրություն 3) |
Տոկոսային եկամուտ ՀՀ ԿԲ-ում թղթակցային հաշվից | 6011 հաշիվ |
Տոկոսային եկամուտներ ՀՀ ԿԲ-ում տեղաբաշխված այլ միջոցներից | 6001, 6014, 6017, 6019, 6025 հաշիվներ | |
Տոկոսային եկամուտներ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներից | 6012 հաշիվ | |
Տոկոսային եկամուտներ ռեզիդենտ բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված այլ միջոցներից | 6002, 6004, 6015, 6021, 6023, 6026, 6028, 6091(բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների մասով), 6031, 6033 հաշիվներ | |
Տոկոսային եկամուտներ ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներից | 6013 հաշիվ | |
Տոկոսային եկամուտներ ոչ ռեզիդենտ բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված այլ միջոցներից | 6003, 6005, 6016, 6018, 6022, 6024, 6027, 6029, 6092 (բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների մասով), 6032, 6034 հաշիվներ | |
Տոկոսային եկամուտներ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկներին տրված վարկերից ու այլ փոխատվություններից | 6006, 6026, 6028, 6091 (իրավաբանական անձանց և հիմնարկների մասով), 6051, 6053, 6055, 6057, 6059, 6061 հաշիվներ | |
Տոկոսային եկամուտներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկներին տրված վարկերից ու այլ փոխատվություններից | 6007, 6027, 6029, 6092 (իրավաբանական անձանց և հիմնարկների մասով) 6052, 6054, 6056, 6058, 6060, 6062 հաշիվներ | |
Տոկոսային եկամուտներ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված վարկերից և այլ փոխատվություններից | 6006, 6026, 6028, 6091 (ֆիզիկական անձանց մասով) 6041, 6043, 6045 հաշիվներ | |
Տոկոսային եկամուտներ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված վարկերից և այլ փոխատվություններից | 6007, 6027, 6029, 6092 (ֆիզիկական անձանց մասով) 6042, 6044, 6046 հաշիվներ | |
Տոկոսային եկամուտներ բանկի աշխատակիցներին տրված վարկերից և այլ փոխատվություններից | 6006, 6007, 6026, 6027, 6028, 6029, 6091, 6092 (բանկի աշխատակիցների մասով), 6071, 6072, 6073 հաշիվներ | |
Տոկոսային եկամուտներ բանկի հետ կապված անձանց տրված վարկերից և այլ փոխատվություններից | 6006, 6007, 6026, 6027, 6028, 6029, 6091, 6092 (բանկի հետ կապված անձանց մասով), 6074, 6075, 6076, 6077, 6078, 6079 հաշիվներ | |
Տոկոսային եկամուտներ պետական գանձապետական պարտատոմսերում կատարված ներդրումներից | 6081, 6082 հաշիվներ | |
Տոկոսային եկամուտներ այլ արժեթղթերում կատարված ներդրումներից | 6083, 6084, 6085, 6086 հաշիվներ | |
Այլ տոկոսային եկամուտներ | 610 ենթաբաժնի հաշիվներ | |
Տոկոսային և նմանատիպ ծախսեր (ծանոթագրություն 4) |
Տոկոսային ծախսեր ՀՀ ԿԲ-ից հետգնման պայմանագրերով ներգրաված միջոցների գծով | 7091, 7101 հաշիվներ |
Տոկոսային ծախսեր ՀՀ ԿԲ-ից ներգրաված այլ միջոցների գծով | 7081, 7082 հաշիվներ | |
Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներից | 7011 հաշիվ | |
Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված այլ միջոցների գծով | 7021, 7023, 7025, 7027, 7053, 7083, 7085, 7087, 7092 (բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների մասով), 7102, 7104 հաշիվներ | |
Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվների դիմաց | 7012 հաշիվ | |
Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված այլ միջոցների գծով | 7022, 7024, 7026, 7028, 7054, 7084, 7086, 7088, 7089, 7093 (բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների մասով), 7103, 7105 հաշիվներ | |
Տոկոսային ծախսեր ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների բանկային հաշիվների և ցպահանջ ավանդների գծով | 7041, 7043, 7049, 7051 հաշիվներ | |
Տոկոսային ծախսեր ռեզիդենտ ֆիզիկական անձանց բանկային հաշիվների և ցպահանջ ավանդների գծով | 7045, 7047 հաշիվներ | |
Տոկոսային ծախեր ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների բանկային հաշիվների և ցպահանջ ավանդների գծով | 7042, 7044, 7050, 7052 հաշիվներ | |
Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բանկային հաշիվների և ցպահանջ ավանդների գծով | 7046, 7048 հաշիվներ | |
Տոկոսային ծախսեր այլ ոչ ռեզիդենտների ցպահանջ ավանդների գծով | 7055 հաշիվ | |
Տոկոսային ծախսեր ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների ժամկետային ավանդների գծով | 7063, 7065 հաշիվներ | |
Տոկոսային ծախսեր ռեզիդենտ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով | 7061 հաշիվ | |
Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների ժամկետային ավանդների գծով | 7064, 7066 հաշիվներ | |
Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով | 7062 հաշիվ | |
Տոկոսային ծախսեր այլ ոչ ռեզիդենտների ժամկետային ավանդների գծով | 7067 հաշիվ | |
Տոկոսային ծախսեր ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների հետ կնքված ռեպո համաձայնագրերի և արժութային սվոպի գծով | 7092, 7106 (ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների մասով) հաշիվներ | |
Տոկոսային ծախսեր ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ կնքված ռեպո համաձայնագրերի և արժութային սվոպի գծով | 7092, 7106 (ռեզիդենտ ֆիզիկական անձանց մասով) հաշիվներ | |
Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների հետ կնքված ռեպո համաձայնագրերի և արժութային սվոպի գծով | 7093, 7107 (ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների մասով) հաշիվներ | |
Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ կնքված ռեպո համաձայնագրերի և արժութային սվոպի գծով | 7093, 7107 (ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մասով) հաշիվներ | |
Տոկոսային ծախսեր ՀՀ կառավարության նկատմամբ պարտավորությունների գծով | 707 ենթաբաժնի հաշիվներ | |
Տոկոսային ծախսեր հաշվեգրված, բայց չհավաքագրված չաշխատող ակտիվների տոկոսների գծով | 7215 հաշիվ | |
Այլ տոկոսային ծախսեր | 7106, 7107 և 711 ենթաբաժնի հաշիվներ | |
Շահաբաժնի տեսքով եկամուտներ | 611 ենթաբաժնի հաշիվներ | |
Կոմիսիոն և այլ վճարների տեսքով եկամուտներ | 631 ենթաբաժնի հաշիվներ | |
Կոմիսիոն և այլ վճարների տեսքով ծախսեր | 7311, 7312 հաշիվներ | |
Առևտրային նպատակով պահվող ներդրումներից զուտ շահույթ/ (վնաս) (ծանոթագրություն 5) |
Առևտրային նպատակով պահվող ներդրումների վաճառքից զուտ շահույթ/ (վնաս) | 6422 և 7513 հաշիվների տարբերությունը |
Առևտրային նպատակով պահվող ներդրումների վերագնահատումից զուտ շահույթ/ (վնաս) | 6430 և 7516 հաշիվների տարբերությունը | |
Վաճառքի նպատակով ներդրումներից զուտ շահույթ/ (վնաս) (ծանոթագրություն 6) |
Վաճառքի համար նախատեսված ներդրումների վաճառքից զուտ շահույթ/ (վնաս) | 6423 և 7514 հաշիվների տարբերությունը |
Վաճառքի համար ներդրումների վերագնահատումից զուտ շահույթ/ (վնաս) | 6431 և 7517 հաշիվների տարբերությունը | |
Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներից զուտ շահույթ/ (վնաս) | 6424 և 7515 հաշիվների տարբերությունը | |
Արտարժութային գործառնություններից ստացված զուտ շահույթ/ (վնաս) (ծանոթագրություն 7) |
Արտարժույթի վաճառքից ստացված զուտ շահույթ/ (վնաս) | 6425 և 7518 հաշիվների տարբերությունը |
Արտարժույթի վերագնահատումից ստացված զուտ շահույթ/ (վնաս) | 6426 և 7519 հաշիվների տարբերությունը | |
Այլ գործառնական եկամուտ (ծանոթագրություն 8) |
Երաշխիքներից, հոժարագրերով, ակրեդիտիվներով գործառնություններից, հավատարմագրային կառավարման գործառնություններից ստացված եկամուտներ | 6412 հաշիվ |
Ածանցյալ գործիքներից ստացված զուտ եկամուտներ | 6433, 6434 և 7525, 7526 հաշիվների տարբերությունը | |
Հիմնական միջոցների օտարումից ստացված զուտ եկամուտներ | 6421 և 7511 հաշիվների տարբերությունը | |
Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից ստացված զուտ եկամուտներ | 6435, 6436 և 7512, 7528 հաշիվների տարբերությունը | |
Եկամուտներ ստացված տույժերից և տուգանքներից | 6411 հաշիվ | |
Ֆակտորինգից ստացված եկամուտներ | 6414 հաշիվ | |
Թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով և հուշադրամներով գործառնություններից ստացված զուտ եկամուտ | 6427, 6428 և 7520, 7521 հաշիվների տարբերությունը | |
Արտասովոր եկամուտ | 6511 հաշիվ | |
Այլ եկամուտներ | 6419, 6429, 6432, 6711, 6712, 6611 հաշիվներ | |
Ակտիվների հնարավոր կորուստների պահուստնե-րին կատարված զուտ մասհանումներ |
621 ենթաբաժնի հաշիվների և 7211, 7212, 7213, 7214 հաշիվների տարբերությունը | |
Ընդհանուր վարչական ծախսեր (ծանոթագրություն 10) |
Ծախսեր հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով | 7411, 7412, 7413, 7414 հաշիվներ |
Ծախսեր սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին հատկացումների գծով | 7415 հաշիվ | |
Վերապատրաստման և ուսուցման գծով ծախսեր | 7416 հաշիվ | |
Գործուղման ծախսեր | 7429 հաշիվ | |
Ծախսեր բանկի շենքի և այլ հիմնական միջոցների վարձակալության վճարների գծով | 7421 հաշիվ | |
Ապահովագրության ծախսեր | 7433 հաշիվ | |
Բանկի սարքավորումների սպասարկման և պահպանման գծով ծախսեր | 7423 հաշիվ | |
Բանկի շենքերի տնտեսական պահպանության և անվտանգության գծով ծախսեր | 7422, 7424 հաշիվներ | |
Աուդիտային և խորհրդատվական ծառայությունների գծով ծախսեր | 7425 հաշիվ | |
Կապի և հաղորդակցման միջոցների գծով ծախսեր | 7426 հաշիվ | |
Տրանսպորտային ծախսեր | 7430 հաշիվ | |
Ծախսեր հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով | 7427 հաշիվ | |
Գրասենյակային և կազմակերպչական ծախսեր | 7431, 7434 հաշիվներ | |
Վարկերի տրամադրման և վերադարձման գծով ծախսեր | 7428 հաշիվ | |
Այլ գործառնական ծախսեր (ծանոթագրություն 11) |
Վճարված տուգանքներ և տույժեր | 7313 հաշիվ |
Գովազդային և ներկայացուցչական ծախսեր | 7441, 7442, 7443 հաշիվներ | |
Ֆակտորինգի գծով ծախսեր | 7315 հաշիվ | |
Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ծախսեր | 745,746 ենթաբաժինների հաշիվներ | |
Երաշխիքների, պարտամուրհակների ընդունման, ակրեդիտիվներով և լիազորագրային գործառնությունների գծով ծախսեր | 7314 հաշիվ | |
Արտասովոր ծախսեր | 7531 հաշիվ | |
Այլ ծախսեր | 7316, 7417, 7432, 7444, 7522, 7523, 7524, 7527, 7711, 7712 հաշիվներ | |
Շահութահարկի գծով ծախս (ծանոթագրություն 12) |
761 ենթաբաժնի հաշիվներ |
(5.2 կետը խմբ. 01.06.04 N 143-Ն)
Գ լ ու խ 6
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ (Ձև 2)
6.1. Տարեկան հաշվապահական հաշվեկշռի 3-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի տվյալները, 4-րդ սյունակում՝ նախորդ ժամանակաշրջանի տվյալները: Միջանկյալ հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի տվյալները, 3-րդում՝ նախորդ տարվա վերջի տվյալները:
6.2. Կից աղյուսակում ներկայացված են հաշվետվության և դրան համապատասխան կից ծանոթագրության կետերում ներառվող հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվները:
Հաշվետվության կետեր | Կետերի վերաբերյալ հաշվետվություններին կից ծանոթագրություններ |
Հաշվապահական հաշվառման հաշվային պլանում ներառվող հաշիվներ |
Դրամական միջոցներ և մնացորդներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում (ծանոթագրություն 13) |
Կանխիկ դրամական միջոցներ և դրան հավասարեցված վճարային փաստաթղթեր | 101 ենթաբաժնի հաշիվներ |
Թղթակցային հաշիվներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում | 1021 հաշիվ | |
Ավանդներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում | 1025, 1026 հաշիվներ | |
Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ (ծանոթագրություն 14) |
Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ | 1411, 1441 հաշիվներ |
Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ | 1023, 1401 հաշիվներ | |
Թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներ և հուշադրամներ | 1111, 1121, 1131 հաշիվներ | |
Թանկարժեք մետաղներով հաշիվներ և ավանդներ | 1381 հաշիվ | |
Առևտրական նպատակով պահվող ֆինանսական ներդրումներ (ծանոթագրություն 15) |
Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր | 1211, 1212, 1215, 1251, 1253, 1255, 1257, 1259, 1260 (միայն Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերի գծով) հաշիվներ |
Այլ երկրների պետական արժեթղթեր | 1231, 1232, 1235, 1252, 1254, 1256, 1258, 1259, 1260 (միայն այլ երկրների պետական արժեթղթերի գծով) հաշիվներ | |
Հայաստանի Հանրապետության ոչ պետական արժեթղթեր | 1221, 1222, 1223, 1224, 1225, 1227, 1228, 1252, 1254, 1256, 1258, 1259, 1260 (միայն Հայաստանի Հանրապետության ոչ պետական արժեթղթերի գծով) հաշիվներ | |
Այլ երկրների ոչ պետական արժեթղթեր | 1241, 1242, 1243, 1244, 1245, 1247,1248, 1252, 1254, 1256, 1258, 1259, 1260 (միայն այլ երկրների ոչ պետական արժեթղթերի գծով) հաշիվներ | |
Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ | 126 ենթաբաժնի հաշիվներ | |
Ածանցյալ գործիքներ | 127 ենթաբաժնի հաշիվներ | |
Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով կորուստ | 195 ենթաբաժնի հաշիվներ | |
Այլ բանկերում տեղաբաշխված միջոցներ (ծանոթագրություն 16) |
Թղթակցային հաշիվներ և ցպահանջ ավանդներ ռեզիդենտ բանկերում | 1031,1321 հաշիվներ |
Թղթակցային հաշիվներ և ցպահանջ ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերում | 1033,1322 հաշիվներ | |
Ռեզիդենտ բանկերում ներդրված ժամկետային ավանդներ | 1323 հաշիվ | |
Ոչ ռեզիդենտ բանկերում ներդրված ժամկետային ավանդներ | 1324 հաշիվ | |
Ռեզիդենտ բանկերին տրված վարկեր | 1341,1345 հաշիվներ | |
Ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկեր | 1343,1347 հաշիվներ | |
Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ռեզիդենտ բանկերի հետ | 1413,1443 հաշիվներ | |
Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ոչ ռեզիդենտ բանկերի հետ | 1415,1445 հաշիվներ | |
Այլ պահանջներ ռեզիդենտ բանկերի նկատմամբ | 1391,1402 հաշիվներ | |
Այլ պահանջներ ոչ ռեզիդենտ բանկերի նկատմամբ | 1392,1403 հաշիվներ | |
Ավանդների, թղթակցային հաշիվների, վարկերի գծով պահուստ | 170,195 ենթաբաժինների հաշիվներ | |
Դրամական շուկայում այլ տեղաբաշխումներ (ծանոթագրություն 17) |
Ցպահանջ ավանդներ ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններում | 1327 հաշիվ |
Ժամկետային ավանդներ ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններում | 1328 հաշիվ | |
Ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկեր | 1361,1365 հաշիվներ | |
Ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկեր | 1363,1367 հաշիվներ | |
Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ | 1417, 1447 հաշիվներ | |
Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ | 1419, 1449 հաշիվներ | |
Ավանդների, վարկերի գծով պահուստ | 170, 195 ենթաբաժինների հաշիվներ | |
Հաճախորդներին տրված վարկեր և այլ փոխատվություններ (ծանոթագրություն 18) |
Ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկներին տրամադրված վարկեր | 1631, 1632, 1633, 1637, 1638, 1639, 1643, 1644, 1645, 1651, 1655, 1659 հաշիվներ |
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկներին տրամադրված վարկեր | 1635, 1641, 1647, 1653, 1657, 1661 հաշիվներ | |
Ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրամադրված վարկեր | 1611, 1612, 1617, 1618, 1623, 1624 հաշիվներ | |
Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրամադրված վարկեր | 1614, 1615, 1620, 1621, 1626, 1627 հաշիվներ | |
Բանկի աշխատակիցներին տրամադրված վարկեր | 1671, 1673, 1675 հաշիվներ | |
Բանկի հետ կապված անձանց տրամադրված վարկեր | 1681, 1683, 1685, 1687, 1689, 1691, 1693 հաշիվներ | |
Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների հետ | 1421, 1422, 1423, 1427, 1451 (իրավաբանական անձանց և հիմնարկների մասով) հաշիվներ | |
Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների հետ | 1425, 1429, 1453 (իրավաբանական անձանց և հիմնարկների մասով) հաշիվներ | |
Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ | 1431, 1451 (ֆիզիկական անձանց մասով) հաշիվներ | |
Ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ | 1433, 1453 (ֆիզիկական անձանց մասով) հաշիվներ | |
Տրամադրված վարկերի գծով պահուստ | 170 ենթաբաժնի հաշիվներ | |
Վաճառքի համար նախատեսված ներդրումներ (ծանոթագրություն 19) |
Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր | 1511, 1512 և 1515 հաշիվներ |
Այլ երկրների պետական արժեթղթեր | 1531, 1532 և 1535 հաշիվներ | |
Հայաստանի Հանրապետության ոչ պետական արժեթղթեր | 1521, 1522, 1523, 1524, 1525, 1526 և 1528 հաշիվներ | |
Այլ երկրների ոչ պետական արժեթղթեր | 1541, 1542, 1543, 1544, 1545, 1546, և 1548 հաշիվներ | |
Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ | 155 ենթաբաժնի հաշիվներ | |
Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով կորուստ | 195 ենթաբաժնի հաշիվներ | |
Բանկային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ (ծանոթագրություն 20) |
Ստացվելիք շահաբաժիններ | 187 ենթաբաժնի հաշիվներ |
Հավատարմագրային կառավարման գործառնությունների գծով ստացվելիք գումարներ | 188 ենթաբաժնի հաշիվներ | |
Ակրեդիտիվներ և բանկային երաշխիքներ | 1821, 1823, 1825, 1827, 1829, 1831, 1832, 1833, 1834, 1835, 1836, 1837, 1838, 1839, 1840 հաշիվներ | |
Հեջավորման ածանցյալ գործիքներ | 190 ենթաբաժնի հաշիվներ | |
Ստացվելիք այլ գումարներ | 189 ենթաբաժնի հաշիվներ (բացառությամբ՝ 1894 հաշվի) | |
Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով պահուստ | 195 ենթաբաժնի հաշիվներ | |
Վարձակալության գծով ստացվելիք գումարներ (ծանոթագրություն 21) |
Վարձակալության գծով ստացվելիք գումարներ | 185, 186 ենթաբաժինների հաշիվներ |
Չստացված ֆինանսական եկամուտ | 281 ենթաբաժնի հաշիվներ | |
Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով պահուստ | 195 ենթաբաժնի հաշիվներ | |
Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ (ծանոթագրություն 22) |
Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր | 2011, 2012, 2013, 2014, 2015 հաշիվներ |
Այլ երկրների պետական արժեթղթեր | 2031, 2032, 2033, 2034, 2035 հաշիվներ | |
Հայաստանի Հանրապետության ոչ պետական արժեթղթեր | 2021, 2022, 2023, 2024, 2025 հաշիվներ | |
Այլ երկրների ոչ պետական արժեթղթեր | 2041, 2042, 2043, 2044, 2045 հաշիվներ | |
Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ | 2051, 2052, 2054, 2055, 2057, 2058, 2059, 2060, 2062, 2063, 2065, 2066, 2068, 2069 հաշիվներ | |
Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների արժեզրկման պահուստ | 207 ենթաբաժնի հաշիվներ | |
Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով կորուստ | 195 ենթաբաժնի հաշիվներ | |
Ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալում (ծանոթագրություն 221) |
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալներում | 211 ենթաբաժնի հաշիվներ |
Ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալներում | 212 ենթաբաժնի հաշիվներ | |
Այլ անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումների արժեզրկման պահուստ | 215 ենթաբաժնի հաշիվներ | |
Կապիտալ ներդրումներ բանկի հիմնական միջոցներում և ոչ նյութական ակտիվներում (ծանոթագրություն 23) |
Կապիտալ ներդրումներ հիմնական միջոցներում | 221 ենթաբաժնի հաշիվներ |
Կապիտալ ներդրումներ ոչ նյութական ակտիվներում | 222 ենթաբաժնի հաշիվներ | |
Կապիտալ ներդրումներ վարձակալված հիմնական միջոցներում | 223 ենթաբաժնի և 2429 հաշիվներ | |
Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ (ծանոթագրություն 24) |
231, 232, 241, 251, 271, 272 ենթաբաժինների և 2422, 2423, 2424, 2425, 2426, 2427 հաշիվներ | |
Հետաձգված հարկային ակտիվ | 2913 հաշիվ | |
Ստացվելիք տոկոսներ (ծանոթագրություն 25) |
Հաշվեգրված տոկոսներ | 1022, 1024, 1027, 1028, 1032, 1034, 1035, 1214, 1226, 1234,1246, 1325, 1326, 1329, 1342, 1344, 1346, 1348, 1362, 1364, 1366, 1368, 1383, 1412, 1414, 1416, 1418, 1420, 1424, 1426, 1428, 1430, 1432, 1434, 1442, 1444, 1446, 1448, 1450, 1452, 1454, 1514, 1527, 1534, 1547, 1613, 1616, 1619, 1622, 1625, 1628, 1634, 1636, 1640, 1642, 1646, 1648, 1652, 1654, 1656, 1658, 1660, 1662, 1672, 1674, 1676, 1682, 1684, 1686, 1688, 1690, 1692, 1694, 1822, 1824, 1826, 1828, 1830, 1894, 2016, 2026, 2036, 2046, 2053, 2056, 2061, 2064, 2067, 2070 հաշիվներ |
Չճանաչված տոկոսային եկամուտ | 171, 172 ենթաբաժինների հաշիվներ | |
Այլ ակտիվներ (ծանոթագրություն 26) |
Դեբիտորական պարտքեր | 191 ենթաբաժնի հաշիվներ |
Կանխավճարներ աշխատակիցներին և մատակարարներին | 192 ենթաբաժնի հաշիվներ | |
Կանխավճարներ բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով | 193 ենթաբաժնի հաշիվներ | |
Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով պահուստ | 195 ենթաբաժնի հաշիվներ | |
Ապագա ժամանակաշրջանի ծախս | 196 ենթաբաժնի հաշիվ | |
Արագամաշ առարկաներ | 2611 հաշիվ | |
Ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր | 184 ենթաբաժնի հաշիվներ | |
Արժութային սվոպով վաճառված արտարժույթ | 180 ենթաբաժնի հաշիվներ | |
Այլ ակտիվներ | 2911, 2912, 2914, 2915, 2916, 2919, 1404, 1405 հաշիվներ | |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ պարտավորություններ (ծանոթագրություն 27) |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված վարկեր | 3021, 3023 հաշիվներ |
Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ | 3241, 3281 հաշիվներ | |
Այլ բանկերի նկատմամբ պարտավորություններ (ծանոթագրություն 28) |
Ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ և ցպահանջ ավանդներ | 3111, 3121 հաշիվներ |
Ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ և ցպահանջ ավանդներ | 3113, 3123 հաշիվներ | |
Ռեզիդենտ բանկերից ներգրաված ժամկետային ավանդներ | 3125 հաշիվ | |
Ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված ժամկետային ավանդներ | 3127 հաշիվ | |
Ռեզիդենտ բանկերից ներգրաված վարկեր | 3141, 3145 հաշիվներ | |
Ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված վարկեր | 3143, 3147 հաշիվներ | |
Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ռեզիդենտ բանկերի հետ | 3243, 3283 հաշիվներ | |
Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ոչ ռեզիդենտ բանկերի հետ | 3245, 3285 հաշիվներ | |
Այլ պարտավորություններ ռեզիդենտ բանկերի նկատմամբ | 3672 հաշիվ | |
Այլ պարտավորոթյուններ ոչ ռեզիդենտ բանկերի նկատմամբ | 3673 հաշիվ | |
Դրամական շուկայից ստացված այլ փոխառություններ (ծանոթագրություն 29) |
Ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների բանկային հաշիվներ և ցպահանջ ավանդներ | 3211, 3327 հաշիվներ |
Ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների բանկային հաշիվներ և ցպահանջ ավանդներ | 3213, 3328 հաշիվներ | |
Ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ժամկետային ավանդներ | 3215 հաշիվ | |
Ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ժամկետային ավանդներ | 3217 հաշիվ | |
Ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված վարկեր | 3231 հաշիվ | |
Ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված վարկեր | 3233, 3235 հաշիվներ | |
Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ | 3247, 3287 հաշիվներ | |
Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ | 3249, 3289 հաշիվներ | |
Հաճախորդներից ներգրաված միջոցներ (ծանոթագրություն 30) |
Ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների բանկային հաշիվներ և ցպահանջ ավանդներ | 3311, 3312, 3313, 3321, 3335, 3336, 3337, 3341 հաշիվներ |
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների բանկային հաշիվներ և ցպահանջ ավանդներ | 3315, 3323, 3343, 3339 հաշիվներ | |
Ռեզիդենտ ֆիզիկական անձանց բանկային հաշիվներ և ցպահանջ ավանդներ | 3317, 3325, 3331, 3345 հաշիվներ | |
Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բանկային հաշիվներ և ցպահանջ ավանդներ | 3319, 3326, 3333, 3346 հաշիվներ | |
Այլ ոչ ռեզիդենտների ցպահանջ ավանդներ | 3347 հաշիվ | |
Ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների ժամկետային ավանդներ | 3357, 3358, 3359, 3363 հաշիվներ | |
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների ժամկետային ավանդներ | 3361, 3365 հաշիվներ | |
Ռեզիդենտ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներ | 3351, 3352 հաշիվներ | |
Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներ | 3354, 3355 հաշիվներ | |
Այլ ոչ ռեզիդենտների ժամկետային ավանդներ | 3367 հաշիվ | |
Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների հետ | 3261, 3262, 3263, 3267, 3291 (իրավաբանական անձանց և հիմնարկների մասով) հաշիվներ | |
Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների հետ | 3265, 3269, 3293 (իրավաբանական անձանց և հիմնարկների մասով) հաշիվներ | |
Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ | 3271, 3272, 3291 (ֆիզիկական անձանց մասով) հաշիվներ | |
Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ | 3274, 3275, 3293 (ֆիզիկական անձանց մասով) հաշիվներ | |
Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ | 3411, 3413, 3414, 3421, 3431, 3433, 3435 հաշիվներ | |
Վարձակալության գծով վճարվելիք գումարներ (ծանոթագրություն 31) |
Վարձակալության գծով վճարվելիք գումարներ | 3641, 3643, 3645, 3646 հաշիվներ |
Չկրած ֆինանսական ծախսեր | 421 ենթաբաժնի հաշիվներ | |
Բանկի կողմից թողարկված ավանդային սերտիֆիկատներ | 3511 | |
Բանկի կողմից թողարկված այլ արժեթղթեր (ծանոթագրություն 32) |
Տոկոսային արժեթղթեր | 3531, 3532, 3533 հաշիվներ |
Առանց տոկոսի արժեթղթեր | 3521, 3522 հաշիվներ | |
Թողարկված այլ արժեթղթեր | 3541, 3551 հաշիվներ | |
Պահուստներ | 411 ենթաբաժնի հաշիվներ | |
Վճարվելիք գումարներ (ծանոթագրություն 33) |
Վճարման ենթակա շահաբաժիններ | 361 ենթաբաժնի հաշիվներ |
Հավատարմագրային կառավարման պայմանագրերի գծով վճարվելիք գումարներ | 363 ենթաբաժնի հաշիվներ | |
Պարտավորություններ ավանդների ապահովագրության գծով | 365 ենթաբաժնի հաշիվներ | |
Այլ վճարվելիք գումարներ | 362 ենթաբաժնի հաշիվներ | |
Հետաձգված հարկային պարտավորություններ | 3911 հաշիվ | |
Վճարվելիք տոկոսներ | 3022, 3024, 3112, 3114, 3122, 3124, 3126, 3128, 3142, 3144, 3146, 3148, 3212, 3214, 3216, 3218, 3232, 3234, 3236, 3242, 3244, 3246, 3248, 3250, 3264, 3266, 3268, 3270, 3273, 3276, 3282, 3284, 3286, 3288, 3290, 3292, 3294, 3314, 3316, 3318, 3320, 3322, 3324, 3329, 3332, 3334, 3338, 3340, 3342, 3344, 3348, 3353, 3356, 3360, 3362, 3364, 3366, 3368, 3412, 3415, 3416, 3422, 3432, 3434, 3436, 3512, 3534, 3552, 3692, 3694 հաշիվներ | |
Այլ պարտավորություններ (ծանոթագրություն 34) |
Հաշվարկային պարտավորություններ վճարային փաստաթղթերով | 3711, 3712, 3721, 3722, 3723, 3724 հաշիվներ |
Կրեդիտորական պարտքեր և տարանցիկ հաշիվներ | 382, 383, 384 ենթաբաժինների հաշիվներ | |
Ապագա ժամանակաշրջանի եկամուտներ | 366 ենթաբաժնի հաշիվներ | |
Այլ պարտավորություններ | 356, 357 ենթաբաժինների և 3691, 3693, 4011 հաշիվներ | |
Կանոնադրական կապիտալ | 501, 502, 503, 504, 521 ենթաբաժինների հաշիվներ | |
Գլխավոր պահուստ | 5111 հաշիվ | |
Վերագնահատման պահուստներ | 512 ենթաբաժնի հաշիվներ | |
Կուտակված շահույթ | 531, 532 ենթաբաժինների հաշիվներ |
(6.2 կետը խմբ. 01.06.04 N 143-Ն)
Գ լ ու խ 7
ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(Ձև 3)
7.1. Սեփական կապիտալում փոփոխությունների մասին տարեկան հաշվետվությունը բաղկացած է երկու աղյուսակներից: I (առաջին) աղյուսակում ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ժամանակաշրջանին վերաբերող տվյալները, II (երկրորդ) աղյուսակում՝ հաշվետու ժամանակաշրջանի տվյալները: Բանկի սեփական կապիտալում փոփոխությունների մասին միջանկյալ հաշվետվության I և II աղյուսակներում ցույց են տրվում, համապատասխանաբար, ընթացիկ տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը և նախորդ տարվա մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի տվյալները:
7.2. «Մնացորդը առ 31 դեկտ. ——--- թ.» տողում ըստ սյուների լրացվում է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ՝
ա) կանոնադրական կապիտալի մնացորդը,
բ) գլխավոր պահուստի մնացորդը,
գ) վերագնահատման պահուստի մնացորդը,
դ) կուտակված շահույթի մնացորդը:
7.3. «Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների ընդհանուր արդյունքը և էական սխալների ճշգրտումը» տողի «Կուտակված շահույթ» սյունակում արտացոլվում է ՀՀՀՀՍ 8-ի «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտի հիմնական մոտեցման համաձայն հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխության և հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիներին վերաբերող էական սխալների ուղղման հետևանքով չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի ճշգրտման գումարը: Նույն գումարը գրվում է «Ընդամենը» սյունակում: Բացասական լինելու դեպքում այս գումարը ներկայացվում է փակագծերում:
7.4. «Վերահաշվարկված մնացորդ» տողի «Կուտակված շահույթ» սյունակում գրվում է «Մնացորդը առ 31 դեկտ.——— -- թ.» տողի «Կուտակված շահույթ» սյունակի և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների ընդհանուր արդյունքը և «Էական սխալների ճշգրտում» տողի «Կուտակված շահույթ» սյունակի տվյալների հանրագումարը կամ տարբերությունը: Մնացած սյունակներում լրացվում են «Մնացորդ առ 31 դեկտ.———- թ.» տողի տվյալները:
7.5. «Ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված եկամուտներ և վնասներ» տողում լրացվում են ակտիվների վերագնահատումից առաջացած տարբերությունները: Այդ տարբերությունները գրվում են ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված եկամուտների և վնասների տողի «Վերագնահատման պահուստ» սյունակում:
7.6. «Ներդրումներ կանոնադրական կապիտալում» տողում լրացվում են բաժնետերերի կողմից բանկի կանոնադրական կապիտալում ներդրումների գումարները: Այդ գումարները գրվում են «Ներդրումներ կանոնադրական կապիտալի» տողի «Կանոնադրական կապիտալի» սյունակում:
7.7. «Շահաբաժիններ» տողում լրացվում են բանկի կողմից բաժնետերերին վճարված շահաբաժինների գումարները: Այդ գումարները գրվում են տողի «Կուտակված շահույթ» սյունակում:
7.8. «Զուտ շահույթ/վնաս» տողում լրացվում է բանկի կողմից հաշվետու ժամանակաշրջանում ստացված զուտ շահույթը: Այդ գումարը գրվում է այս տողի «Կուտակված շահույթ» սյունակում:
7.9. «Մնացորդ առ———- -- » տողում գրվում են բոլոր տողերի համապատասխան սյունակների տարբերությունները կամ գումարները համապատասխան ամսաթվի դրությամբ:
Գ լ ու խ 8
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
(Ձև 4)
8.1. Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը կազմվում է ուղղակի մեթոդով, ըստ որի՝ ներկայացվում են համախառն դրամական մուտքերի և համախառն դրամական վճարումների հիմնական տեսակները: Այն արտացոլում է հաշվետու ժամանակաշրջանում բանկի դրամարկղում և բանկային հաշիվներում գործառնական, ներդրումային, ֆինանսական գործունեությունից (ներառյալ՝ արտասովոր դեպքերից) Հայաստանի Հանրապետության արժույթի և արտարժույթի, դրամական միջոցների համարժեքների (այսուհետ՝ դրամական միջոցներ) մուտքերը և ելքերը, հաշվետու ժամանակաշրջանի սկզբի և վերջի մնացորդները, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքային տարբերությունների հետևանքով դրամական միջոցների և դրամական միջոցների համարժեքների աճը կամ նվազումը:
8.2. «Դրամական միջոցների զուտ հոսքեր գործառնական գործունեությունից» բաժնում արտացոլվում են բանկի հիմնական գործունեության, ինչպես նաև այլ գործունեության, բացառությամբ՝ ներդրումային և ֆինանսական գործունեության հետ կապված դրամական միջոցների զուտ հոսքերը:
8.3. «Դրամական միջոցների զուտ հոսքեր ներդրումային գործունեությունից» բաժնում արտացոլվում են երկարաժամկետ ակտիվների և այլ ներդրումների ձեռքբերումից առաջացած զուտ հոսքերը, որոնք չեն ընդգրկվում դրամական միջոցների համարժեքների մեջ:
8.4. «Դրամական միջոցների զուտ հոսքեր ֆինանսական գործունեությունից» բաժնում արտացոլվում են այն գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքերը, որի հետևանքով տեղի են ունենում բանկի սեփական կապիտալի և փոխառու միջոցների ծավալի ու կառուցվածքի փոփոխություններ:
8.5. Դրամական միջոցների հոսքերը, որոնք առաջացել են արտարժույթով կատարված գործառնությունների հետևանքով, ներկայացվում են բանկի հաշվետվական արժույթով՝ արտարժույթի գումարի նկատմամբ կիրառելով հաշվետվական արժույթի և արտարժույթի միջև դրամական միջոցների հոսքերի օրվա դրությամբ առկա փոխանակման փոխարժեքը:
8.6. Դրամական հոսքերի տարեկան հաշվետվության 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, նախորդ և հաշվետու ժամանակաշրջանների տվյալները: Եթե բանկը կազմում է միջանկյալ հաշվետվություն, ապա 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, ընթացիկ տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը և նախորդ տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանների տվյալները:
8.7. «Ստացված տոկոսներ» տողում ներկայացվում են թղթակցային հաշիվների, ներդրված ավանդների, տրամադրված վարկերի, ռեպո համաձայնագրերի, ակրեդիտիվների, ներդրումների և այլ գործառնությունների դիմաց փաստացի ստացված տոկոսային եկամուտները:
8.8. «Վճարված տոկոսներ» տողում ներկայացվում են թղթակցային և բանկային հաշիվների, ներգրավված ավանդների, ստացված վարկերի, ռեպո համաձայնագրերի և այլ պարտավորությունների դիմաց բանկի կողմից վճարված տոկոսային ծախսերը:
8.9. «Կորուստների վերականգնում» տողում ներկայացվում է անհուսալի ճանաչված վարկերի, դեբիտորական պարտքերի, մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների վերականգնումից առաջացած դրամական միջոցների ներհոսքը:
8.10. «Ստացված շահաբաժիններ» տողում ներկայացվում են ասոցիացված կազմակերպություններում, համատեղ վերահսկվող միավորներում, դուստր կազմակերպություններում կատարված ներդրումների դիմաց ստացված շահաբաժինները:
8.11. «Ստացված զուտ կոմիսիոն գումարներ» տողում ներկայացվում են բանկի կողմից մատուցված ծառայությունների և այլ կազմակերպության կողմից բանկին մատուցված ծառայությունների դիմաց ստացված զուտ գումարները:
8.12. «Վճարված աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ» տողում ներկայացվում են բանկի կողմից իր աշխատողներին վճարված գումարները:
8.13. «Վճարված հարկեր» տողում ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանում վճարված հարկերը:
8.14. «Տեղաբաշխված միջոցների նվազում (ավելացում)» տողում ներկայացվում են բանկի կողմից բանկերին, այլ ֆինանսական կազմակերպություններին և հաճախորդներին տրամադրված վարկերի, ներդրված ավանդների և ռեպո համաձայնագրերի, ինչպես նաև դրանց վերադարձի գումարները:
8.15. «Ներգրավված միջոցների ավելացում (նվազում)» տողում ներկայացվում են բանկի կողմից հաճախորդներից ներգրավված միջոցների, ռեպո համաձայնագրերի, ինչպես նաև դրանց մարման զուտ գումարները:
8.16. «Առևտրային նպատակով պահվող և վաճառքի համար մատչելի ներդրումների նվազում (ավելացում)» տողում ներկայացվում են առևտրային նպատակով պահվող և վաճառքի համար մատչելի արժեթղթերի (այդ թվում՝ ֆակտորինգի) նվազման և ավելացման դիմաց ստացված գումարները:
8.17. «Ֆինանսական վարձակալության դիմաց ստացվելիք գումարների նվազում (ավելացում)» տողում ներկայացվում են վարձատուի կողմից տրամադրված ակտիվի դիմաց ստացված գումարները:
8.18. «Դրամական միջոցների զուտ հոսքեր այլ գործառնական գործունեությունից» տողում ներկայացվում են հավատարմագրային կառավարման, երաշխիքներով և հոժարագրերով, ակրեդիտիվներով, չեկերով և այլ հաշվարկային փաստաթղթերով գործառնությունները (դրանց իրականացման նպատակով դեպոնացված) սառեցված գումարները, զուտ եկամուտները, ռեպո համաձայնագրերի վերավաճառքից ստացված զուտ գումարները), արագամաշ առարկաների ձեռքբերում/օտարումը, արտարժույթի առուվաճառքը, ավանդների ապահովագրումը, տույժերի, տուգանքների, կառավարչական և հասարակական կապերի գծով ծախսումները և գործառնական գործունեություն հանդիսացող այլ գործառնություններն ու դրանցից ստացվող զուտ գումարները:
8.19. «Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների նվազում (ավելացում)» տողում ներկայացվում են մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերի (այդ թվում՝ ֆակտորինգի) նվազումից և ավելացումից առաջացած դրամական միջոցների հոսքերը:
8.20. «Այլ անձանց կանոնադրական կապիտալում ներդրումների նվազում (ավելացում)» տողում ներկայացվում են ասոցիացված կազմակերպություններում, համատեղ վերահսկվող միավորներում, դուստր կազմակերպություններում ներդրումների նվազումից և ավելացումից առաջացած դրամական միջոցների հոսքերը:
8.21. «Հիմնական միջոցներում և ոչ նյութական ակտիվներում կապիտալ ներդրումների նվազում (ավելացում)» տողում ներկայացվում են բանկի կողմից հիմնական միջոցներում, ոչ նյութական ակտիվներում, ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների միջոցով առաջացած դրամական միջոցների հոսքերը:
8.22. «Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում» տողում ներկայացվում է բանկի կողմից հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռքբերման համար վճարված դրամական միջոցների արտահոսքը:
8.23. «Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների օտարում» տողում ներկայացվում է բանկի կողմից հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների օտարումից առաջացած դրամական միջոցների ներհոսքը:
8.24. «Դրամական միջոցների զուտ հոսքեր այլ ներդրումային գործունեությունից» տողում ներկայացվում են կանոնադրական կապիտալի համալրման հաշվում դրամական միջոցների կուտակումը, բռնագանձված գրավի ձեռքբերում/օտարում, ներդրումային գործառնություն հանդիսացող այլ գործառնություններից առաջացած դրամական միջոցների հոսքերը:
8.25. «Վճարված շահաբաժիններ» տողում ներկայացվում են բանկի կողմից բաժնետերերին վճարված շահաբաժինների գումարները:
8.26. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված փոխառությունների ավելացում (նվազում)» տողում ներկայացվում են բանկին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված վարկերի, ռեպո համաձայնագրերի ավելացումից և նվազումից առաջացած դրամական միջոցների հոսքերը:
8.27. «Բանկերից ստացված փոխառություների ավելացում (նվազում)» տողում ներկայացվում են բանկին այլ բանկերից տրամադրված վարկերի, ռեպո համաձայնագրերի ավելացումից և նվազումից առաջացած դրամական միջոցների հոսքերը:
8.28. «Ստացված այլ փոխառությունների ավելացում (նվազում)» տողում ներկայացվում են բանկին այլ ֆինանսական կազմակերպությունների կամ այլ կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի, ռեպո համաձայնագրերի ավելացումից և նվազումից առաջացած դրամական միջոցների հոսքերը:
8.29. «Բանկի կողմից թողարկված արժեթղթերի ավելացում (նվազում)» տողում ներկայացվում են բանկի կողմից թողարկված արժեթղթերի դիմաց ստացված դրամական միջոցների հոսքերը:
8.30. «Բաժնետերերի ներդրումները կանոնադրական կապիտալում» տողում ներկայացվում են կանոնադրական կապիտալում բաժնետերերի ներդրումներից առաջացած դրամական միջոցների հոսքերը:
8.31. «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարները» տողում ներկայացվում են վարձակալի կողմից ստացված ակտիվի դիմաց վճարված գումարները:
8.32. «Դրամական միջոցների զուտ հոսքեր այլ ֆինանսական գործունեությունից» տողում լրացվում են բանկի կողմից սեփական բաժնետոմսերի հետգնման համար վճարված գումարները, կանոնադրական կապիտալի համալրման համար միջոցների ներգրավումը և ֆինանսական գործունեություն հանդիսացող այլ գործառնությունների դիմաց դրամական միջոցների հոսքերը:
8.33. «Արտարժույթի փոխարժեքի փոփոխության ազդեցությունը դրամական միջոցների և դրանց համարժեքների վրա» տողում ներկայացվում է արտարժույթի փոխարժեքի փոփոխության ազդեցությունը դրամական միջոցների և դրանց համարժեքների վրա:
8.34. «Դրամական միջոցների զուտ հոսքեր» տողում ներկայացվում է «Դրամական միջոցների զուտ հոսքեր գործառնական գործունեությունից», «Դրամական միջոցների զուտ հոսքեր ներդրումային գործունեությունից» և «Դրամական միջոցների զուտ հոսքեր ֆինանսական գործունեությունից» տողերի հանրագումարը:
8.35. «Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ ժամանակաշրջանի սկզբում» տողում ներկայացվում են կանխիկ և կանխիկին հավասարեցված միջոցները ժամանակաշրջանի սկզբում:
8.36. «Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ ժամանակաշրջանի վերջում» տողում ներկայացվում են կանխիկ և կանխիկին հավասարեցված միջոցները ժամանակաշրջանի վերջում:
Հավելված 1
«Բանկերի հրապարակվող ֆինանսական
հաշվետվությունների օրինակելի ձևերը և
դրանց լրացման ցուցումները» հավելված 1-Ի
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (Ձև 1)
____ ______________ 200_ թ.
________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
(հազար դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բանկի վարչության նախագահ __________
(գործադիր տնօրեն)
Գլխավոր հաշվապահ __________
(Հավելվածը խմբ. 01.06.04 N 143-Ն)
Հավելված 2
«Բանկերի հրապարակվող ֆինանսական
հաշվետվությունների օրինակելի ձևերը և
դրանց լրացման ցուցումները» հավելված 1-ի
Հ Ա Շ Վ Ա Պ Ա Հ Ա Կ Ա Ն Հ Ա Շ Վ Ե Կ Շ Ի Ռ (Ձև 2)
____ ______________ 200_ թ.
________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
(հազար դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բանկի վարչության նախագահ
(գործադիր տնօրեն) __________
Գլխավոր հաշվապահ __________
(Հավելվածը խմբ. 01.06.04 N 143-Ն)
Հավելված 3 |
Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն
(Ձև 3)
____ ______________ 200_ թ.
________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
Նախորդ ժամանակաշրջան
Սեփական կապիտալի տարրերի անվանումը | Կանոնա- դրական կապիտալ |
Գլխավոր պահուստ | Վերագնա- հատման պահուստ |
Կուտակ- ված շահույթ |
Ընդա- մենը |
Հոդվածներ | |||||
Մնացորդը առ 31 դեկտ.----- թ. | |||||
Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների ընդհանուր արդյունքը և էական սխալների ճշգրտումը | |||||
Վերահաշվարկված մնացորդը | |||||
Ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված եկամուտներ և վնասներ | |||||
Ներդրումներ կանոնադրական կապիտալում | |||||
Շահաբաժիններ | |||||
Զուտ շահույթ/վնաս | |||||
Մնացորդ առ |
Հաշվետու ժամանակաշրջան
Սեփական կապիտալի տարրերի անվանումը | Կանոնա- դրական կապիտալ |
Գլխավոր պահուստ | Վերագնա- հատման պահուստ |
Կուտակ- ված շահույթ |
Ընդա- մենը |
Հոդվածներ | |||||
Մնացորդը առ 31 դեկտ.----- թ. | |||||
Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների ընդհանուր արդյունքը և էական սխալների ճշգրտումը | |||||
Վերահաշվարկված մնացորդը | |||||
Ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված եկամուտներ և վնասներ | |||||
Ներդրումներ կանոնադրական կապիտալում | |||||
Շահաբաժիններ | |||||
Զուտ շահույթ/վնաս | |||||
Մնացորդ առ |
Բանկի վարչության նախագահ __________
(գործադիր տնօրեն)
Գլխավոր հաշվապահ __________
Հավելված 4
«Բանկերի հրապարակվող ֆինանսական
հաշվետվությունների օրինակելի ձևերը և
դրանց լրացման ցուցումները» հավելված 1-ի
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ (Ձև 4)
____ ______________ 200_ թ.
________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
(հազ. դրամ) | |||||||||||||||||||||
|
Բանկի վարչության նախագահ
(գործադիր տնօրեն) __________
Գլխավոր հաշվապահ __________
Հավելված 5 «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԻՑ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (Ձև 5)
(Վերնագիրը փոփ. 01.06.04 N 143-Ն)
1. Տարեկան ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները՝
ա) ներկայացնում են ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու հիմունքները, ինչպես նաև ընտրված և էական գործառնությունների ու իրադարձությունների նկատմամբ կիրառված հաշվապահական հաշվառման քաղաքականության մասին տեղեկատվություն.
բ) բացահայտում են հաշվապահական հաշվառման ստանդարտներով պահանջվող տեղեկատվությունը, ինչը ներկայացված չէ ֆինանսական հաշվետվությունների ձևերում:
2. Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում ինչպես թվային, այնպես էլ պատմողական և նկարագրական տեղեկատվության գծով բացահայտվում է նախորդ ժամանակաշրջանին վերաբերող համադրելի տեղեկատվությունը:
3. Տարեկան ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները ներառում են՝
3.1. Ծանոթագրություն 1. «Իրավական դաշտ»
Այս ծանոթագրությունում բացահայտվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կազմակերպական-իրավական ձևը և ՀՀՀՀՍ 1-ով սահմանված այլ տեղեկատվություններ բանկի վերաբերյալ:
3.2. Ծանոթագրություն 2. «Հաշվապահական ստանդարտներ»
Ծանոթագրություն 2-ում բացահայտվում են կազմված ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման ազգային ստանդարտներին և հաշվապահական հաշվառման քաղաքականությունը:
3.3. Ծանոթագրություն 3. «Տոկոսային և նմանատիպ եկամուտներ»
Ծանոթագրություն 3-ի տարրերն են՝
ա) տոկոսային եկամուտ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում թղթակցային հաշվից,
բ) տոկոսային եկամուտներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխված այլ միջոցներից,
գ) տոկոսային եկամուտներ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներից,
դ) տոկոսային եկամուտներ ռեզիդենտ բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված այլ միջոցներից,
ե) տոկոսային եկամուտներ ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներից,
զ) տոկոսային եկամուտներ ոչ ռեզիդենտ բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված այլ միջոցներից,
է) տոկոսային եկամուտներ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկներին տրված վարկերից ու այլ փոխատվություններից,
ը) տոկոսային եկամուտներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկներին տրված վարկերից ու այլ փոխատվություններից,
թ) տոկոսային եկամուտներ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված վարկերից ու այլ փոխատվություններից,
ժ) տոկոսային եկամուտներ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված վարկերից ու այլ փոխատվություններից,
ժա) տոկոսային եկամուտներ բանկի աշխատակիցներին տրված վարկերից ու այլ փոխատվություններից,
ժբ) տոկոսային եկամուտներ բանկի հետ կապված անձանց տրված վարկերից ու այլ փոխատվություններից,
ժգ) տոկոսային եկամուտներ պետական գանձապետական պարտատոմսերում կատարված ներդրումներից,
ժդ) տոկոսային եկամուտներ այլ արժեթղթերում կատարված ներդրումներից,
ժե) այլ տոկոսային եկամուտներ:
(3.3 կետը խմբ. 01.06.04 N 143-Ն)
3.4. Ծանոթագրություն 4. «Տոկոսային և նմանատիպ ծախսեր»
Ծանոթագրություն 4-ի տարրերն են՝
ա) տոկոսային ծախսեր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից հետգնման պայմանագրերով ներգրաված միջոցների գծով,
բ) տոկոսային ծախսեր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ներգրաված այլ միջոցների գծով,
գ) տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվների դիմաց,
դ) տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված այլ միջոցների գծով,
ե) տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվների դիմաց,
զ) տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված այլ միջոցների գծով,
է) տոկոսային ծախսեր ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների բանկային հաշիվների և ցպահանջ ավանդների գծով,
ը) տոկոսային ծախսեր ռեզիդենտ ֆիզիկական անձանց բանկային հաշիվների և ցպահանջ ավանդների գծով,
թ) տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների բանկային հաշիվների և ցպահանջ ավանդների գծով,
ժ) տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բանկային հաշիվների և ցպահանջ ավանդների գծով,
ժա) տոկոսային ծախսեր այլ ոչ ռեզիդենտների ցպահանջ ավանդների գծով,
ժբ) տոկոսային ծախսեր ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների ժամկետային ավանդների գծով,
ժգ) տոկոսային ծախսեր ռեզիդենտ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով,
ժդ) տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների ժամկետային ավանդների գծով,
ժե) տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով,
ժզ) տոկոսային ծախսեր այլ ոչ ռեզիդենտների ժամկետային ավանդների գծով,
ժէ) տոկոսային ծախսեր ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների հետ կնքված ռեպո համաձայնագրերի և արժութային սվոպի գծով,
ժը) տոկոսային ծախսեր ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ կնքված ռեպո համաձայնագրերի և արժութային սվոպի գծով,
ժթ) տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների հետ կնքված ռեպո համաձայնագրերի և արժութային սվոպի գծով,
ի) տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ կնքված ռեպո համաձայնագրերի և արժութային սվոպի գծով,
իա) տոկոսային ծախսեր Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պարտավորությունների գծով,
իբ) տոկոսային ծախսեր հաշվեգրված, բայց չհավաքագրված չաշխատող ակտիվների տոկոսների գծով,
իգ) այլ տոկոսային ծախսեր:
(3.4 կետը խմբ. 01.06.04 N 143-Ն)
3.5. Ծանոթագրություն 5. «Առևտրային նպատակներով պահվող ներդրումներից զուտ շահույթ/(վնաս)»
Ծանոթագրություն 5-ի տարրերն են՝
ա) առևտրային նպատակներով պահվող ներդրումների վաճառքից զուտ շահույթ/(վնաս),
բ) առևտրային նպատակներով պահվող ներդրումների վերագնահատումից զուտ շահույթ/(վնաս):
3.6. Ծանոթագրություն 6. «Վաճառքի համար նախատեսված ներդրումներից զուտ շահույթ/(վնաս)»
Ծանոթագրություն 6-ի տարրերն են՝
ա) վաճառքի համար նախատեսված ներդրումների վաճառքից զուտ շահույթ/(վնաս),
բ) վաճառքի համար նախատեսված ներդրումների վերագնահատումից ստացված զուտ շահույթ/(վնաս):
3.7. Ծանոթագրություն 7. «Արտարժութային գործառնություններից ստացված զուտ շահույթ/(վնաս)»
Ծանոթագրություն 7-ի տարրերն են՝
ա) արտարժույթի վաճառքից ստացված զուտ շահույթ/(վնաս),
բ) արտարժույթի վերագնահատումից ստացված զուտ շահույթ/(վնաս):
3.8. Ծանոթագրություն 8. «Այլ գործառնական եկամուտ»
Ծանոթագրություն 8-ի տարրերն են՝
ա) երաշխիքներից, հոժարագրերով, ակրեդիտիվներով գործառնություններից, հավատարմագրային կառավարման գործառնություններից ստացված եկամուտներ,
բ) ածանցյալ գործիքներից ստացված զուտ եկամուտներ,
գ) հիմնական միջոցների օտարումից ստացված զուտ եկամուտներ,
դ) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից ստացված զուտ եկամուտներ,
ե) եկամուտներ ստացված տույժերից և տուգանքներից,
զ) ֆակտորինգից ստացված եկամուտներ,
է) թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով և հուշադրամներով գործառնություններից ստացված զուտ եկամուտ,
ը) արտասովոր եկամուտներ,
թ) այլ եկամուտներ:
(3.8 կետը խմբ. 01.06.04 N 143-Ն)
3.9. Ծանոթագրություն 9. «Ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին կատարված զուտ մասհանումներ»
Ծանոթագրություն 9-ը ներկայացնում է համապատասխան ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին կատարված հատկացումները, պահուստներին կատարված մասհանումների վերադարձը և պահուստներին կատարված զուտ մասհանումները՝ հետևյալ կառուցվածքով.
3.9.1. Թղթակցային հաշիվների
և ավանդների գծով պահուստ
ա) սկզբնական մնացորդ,
բ) պահուստին կատարված հատկացումներ,
գ) պահուստին կատարված մասհանումների վերադարձ,
դ) պահուստին կատարված զուտ մասհանումներ,
ե) վերջնական մնացորդ:
3.9.2. Տրամադրված վարկերի գծով պահուստ
ա) սկզբնական մնացորդ,
բ) պահուստին կատարված հատկացումներ,
գ) պահուստին կատարված մասհանումների վերադարձ,
դ) պահուստին կատարված զուտ մասհանումներ,
ե) վերջնական մնացորդ:
3.9.3. Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների գծով պահուստ
ա) սկզբնական մնացորդ,
բ) պահուստին կատարված հատկացումներ,
գ) պահուստին կատարված մասհանումների վերադարձ,
դ) պահուստին կատարված զուտ մասհանումներ,
ե) վերջնական մնացորդ:
3.9.4. Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով պահուստ
ա) սկզբնական մնացորդ,
բ) պահուստին կատարված հատկացումներ,
գ) պահուստին կատարված մասհանումների վերադարձ,
դ) պահուստին կատարված զուտ մասհանումներ,
ե) վերջնական մնացորդ:
3.9.5. Ընդամենն ակտիվների գծով պահուստ
ա) սկզբնական մնացորդ,
բ) պահուստին կատարված հատկացումներ,
գ) պահուստին կատարված մասհանումների վերադարձ,
դ) պահուստին կատարված զուտ մասհանումներ,
ե) վերջնական մնացորդ:
3.9.6. Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գծով պահուստ
ա) սկզբնական մնացորդ,
բ) պահուստին կատարված հատկացումներ,
գ) պահուստին կատարված մասհանումների վերադարձ,
դ) պահուստին կատարված զուտ մասհանումներ,
ե) վերջնական մնացորդ:
3.9.7. Ընդամենն ակտիվների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գծով պահուստ
ա) սկզբնական մնացորդ,
բ) պահուստին կատարված հատկացումներ,
գ) պահուստին կատարված մասհանումների վերադարձ,
դ) պահուստին կատարված զուտ մասհանումներ,
ե) վերջնական մնացորդ:
(3.9 կետը խմբ. 01.06.04 N 143-Ն)
3.10. Ծանոթագրություն 10. «Ընդհանուր վարչական ծախսեր»
Ծանոթագրություն 10-ի տարրերն են՝
ա) ծախսեր հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով,
բ) ծախսեր սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին հատկացումների գծով,
գ) վերապատրաստման և ուսուցման գծով ծախսեր,
դ) գործուղման ծախսեր,
ե) ծախսեր բանկի շենքի և այլ հիմնական միջոցների վարձակալության վճարների գծով,
զ) ապահովագրության ծախսեր,
է) բանկի սարքավորումների սպասարկման և պահպանման գծով ծախսեր,
ը) բանկի շենքերի տնտեսական պահպանության և անվտանգության գծով ծախսեր,
թ) աուդիտային և խորհրդատվական ծառայությունների գծով ծախսեր,
ժ) կապի և հաղորդակցման միջոցների գծով ծախսեր,
ժա) տրանսպորտային ծախսեր,
ժբ) ծախսեր հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով,
ժգ) գրասենյակային և կազմակերպչական ծախսեր,
ժդ) վարկերի տրամադրման և վերադարձման գծով ծախսեր:
(3.10 կետը խմբ. 01.06.04 N 143-Ն)
3.11. Ծանոթագրություն 11. «Այլ գործառնական ծախսեր»
Ծանոթագրություն 11-ի տարրերն են՝
ա) վճարված տուգանքներ և տույժեր,
բ) գովազդային և ներկայացուցչական ծախսեր,
գ) ֆակտորինգի գծով ծախսեր,
դ) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ծախսեր,
ե) երաշխիքների, պարտամուրհակների ընդունման, ակրեդիտիվներով և լիազորագրային գործառնությունների գծով ծախսեր,
զ) արտասովոր ծախսեր,
է) այլ ծախսեր:
(3.11 կետը խմբ. 01.06.04 N 143-Ն)
3.12. Ծանոթագրություն 12. «Շահութահարկի գծով ծախս»
Ծանոթագրություն 12-ում բացահայտվում է ընթացիկ տարվա շահութահարկի և հետաձգված հարկի գծով ծախսի (փոխհատուցման) հանրագումարը: Այստեղ բացահայտվում է նաև գործող օրենսդրության համաձայն կիրառվող շահութահարկի դրույքաչափը, ինչպես նաև հարկային նպատակներով հաշվարկված և հաշվապահական շահույթի միջև տարբերությունը:
3.13. Ծանոթագրություն 13. «Դրամական միջոցներ և մնացորդներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում»
Ծանոթագրություն 13-ի տարրերն են՝
ա) կանխիկ դրամական միջոցներ և դրան հավասարեցված վճարային փաստաթղթեր,
բ) թղթակցային հաշիվներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում,
գ) ավանդներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:
3.14. Ծանոթագրություն 14. «Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ»
Ծանոթագրություն 14-ի տարրերն են՝
ա) ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ,
բ) այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ:
(3.14 կետը լրաց. 01.06.04 N 143-Ն)
3.15. Ծանոթագրություն 15. «Առևտրական նպատակով պահվող ֆինանսական ներդրումներ»
Ծանոթագրություն 15-ի տարրերն են՝
ա) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր,
բ) այլ երկրների պետական արժեթղթեր,
գ) Հայաստանի Հանրապետության ոչ պետական արժեթղթեր,
դ) այլ երկրների ոչ պետական արժեթղթեր,
ե) ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ,
զ) ածանցյալ գործիքներ:
(3.15 կետը փոփ. 01.06.04 N 143-Ն)
3.16. Ծանոթագրություն 16. «Այլ բանկերում տեղաբաշխված միջոցներ»
Ծանոթագրություն 16-ի տարրերն են՝
ա) թղթակցային հաշիվներ և ցպահանջ ավանդներ ռեզիդենտ բանկերում,
բ) թղթակցային հաշիվներ և ցպահանջ ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերում,
գ) ռեզիդենտ բանկերում ներդրված ժամկետային ավանդներ,
դ) ոչ ռեզիդենտ բանկերում ներդրված ժամկետային ավանդներ,
ե) ռեզիդենտ բանկերին տրված վարկեր,
զ) ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկեր,
է) ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ռեզիդենտ բանկերի հետ,
ը) ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ոչ ռեզիդենտ բանկերի հետ,
թ) այլ պահանջներ ռեզիդենտ բանկերի նկատմամբ,
ժ) այլ պահանջներ ոչ ռեզիդենտ բանկերի նկատմամբ,
ժա) ավանդների, թղթակցային հաշիվների, վարկերի գծով պահուստ (ծանոթագրություն 9):
(3.16 կետը խմբ. 01.06.04 N 143-Ն)
3.17. Ծանոթագրություն 17. «Դրամական շուկայում այլ տեղաբաշխումներ»
Ծանոթագրություն 17-ի տարրերն են՝
ա) ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկեր,
բ) ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկեր,
գ) ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ,
դ) ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ,
ե) ավանդների և վարկերի գծով պահուստ (ծանոթագրություն 9):
(3.17 կետը խմբ. 01.06.04 N 143-Ն)
3.18. Ծանոթագրություն 18. «Հաճախորդներին տրված վարկեր և այլ փոխատվություններ»
Ծանոթագրություն 18-ի տարրերն են՝
ա) ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկներին տրամադրված վարկեր,
բ) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկներին տրամադրված վարկեր,
գ) ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրամադրված վարկեր,
դ) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրամադրված վարկեր,
ե) բանկի աշխատակիցներին տրամադրված վարկեր,
զ) բանկի հետ կապված անձանց տրամադրված վարկեր,
է) ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների հետ,
ը) ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների հետ,
թ) ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ,
ժ) ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ,
ժա) տրամադրված վարկերի գծով պահուստ (ծանոթագրություն 9):
(3.18 կետը խմբ. 01.06.04 N 143-Ն)
3.19. Ծանոթագրություն 19. «Վաճառքի համար նախատեսված ներդրումներ»
Ծանոթագրություն 19-ի տարրերն են՝
ա) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր,
բ) այլ երկրների պետական արժեթղթեր,
գ) Հայաստանի Հանրապետության ոչ պետական արժեթղթեր,
դ) այլ երկրների ոչ պետական արժեթղթեր,
ե) ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ:
3.20. Ծանոթագրություն 20. «Բանկային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ»
Ծանոթագրություն 20-ի տարրերն են՝
ա) ստացվելիք շահաբաժիններ,
բ) հավատարմագրային կառավարման գործառնությունների գծով ստացվելիք գումարներ,
գ) ակրեդիտիվներ և բանկային երաշխիքներ,
դ) հեջավորման ածանցյալ գործիքներ,
ե) ստացվելիք այլ գումարներ,
զ) դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով պահուստ (ծանոթագրություն. 9):
3.21. Ծանոթագրություն 21. «Վարձակալության գծով ստացվելիք գումարներ»
Ծանոթագրություն 21-ի տարրերն են՝
ա) վարձակալության գծով ստացվելիք գումարներ,
բ) չստացված ֆինանսական եկամուտ:
գ) դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով պահուստ:
(3.21 կետը խմբ., լրաց. 01.06.04 N 143-Ն)
3.22. Ծանոթագրություն 22. «Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ»
Ծանոթագրություն 22-ի տարրերն են՝
ա) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր,
բ) այլ երկրների պետական արժեթղթեր,
գ) Հայաստանի Հանրապետության ոչ պետական արժեթղթեր,
դ) այլ երկրների ոչ պետական արժեթղթեր,
ե) ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ,
զ) մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների արժեզրկման պահուստ (այդ թվում՝ ֆակտորինգի գծով) (ծանոթագրություն. 9):
3.221. Ծանոթագրություն 221. «Ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալում»
Ծանոթագրություն 221-ի տարրերն են՝
ա) բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալներում,
բ) ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալներում,
գ) այլ անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումների արժեզրկման պահուստ:
(3.221 կետը լրաց. 01.06.04 N 143-Ն)
3.23. Ծանոթագրություն 23. «Կապիտալ ներդրումներ հիմնական միջոցներում և ոչ նյութական ակտիվներում»
Ծանոթագրություն 23-ի տարրերն են՝
ա) կապիտալ ներդրումներ հիմնական միջոցներում,
բ) կապիտալ ներդրումներ ոչ նյութական ակտիվներում,
գ) կապիտալ ներդրումներ վարձակալված հիմնական միջոցներում:
3.24. Ծանոթագրություն 24. «Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ»
Ծանոթագրություն 24-ի տարրերն են՝
Շահագործման մեջ գտնվող ակտիվներ |
Հող, շենք և գույք |
Համակարգ- |
Փոխադրա- |
Այլ հիմնական |
Ընդա- |
Հաշվեկշռային արժեք |
------- |
------- |
------- |
-------- |
------- |
Նախորդ տարվա վերջին տվյալները |
|
|
|
|
|
Ավելացում |
|
|
|
|
|
Օտարում |
|
|
|
|
|
Ընթացիկ տարվա վերջի տվյալները |
|
|
|
|
|
Մաշվածք |
------ |
------- |
------- |
------- |
------- |
Սկզբնական մնացորդ |
|
|
|
|
|
Կուտակված ամորտիզացիա |
|
|
|
|
|
Կուտակված արժեզրկում |
|
|
|
|
|
Վերջնական մնացորդ |
|
|
|
|
|
Զուտ հաշվեկշռային արժեք |
------- |
------- |
------- |
------- |
------- |
Նախորդ տարվա վերջ |
|
|
|
|
|
Ընթացիկ տարվա վերջ |
|
|
|
|
|
Շահագործումից դուրս ակտիվներ |
------- |
------- |
------- |
------- |
-------- |
Հաշվեկշռային արժեք |
------ |
------- |
------- |
------- |
------- |
Նախորդ տարվա վերջին տվյալները |
|
|
|
|
|
Ավելացում |
|
|
|
|
|
Օտարում |
|
|
|
|
|
Ընթացիկ տարվա վերջին տվյալները |
|
|
|
|
|
Մաշվածք |
------ |
------- |
------- |
-------- |
-------- |
Սկզբնական մնացորդ |
|
|
|
|
|
Կուտակված ամորտիզացիա |
|
|
|
|
|
Կուտակված արժեզրկում |
|
|
|
|
|
Վերջնական մնացորդ |
|
|
|
|
|
Զուտ հաշվեկշռային արժեք |
-------- |
------- |
--------- |
-------- |
--------- |
Նախորդ տարվա վերջ |
|
|
|
|
|
Ընթացիկ տարվա վերջ |
|
|
|
|
|
3.25. Ծանոթագրություն 25. «Ստացվելիք տոկոսներ»
ա) հաշվեգրված տոկոսներ
բ) չճանաչված տոկոսային եկամուտ
3.26. Ծանոթագրություն 26. «Այլ ակտիվներ»
Ծանոթագրություն 26-ի տարրերն են՝
ա) դեբիտորական պարտքեր,
բ) կանխավճարներ աշխատակիցներին և մատակարարներին,
գ) կանխավճարներ բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով,
դ) դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով պահուստ (ծանոթագրություն 9),
ե) ապագա ժամանակաշրջանի ծախս,
զ) արագամաշ առարկաներ,
է) ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր,
ը) արժութային սվոպով վաճառված արտարժույթ,
թ) այլ ակտիվներ:
(3.26 կետը խմբ. 01.06.04 N 143-Ն)
3.27. Ծանոթագրություն 27. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ պարտավորություններ»
Ծանոթագրություն 27-ի տարրերն են՝
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված վարկեր,
բ) ռեպո համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:
3.28. Ծանոթագրություն 28. «Այլ բանկերի նկատմամբ պարտավորություններ»
Ծանոթագրություն 28-ի տարրերն են՝
ա) ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ և ցպահանջ ավանդներ,
բ) ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ և ցպահանջ ավանդներ,
գ) ռեզիդենտ բանկերից ներգրաված ժամկետային ավանդներ,
դ) ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված ժամկետային ավանդներ,
ե) ռեզիդենտ բանկերից ներգրաված վարկեր,
զ) ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված վարկեր,
է) ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ռեզիդենտ բանկերի հետ,
ը) ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ոչ ռեզիդենտ բանկերի հետ,
թ) այլ պարտավորություններ ռեզիդենտ բանկերի նկատմամբ,
ժ) այլ պարտավորություններ ոչ ռեզիդենտ բանկերի նկատմամբ:
(3.28 կետը խմբ. 01.06.04 N 143-Ն)
3.29. Ծանոթագրություն 29. «Այլ փոխառություններ դրամական շուկայից»
Ծանոթագրություն 29-ի տարրերն են՝
ա) ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների բանկային հաշիվներ և ցպահանջ ավանդներ,
բ) ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների բանկային հաշիվներ և ցպահանջ ավանդներ,
գ) ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ժամկետային ավանդներ,
դ) ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ժամկետային ավանդներ,
ե) ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված վարկեր,
զ) ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված վարկեր,
է) ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ,
ը) ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ:
(3.29 կետը խմբ. 01.06.04 N 143-Ն)
3.30. Ծանոթագրություն 30. «Հաճախորդներից ներգրաված միջոցներ»
Ծանոթագրություն 30-ի տարրերն են՝
ա) ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների բանկային հաշիվներ և ցպահանջ ավանդներ,
բ) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների բանկային հաշիվներ և ցպահանջ ավանդներ,
գ) ռեզիդենտ ֆիզիկական անձանց բանկային հաշիվներ և ցպահանջ ավանդներ,
դ) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բանկային հաշիվներ և ցպահանջ ավանդներ,
ե) այլ ոչ ռեզիդենտների ցպահանջ ավանդներ,
զ) ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների ժամկետային ավանդներ,
է) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների ժամկետային ավանդներ,
ը) ռեզիդենտ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներ,
թ) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներ,
ժ) այլ ոչ ռեզիդենտների ժամկետային ավանդներ,
ժա) ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների հետ,
ժբ) ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների հետ,
ժգ) ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ,
ժդ) ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ:
(3.30 կետը խմբ. 01.06.04 N 143-Ն)
3.31. Ծանոթագրություն 31. «Վարձակալության գծով վճարվելիք գումարներ»
Ծանոթագրություն 31-ի տարրերն են՝
ա) վարձակալության գծով վճարվելիք գումարներ,
բ) չկրած ֆինանսական ծախսեր:
(3.31 կետը խմբ. 01.06.04 N 143-Ն)
3.32. Ծանոթագրություն 32. «Բանկի կողմից թողարկված այլ արժեթղթեր»
Ծանոթագրություն 32-ի տարրերն են՝
ա) տոկոսային արժեթղթեր,
բ) առանց տոկոսի արժեթղթեր,
գ) թողարկված այլ արժեթղթեր:
3.33. Ծանոթագրություն 33. «Վճարվելիք գումարներ»
Ծանոթագրություն 33-ի տարրերն են՝
ա) վճարման ենթակա շահաբաժիններ,
բ) հավատարմագրային կառավարման պայմանագրերի գծով վճարվելիք գումարներ,
գ) պարտավորություններ ավանդների ապահովագրության գծով,
դ) այլ վճարվելիք գումարներ:
3.34. Ծանոթագրություն 34. «Այլ պարտավորություններ»
Ծանոթագրություն 34-ի տարրերն են՝
ա) հաշվարկային պարտավորություններ վճարային փաստաթղթերով,
բ) կրեդիտորական պարտքեր և տարանցիկ հաշիվներ,
գ) ապագա ժամանակաշրջանի եկամուտ,
դ) այլ պարտավորություններ:
3.35. Ծանոթագրություն 35. «Կանոնադրական կապիտալ»
Ծանոթագրություն 35-ը տեքստային է: Այս բաժնում պետք է բացահայտվի հետևյալը.
ա) բանկի կողմից հայտարարված բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը,
բ) թողարկված և լրիվ վճարված բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը,
գ) թողարկված, սակայն չտեղաբաշխված բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը,
դ) տեղաբաշխված, սակայն դեռևս չվճարված բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը,
ե) բանկի կողմից հետ գնված բաժնետոմսերի քանակը և ձեռքբերման գինը,
զ) տարեսկզբից և տարեվերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի քանակը:
3.36. Ծանոթագրություն 36. «Վերագնահատման պահուստներ»
Ծանոթագրություն 36-ի տարրերն են՝
ա) վաճառքի համար նախատեսված ներդրումների վերագնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս,
բ) հիմնական միջոցների վերագնահատման պահուստ,
գ) այլ պահուստներ:
3.361. Ծանոթագրություն 361. «Կուտակված շահույթ»
Ծանոթագրություն 361-ի տարրերն են՝
ա) ընթացիկ ժամանակաշրջանի շահույթ/վնաս,
բ) նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս:
«Ընթացիկ ժամանակաշրջանի շահույթ/վնաս» տողում լրացվում է ընթացիկ (հաշվետու) տարվա հունվարի 1-ից մինչև հաշվեկշռի ամսաթիվն ընկած ժամանակահատվածում կուտակված շահույթը/վնասը:
(3.361 կետը լրաց. 01.06.04 N 143-Ն)
3.37. Ծանոթագրություն 37. «Ակտիվների և պարտավորությունների մարման ժամկետների վերլուծություն՝ ըստ հաշվեկշռային հոդվածների»
Ակտիվներ | Ցպահանջ | Մինչև 30 օր | 31-ից 90 օր | 91 օրից 1 տարի |
1-ից 5 տարի |
5 տարուց ավելի |
Անժամկետ |
Պարտավո- րություններ |
Ցպահանջ | Մինչև 30 օր |
31-ից 90 օր |
91 օրից 1 տարի |
1-ից 5 տարի |
5 տարուց ավելի | Անժամկետ |
Ակտիվների և պարտավորությունների մարման ժամկետների մասին ծանոթագրությունը կազմվում է՝ հիմք ընդունելով հաշվապահական հաշվեկշռի կազմման ամսաթվից մինչև դրանց մարման ամսաթիվը մնացած ժամանակահատվածը:
Այս վերլուծություններում ներառվում են հաշվապահական հաշվեկշռում արտացոլված բոլոր ակտիվները և պարտավորությունները:
(3.37 կետը խմբ. 01.06.04 N 143-Ն)
3.38. Ծանոթագրություն 38. «Արտարժութային զամբյուղ»
|
Դրամ |
Ազատ փոխարկելի |
Սահմանափակ |
Ընդամենը |
Ակտիվներ |
|
|
|
|
Պարտավորություններ |
|
|
|
|
Զուտ արտարժութային դիրք |
|
|
|
|
3.39. Ծանոթագրություն 39. «Տոկոսադրույքի ռիսկ»
|
մինչև 1 ամիս |
1-3 ամիս |
3 ամսից 1 տարի |
1 տարուց ավելի | ||||
|
նախորդ տարի |
ընթացիկ տարի |
նախորդ տարի |
ընթացիկ տարի |
նախորդ տարի |
ընթացիկ տարի |
նախորդ տարի |
ընթացիկ տարի |
Ներգրավված միջոցներ |
|
|
|
|
|
|
|
|
Դրամով |
|
|
|
|
|
|
|
|
Արտարժույթով |
|
|
|
|
|
|
|
|
Տեղաբաշխված միջոցներ |
|
|
|
|
|
|
|
|
Դրամով |
|
|
|
|
|
|
|
|
Արտարժույթով |
|
|
|
|
|
|
|
|
3.391. Ծանոթագրություն 391. «Վարկային ռիսկ»
Ակտիվներ | Ստանդարտ/ Ոչ ռիսկային |
Հսկվող/ Ռիսկային |
Ոչ ստանդարտ/ Միջին ռիսկային |
Կասկածելի/ Բարձր ռիսկային |
Վարկեր, այդ թվում՝ | ||||
1 Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր | ||||
2 Ռեզիդենտներին տրված վարկեր, այդ թվում՝ |
||||
2.1 Արդյունաբերություն | ||||
2.2 Գյուղատնտեսություն | ||||
2.3 Շինարարություն | ||||
2.4 Տրանսպորտ և կապ | ||||
2.5 Առևտուր | ||||
2.6 Հանրային սնունդ և սպասարկման այլ ոլորտներ | ||||
2.7 Ֆինանսական հատված, այդ թվում՝ |
||||
2.7.1 ռեզիդենտ բանկեր | ||||
2.8 Սպառողական վարկեր, այդ թվում՝ |
||||
2.8.1 անշարժ գույքի գրավով | ||||
2.8.2 ավտոմեքենայի գրավով | ||||
2.9 Տնտեսության այլ ճյուղեր | ||||
Դեբիտորական պարտքեր | ||||
Ինվեստիցիոն արժեթղթեր |
(3.391 կետը լրաց. 01.06.04 N 143-Ն)
3.40. Ծանոթագրություն 40. «Պայմանական դեպքեր և պոտենցիալ պարտավորություններ»
Ծանոթագրություն 40-ում բացահայտվում են առևտրային բանկերի արտահաշվեկշռում հաշվառվող այն գործարքները, որոնք կարող են առաջացնել պոտենցիալ պարտավորություններ, օրինակ՝ բանկի կողմից տրամադրված երաշխիքների, հավատարմագրային կառավարման և այլ գործարքների գումարները:
3.41. Ծանոթագրություն 41. «Ակտիվների, պարտավորությունների և արտահաշվեկշռային հոդվածների կենտրոնացում»
Ծանոթագրություն 41-ում բացահայտվում են ակտիվների, պարտավորությունների և արտահաշվեկշռային հոդվածների ցանկացած կենտրոնացում ըստ տնտեսության ճյուղերի, աշխարհագրական տարածաշրջանների կամ ռիսկային այլ կենտրոնացումների:
3.42. Ծանոթագրություն 42. «Գրավադրված ակտիվներ»
Ծանոթագրություն 42-ում բանկը բացահայտում է ապահովված պարտավորությունների ընդհանուր գումարը և գրավադրված ակտիվների բնույթն ու հաշվեկշռային արժեքը:
3.43. Ծանոթագրություն 43. «Կապակցված կողմեր»
Ծանոթագրություն 43-ում բացահայտվում են բանկի հետ կապակցված կողմերը՝ համաձայն ՀՀՀՀՍ 24-ի:
Հավելված 6
«Բանկերի հրապարակվող ֆինանսական
հաշվետվությունների օրինակելի ձևերը և
դրանց լրացման ցուցումները» հավելված 1-Ի
Մ Ի Ջ Ա Ն Կ Յ Ա Լ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (Ձև 6)
____ ______________ 200_ թ.
________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
(հազար դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բանկի վարչության նախագահ __________
(գործադիր տնօրեն)
Գլխավոր հաշվապահ __________
(Հավելվածը խմբ. 01.06.04 N 143-Ն)
Հավելված 7
«Բանկերի հրապարակվող ֆինանսական
հաշվետվությունների օրինակելի ձևերը և
դրանց լրացման ցուցումները» հավելված 1-Ի
ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ (Ձև 7)
____ ______________ 200_ թ.
________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
(հազար դրամ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բանկի վարչության նախագահ
(գործադիր տնօրեն) __________
Գլխավոր հաշվապահ __________
(Հավելվածը խմբ. 01.06.04 N 143-Ն)
Հավելված 8 |
Սեփական կապիտալում փոփոխությունների մասին միջանկյալ հաշվետվություն
(Ձև 8)
____ ______________ 200_ թ.
________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
Նախորդ տարվա սկզբից մինչԵՎ հաշվետու ամսաթիվը
Սեփական կապիտալի տարրերի անվանումը | Կանոնա- դրական կապիտալ |
Գլխավոր պահուստ | Վերագնա- հատման պահուստ |
Կուտակ- ված շահույթ |
Ընդա- մենը |
Հոդվածներ | |||||
Մնացորդը առ 31 դեկտ.----- թ. | |||||
Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների ընդհանուր արդյունքը և էական սխալների ճշգրտումը | |||||
Վերահաշվարկված մնացորդը | |||||
Ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված եկամուտներ և վնասներ | |||||
Ներդրումներ կանոնադրական կապիտալում | |||||
Շահաբաժիններ | |||||
Զուտ շահույթ/վնաս | |||||
Մնացորդ առ |
Հաշվետու տարվա սկզբից մինչեվ հաշվետու ամսաթիվը
Սեփական կապիտալի տարրերի անվանումը | Կանոնա- դրական կապիտալ |
Գլխավոր պահուստ | Վերագնա- հատման պահուստ |
Կուտակ- ված շահույթ |
Ընդա- մենը |
Հոդվածներ | |||||
Մնացորդը առ 31 դեկտ.----- թ. | |||||
Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների ընդհանուր արդյունքը և էական սխալների ճշգրտումը | |||||
Վերահաշվարկված մնացորդը | |||||
Ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված եկամուտներ և վնասներ | |||||
Ներդրումներ կանոնադրական կապիտալում | |||||
Շահաբաժիններ | |||||
Զուտ շահույթ/վնաս | |||||
Մնացորդ առ |
Բանկի վարչության նախագահ __________
(գործադիր տնօրեն)
Գլխավոր հաշվապահ __________
Հավելված 9
«Բանկերի հրապարակվող ֆինանսական
հաշվետվությունների օրինակելի ձևերը և
դրանց լրացման ցուցումները» հավելված 1-Ի
Մ Ի Ջ Ա Ն Կ Յ Ա Լ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Բանկի դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ (Ձև 9)
____ ______________ 200_ թ.
________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բանկի վարչության նախագահ
(գործադիր տնօրեն) __________
Գլխավոր հաշվապահ __________