«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 6002241
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 սեպտեմբերի 2002 թ. |
N 61-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի փետրվարի 13-ի «Ենթասպառողների էլեկտրամատակարարման ապահովման համար սպառողի մատուցած ծառայության վճարների հաշվարկի մեթոդիկայի մասին» N 6 որոշմամբ հաստատված «Ենթասպառողների էլեկտրամատակարարման ապահովման համար սպառողի մատուցած ծառայության վճարների հաշվարկի մեթոդիկայի» 3-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ էներգետիկայի կարգավորող |
Վ. Մովսեսյան |