ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2017 թվականի N 875-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2017 թվականի օգոստոսի 13-14-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Աստանայի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Կարեն Կարապետյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Արամ Արարատյանինը, Լևոն Մինասյանինը, Արսեն Նաջարյանինը, Արմեն Ալեքսանյանինը և Արթուր Եղինյանինը (վերջինիս համար նաև ճանապարհածախսը)` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վաչե Գաբրիելյանինը, Վարդան Հարությունյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Ալբերտ Մանուկյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արման Աղաջանյանինը և Դավիթ Տեր-Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել ինքնաթիռի հատուկ չվերթ` 2017 թվականի օգոստոսի 13-ին՝ Երևան-Աստանա, իսկ 2017 թվականի օգոստոսի 14-ին՝ Աստանա-Երևան երթուղով։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 3-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
5. Ինքնաթիռի հատուկ չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ղազախստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. օգոստոսի 4 Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-14-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Կարապետյան |
- ՀՀ վարչապետ |
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար |
Վ. Հարությունյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Սահակյան |
- ՂՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան |
Հ. Ազիզյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Ս. Քարտաշյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ա. Ղևոնդյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար |
Ա. Արարատյան |
- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար |
Ա. Աղաջանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պարտականությունները կատարող (08.08.2017 թ.-15.08.2017 թ.) |
Լ. Մինասյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ |
Ա. Նաջարյան |
- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու |
Դ. Տեր-Մկրտչյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության աշխատող |
Ա. Մանուկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի օգնական |
Ա. Շահինյան |
- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր |
Տ. Մեհրաբյան |
- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ |
Ա. Ալեքսանյան |
- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ |
Ա. Եղինյան |
- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |