«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
23 ՀՈՒԼԻՍԻ 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05002139
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
11 հուլիսի 2002 թ. |
N 236-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ, ԶԵՂՉԱՅԻՆ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ բանկերի կողմից վճարային, զեղչային և կանխավճարային քարտերի վաճառքը սերտորեն կապված է բանկային գործունեության և օրենքով նախատեսված ֆինանսական գործառնությունների հետ, քննարկելով բանկերի դիմումները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են իրականացնել վճարային, զեղչային և կանխավճարային քարտերի վաճառք` նախապես այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` հաշվառում և վերահսկողություն իրականացնելու նպատակով:
ՀՀ կենտրոնական բանկի |
Տ. Սարգսյան |
2002 թ. հուլիսի 17 |