ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2018 թվականի N 280-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-10-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. մարտի 21-ի N 280 -Աորոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մաս |
2. |
«Որդեգրողի և որդեգրվողի համադրելիության չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մաս |
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
2018 թ. ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մաս, 116-րդ հոդվածի 1-ին մաս և 118-րդ հոդվածի 4-րդ մաս |
4. |
«Երեխա որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությանը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 5-րդ մաս |
5. |
«18 տարին լրացած անձի որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև կենսաբանական ծնողի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մաս |
6. |
«Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, որակավորման և վերապատրաստման, ինչպես նաև երեխայի ընտանիքում խնամատարության կիրառման հիմք հանդիսացող վիճակի փոփոխումն ու դրա չափորոշիչները, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու կարգը, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողության կարգը, խնամատար ընտանիքի հետ հանդիպումների և այցելությունների պարբերականությունը, ուսումնասիրության կարգը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին և 12-րդ մասեր, 137.1-ին հոդվածի 7-րդ մաս, |
7. |
«18-23 տարեկան անձանց նկատմամբ՝ որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն՝ մասնագիտացված խնամատարության իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մաս |
8. |
«Այն հիվանդությունների ցանկը սահմանելու մասին, որոնց առկայության դեպքում ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից կամ երեխայի որդեգրումը կարող է վերացվել» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ և 130-րդ հոդվածի |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |