ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2009 թվականի N 1409-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԱԾ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատողներին շնորհված դասային կոչումների և աշխատանքային ստաժի համար հավելումները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. դեկտեմբերի 8 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1409-Ն որոշման |
Հ Ա Վ Ե Լ ՈՒ Մ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԱԾ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատողների դասային կոչումների համար սահմանվող հավելումները որոշվում են նվազագույն ամսական աշխատավարձի և դրա դասային կոչումին համապատասխանող գործակցի արտադրյալով:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատողների դասային կոչումներին համապատասխանող գործակիցներն են`
Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդական 15 Արդարադատության առաջին դասի պետական խորհրդական 14 Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական 13 Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական 12 Արդարադատության առաջին դասի խորհրդական 11 Արդարադատության երկրորդ դասի խորհրդական 10 Արդարադատության երրորդ դասի խորհրդական 9 Առաջին դասի իրավաբան 8 Երկրորդ դասի իրավաբան 7 Երրորդ դասի իրավաբան 6
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում աշխատած տարիների համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելման չափը`
Հայաստանի Հանրապետության |
Պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելման չափը (տոկոս) |
|
|
1) մինչև 5 տարի |
3 տոկոսի չափով |
2) 5-10 տարի |
5 տոկոսի չափով |
3) 10-15 տարի |
10 տոկոսի չափով |
4) 15-20 տարի |
15 տոկոսի չափով |
5) 20-25 տարի` |
20 տոկոսի չափով |
6) 25 տարվանից ավելի |
25 տոկոսի չափով |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |