հայկական սսհ մինիստրների խորհուրդ
ո ր ո շ ու մ
9 հուլիսի 1981 թ. N 435
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊԵՏՊԼԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍԻՍՏԵՄՈՒՄ ՆՐԱ ԴԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը նշում է, որ հանրապետությունում վերջին տարիներին իրականացվել են մի շարք միջոցառումներ Հայկական ՍՍՀ պետպլանի ամրապնդման և նրա աշխատանքի կատարելագործման ուղղությամբ, որն զգալիորեն նպաստել է տնտեսական ու սոցիալական զարգացման պլանների նախագծերի կազմման աշխատանքի հաջողությամբ կատարմանը:
Դրա հետ մեկտեղ, Հայկական ՍՍՀ պետպլանի գործունեությունը դեռևս լրիվ չափով չի համապատասխանում ժամանակակից փուլում հանրապետության էկոնոմիկայի աճող պահանջներին և զարգացման խնդիրներին: Դանդաղորեն են լուծվում արտադրության ինտենսիվացման և դրա արդյունավետության բարձրացման, արտադրողական ուժերի ռացիոնալ տեղաբաշխման, ճյուղային և տերիտորիալ պլանավորման շաղկապման բարելավման խնդիրները: Հայկական ՍՍՀ պետպլանը ոչ միշտ է խորապես և կոմպլեքսայնորեն մշակում հանրապետության ժողովրդական տնտեսության և դրա առանձին ճյուղերի հեռանկարային զարգացման պրոբլեմները, անբավարար վերահսկողություն է իրականացնում հնգամյա և տարեկան պլանների կատարման ընթացքի նկատմամբ:
Պլանավորման ժամանակ ոչ միշտ են հաշվի առնվում ժողովրդական տնտեսության մեջ գիտության ու տեխնիկայի նվաճումների օգտագործման հնարավորությունները: Անբավարար է իրականացվում տնտեսական և սոցիալական զարգացման պլանների նախագծերի պատրաստման ուղղությամբ հանրապետության մինիստրությունների ու գերատեսչությունների աշխատանքի նկատմամբ մեթոդական ղեկավարությունը: Ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային սովետների գործկոմների պլանային հանձնաժողովները լիովին չեն ապահովում պլանային մարմինների ուղղակի ֆունկցիաների կատարումը:
Հայկական ՍՍՀ պետպլանը հեռանկարային պլանների մշակմանը քիչ է ներգրավում գիտնականների ու տնտեսագետների, արտադրության կազմակերպիչների: Թույլ է հանրապետության պետպլանի մասնագետների կապը արտադրության և գիտական կազմակերպությունների հետ:
Ի կատարումն ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թ. հունվարի 15-ի «ՍՍՀՄ պետպլանի աշխատանքի կազմակերպումը բարելավելու և պետական կառավարման մարմինների սիստեմում նրա դերը բարձրացնելու մասին» N 51 որոշման և Հայկական ՍՍՀ պետպլանի գործունեության հետագա կատարելագործման, պետական կառավարման մարմինների սիստեմում նրա դերի և տնտեսական ու սոցիալական զարգացման պլանների գիտական հիմնավորվածության համար պատասխանատվության բարձրացման, ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1979 թ. հուլիսի 12-ի N 695 և 1980 թ. նոյեմբերի 14-ի N 1032 որոշումներով նախատեսված խնդիրների հետևողականորեն իրականացման նպատակով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Պարտավորեցնել Հայկական ՍՍՀ պետպլանին`
բարձրացնել տնտեսական ու սոցիալական զարգացման հեռանկարային և տարեկան պլանների մշակման որակը և գիտական հիմնավորվածությունը, բարելավել ժողովրդական տնտեսության պլանավորման կազմակերպումը, բարձրացնել հաշվեկշռային և ամփոփ-տնտեսագիտական աշխատանքների մակարդակը, մշտապես իրականացնել հանրապետության էկոնոմիկայի զարգացման խորը վերլուծություն, էկոնոմիկայի համամասնորեն և դինամիկ զարգացումը, ժողովրդական տնտեսության մեջ նեղ տեղերի վերացումը և կանխումը, եղած ռեզերվների առավելաչափ օգտագործումն ապահովող միջոցառումների մշակում և պետական պլանների մեջ դրանց արտացոլում.
ուժեղացնել ուշադրությունը ժողովրդական տնտեսության փոխադարձորեն կապված ճյուղերի կոմպլեքսային զարգացման խնդիրների լուծման ուղիների ընտրության և հանրապետության արտադրողական ուժերի տեղաբաշխման հարցերի նկատմամբ, վճռականորեն հանդես գալ պետական պլանների մշակման ժամանակ գերատեսչայնության և տեղայնության դեմ.
ապահովել ժողովրդական տնտեսության տնտեսական ու սոցիալական զարգացման պլանների ժամանակին մշակումը և հասցնումը Հայկական ՍՍՀ մինիստրություններին ու գերատեսչություններին, շրջաններին և քաղաքներին:
2. Ուժեղացնել Հայկական ՍՍՀ պետպլանի կոորդինացնող դերը պետական պլանավորման և մինիստրությունների ու գերատեսչությունների պլանային գործունեության մեթոդական ղեկավարման ասպարեզում, պլանների նախագծերը կազմելիս ապահովել նրա առավել սերտ համագործակցությունը Հայկական ՍՍՀ պետմատի, Հայկական ՍՍՀ պետշինի, Հայկական ՍՍՀ աշխատանքի պետական կոմիտեի, Հայկական ՍՍՀ գների պետական կոմիտեի, Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության, Հայկական ՍՍՀ կենտվիճվարչության, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ու ՀԱՄԽ-ի հետ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ ներկայացնելուց առաջ Հայկական ՍՍՀ պետպլանում այդ նախագծերի համակողմանի քննարկումը:
Ակտիվացնել Հայկական ՍՍՀ պետպլանի` ղեկավարող մարմնի` Հայկական ՍՍՀ պետական պլանային կոմիտեի գործունեությունը: Նրա նիստերն անցկացնել տարեկան երկու անգամից ոչ պակաս:
Հաստատել Հայկական ՍՍՀ պետական պլանային կոմիտեի կազմը, համաձայն N 1 հավելվածի:
Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թ. ապրիլի 1-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի պետական պլանային կոմիտեի կազմի մասին» N 169 որոշումը:
Սահմանել, որ Հայկական ՍՍՀ պետպլանն ունի կոլեգիա` թվով 12 մարդ:
Հայկական ՍՍՀ պետպլանը Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին զեկուցում է ընդունված որոշումների մասին, ինչպես նաև համապատասխան հարցերի վերաբերյալ այդ որոշումները հասցնում է Հայկական ՍՍՀ շահագրգռված մինիստրություններին ու գերատեսչություններին և ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմներին:
3. Սահմանել, որ Հայկական ՍՍՀ պետպլանը որպես պլանավորման բռնագրավում պետական կառավարման միութենական-հանրապետական մարմին իրականացնում է տնտեսական և սոցիալական զարգացման հեռանկարային ու ընթացիկ պլանների նախագծերի, նպատակային և կոմպլեքսային ծրագրերի պատրաստման գծով Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների, հանրապետության տերիտորիայում գտնվող միութենական ենթակայության միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների և ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմների աշխատանքի մեթոդական ղեկավարումը և գործող օրենսդրության շրջանակներում իրավասու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պլանների ու ծրագրերի որակով ու ժամանակին կազմումը և դրանց կատարումն ապահովելու համար:
Հայկական ՍՍՀ պետպլանին իրավունք վերապահել`
ղեկավարվելով ՍՍՀՄ պետպլանի կողմից սահմանված` հեռանկարային ու ընթացիկ պլանների նախագծերի մշակման և ներկայացման կարգով ու ժամկետներով, սահմանել Հայկական ՍՍՀ մինիստրությունների և գերատեսչությունների, հանրապետության տերիտորիայում գտնվող միութենական ենթակայության միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների և ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմների կողմից հեռանկարային և ընթացիկ պլանների նախագծերի մշակման ու ներկայացման կարգը և ժամկետները, ելնելով Հայկական ՍՍՀ պետպլանի կողմից այդ պլանները հանրապետության Կառավարություն ներկայացնելու սահմանված ժամկետներից: Ըստ հիմնական ցուցանիշների ու տնտեսական նորմատիվների կոնտրոլ թվերի մշակումը և Հայկական ՍՍՀ մինիստրություններին ու գերատեսչություններին դրանց հասցնումը կատարել ՍՍՀՄ պետպլանի կողմից սահմանվող և ՍՄԿԿ Կենտկոմի ու ՍՍՀՄ մինիստրների խորհրդի 1979 թվականի հուլիսի 12-ի N 695 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետում (Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1979 թվականի հոկտեմբերի 2-ի N 586 որոշման) նախատեսված կարգով.
իրականացնել պլանների նախագծերի մշակման համար առաջադիմական տեխնիկատնտեսական նորմաների ու նորմատիվների, ներառյալ նյութական, աշխատանքային, ֆինանսական նորմաները և նորմատիվները, կապիտալ ներդրումների ու արտադրական կարողությունների օգտագործման նորմաները և նորմատիվները (բացի Հայկական ՍՍՀ պետշինի ու Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության կողմից մշակվող և սահմանվող նորմաներից ու նորմատիվներից), կոմպլեքսային սիստեմի ստեղծման ու ներդրման ուղղությամբ հանրապետական ենթակայության մինիստրությունների ու գերատեսչությունների աշխատանքի կոորդինացումը, ինչպես նաև իրականացնել այդ աշխատանքի մեթոդական ղեկավարումը: Սահմանել այդ նորմաների ու նորմատիվների պատրաստման, քննարկման և հաստատման կարգը.
ՍՍՀՄ պետպլանի հետ համաձայնեցնելով, փոփոխություններ մտցնել հանրապետական ենթակայության տնտեսության գծով տնտեսական և սոցիալական զարգացման պլանների ցուցանիշների սիստեմի մեջ, ելնելով հեռանկարային ու ընթացիկ պլանների հիմնական խնդիրներից և հանրային արտադրության արդյունավետությունը բարձրացնելու, ժողովրդական տնտեսության մեջ գիտության ու տեխնիկայի նվաճումների ներդրումն արագացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով ՍՄԿԿ Կենտկոմի ու ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1979 թվականի հուլիսի 12-ի N 695 որոշման 10-րդ կետով.
հաստատել արտադրանքի կարևորագույն տեսակների թողարկման գծով հանրապետական ենթակայության մինիստրությունների ու գերատեսչությունների համար արտադրական կարողությունների հաշվեկշիռները, ըստ միութենական-հանրապետական մինիստրությունների ու գերատեսչությունների, հանրապետության տերիտորիայում գտնվող միութենական ենթակայության միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների քննության առնել ու ամփոփել նշված հաշվեկշիռները և համապատասխան ցուցումներ տալ դրանց առավել լրիվ օգտագործման համար.
պլանների նախագծերում նախատեսել արտադրական կարողությունների ու նյութատեխնիկական ռեսուրսների անհրաժեշտ ռեզերվներ.
միութենական ենթակայության մինիստրություններին, գերատեսչություններին, միավորումներին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին ցուցումներ տալ պետական պլանային կարգապահության խախտումները վերացնելու, ինչպես նաև ռեզերվներն առավել լրիվ օգտագործելու վերաբերյալ: Մինիստրություններին ու գերատեսչություններին առանձնացված կապիտալ ներդրումների ոչ ըստ նշանակության օգտագործման փաստեր բացահայտելիս, ՍՍՀՄ շինբանկի հայկական հանրապետական գրասենյակին ցուցումներ տալ նրանց ֆինանսավորումը դադարեցնելու մասին, մինչև այդ հարցի վերաբերյալ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից որոշում ընդունելը:
4. Պլանավորման նկատմամբ կոմպլեքսային մոտեցումը, հանրապետության էկոնոմիկայի առավել խորը և համակողմանի վերլուծությունը, պլանների նախագծերի գիտական հիմնավորվածության ու հաշվեկշռայնության բարձրացումը, պլանավորման գործում գերատեսչայնության դրսևորման հնարավորության բացառումն ապահովելու նպատակով Հայկական ՍՍՀ պետպլանում աշխատանքը կազմակերպել փոխադարձ կապված ճյուղերի բաժինների և գործունեության ոլորտների խմբերով կոմպլեքսային պլանավորման սկզբունքով, որոնց ղեկավարում են Հայկական ՍՍՀ պետպլանի` նախագահը և նրա տեղակալները:
Սահմանել Հայկական ՍՍՀ պետպլանի նախագահի տեղակալների թվաքանակը` թվով 6 մարդ, այդ թվում` երկու առաջին տեղակալ:
5. Հայկական ՍՍՀ պետպլանին` քննության առնել ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործկոմների պլանային հանձնաժողովների գործունեությունը բարելավելու հարցը, նկատի ունենալով բարձրացնելու նրանց դերն ու պատասխանատվությունը պլանների նախագծերի ժամանակին և որակյալ մշակման ու պլանային առաջադրանքների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման համար և դրանք ամրապնդել որակյալ կադրերով:
6. Հայկական ՍՍՀ պետպլանին`
Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի և ճյուղային գիտահետազոտական ինստիտուտների հետ համատեղ պլանների նախագծերում նախատեսել գիտական հետազոտությունների և նորագույն գիտատեխնիկական նվաճումների արդյունքների առավել լրիվ օգտագործում, արմատապես բարելավել նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի մշակման և արտադրության մեջ ներդրման պլանավորումը, նպատակային գիտատեխնիկական ծրագրերի ու գիտության և տեխնիկայի զարգացման պլանային ցուցանիշների մշակման կազմակերպման-մեթոդական ղեկավարումը, հնգամյա ու տարեկան պլանների նախագծերի համապատասխան բաժիններում նախատեսել ժողովրդական տնտեսության մեջ գիտատեխնիկական նվաճումների օգտագործումը և կարևորագույն գիտական ու գիտատեխնիկական պրոբլեմների լուծման աշխատանքների պլանների և ծրագրերի իրացումն ապահովելու համար առաջադրանքներ ու ռեսուրսներ, բարելավել գիտատեխնիկական նվաճումների ներդրման տնտեսական արդյունավետության վերլուծությունը.
ակտիվացնել միջգերատեսչական հանձնաժողովների գործունեությունը և Հայկական ՍՍՀ պետպլանին առընթեր ստեղծել առանձին ժողովրդատնտեսական պրոբլեմների մշակման ու քննարկման գիտական խորհուրդներ.
ուժեղացնել Հայկական ՍՍՀ պետպլանի գիտահետազոտական կազմակերպությունների գործունեության կոորդինացումը, բարձրացնել պլանավորման համար նրանց մշակումների արդյունավետությունը.
ապահովել Հայկական ՍՍՀ պետպլանի պլանային հաշվարկների ավտոմատացված սիստեմով ճյուղային և գերատեսչական կառավարման ավտոմատացված սիստեմների համագործակցության գծով Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների աշխատանքի կոորդինացումը, ինչպես նաև այդ աշխատանքի կազմակերպական-մեթոդական ղեկավարումը.
ապահովել ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1979 թ. հուլիսի 12-ի N 695 որոշմամբ նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի սիստեմատիկ վերլուծությունը, ստացված տվյալների հիման վրա առաջարկություններ պատրաստել դրանց կատարման գործում եղած թերությունների վերացման և տնտեսական մեխանիզմի, արտադրության պլանավորման ու տնտեսական խթանման հետագա կատարելագործման վերաբերյալ.
միջոցներ ձեռնարկել կատարելագործելու տեխնիկատնտեսական նորմատիվների ամբողջ սիստեմը որպես արտադրության բնարժեքային ու արժեքային հաշվեկշիռների մշակման և արտադրանքի, արտադրական կարողությունների, աշխատանքային ու ֆինանսական ռեսուրսների տեղաբաշխման, ժողովրդական տնտեսության մեջ դրանց առավել ռացիոնալ ու խնայողաբար օգտագործման ապահովման համար հիմքի.
բարելավել աշխատանքը տնտեսական ու սոցիալական զարգացման պլանների կատարման, դրանց կայունության, հիմնական արտադրական ֆոնդերի, կապիտալ ներդրումների, բնական, նյութական, աշխատանքային ու ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողության ուղղությամբ. ապահովել պետական պլանների կատարման ընթացքի խորը սիստեմատիկ վերլուծություն, ժամանակին պատրաստել և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ մտցնել բացահայտված թերությունների վերացմանը, ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերի զարգացման մեջ ներճյուղային և միջճյուղային անհամամասնությունների կանխմանը և արտադրության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ.
Հայկական ՍՍՀ պետմատի, Հայկական ՍՍՀ պետշինի, Հայկական ՍՍՀ աշխատանքի պետական կոմիտեի, Հայկական ՍՍՀ կենտվիճվարչության, Հայկական ՍՍՀ համապատասխան մինիստրությունների ու գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործկոմների պլանային հանձնաժողովների մասնակցությամբ անցկացնել պետական պլանների կարևորագույն առաջադրանքների կատարման կոմպլեքսային ստուգումներ.
ուժեղացնել պլանների նախագծերի մշակման հետ կապված հարցերի գծով մինիստրությունների ու գերատեսչությունների պլանային-տնտեսագիտական վարչությունների և բաժինների աշխատանքի մեթոդական ղեկավարումը` նրանց մասնակցությամբ ժողովրդատնտեսական խոշոր ծրագրերի պատրաստման և իրացման, ինչպես նաև արտադրության պլանավորման և տնտեսական խթանման միջոցառումների իրականացման գործում:
7. Անհրաժեշտ համարել ամրապնդել պետպլանի կենտրոնական ապարատը և ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմների պլանային հանձնաժողովները:
Ֆինանսների մինիստրությանը` Հայկական ՍՍՀ պետպլանի հետ համատեղ քննության առնել և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ մտցնել առաջարկություններ նշված հարցի լուծման վերաբերյալ:
8. Հաստատել Հայկական ՍՍՀ պետպլանի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն N 2 հավելվածի:
Հայկական ՍՍՀ պետպլանին` ապահովել Հայկական ՍՍՀ պետպլանի կենտրոնական ապարատի կառուցվածքի հետագա կատարելագործումը, ելնելով պլանավորումն ու աշխատանքի կազմակերպումը բարելավելու խնդիրներից և հաշվի առնելով պլանների նախագծերի կազմմանը կոմպլեքսային մոտեցման ընդլայնումը, այն հաշվով, որպեսզի ժողովրդական տնտեսության ճյուղերի զարգացումը պլանավորելիս հասնել տնտեսագիտական աշխատանքի մակարդակի զգալի բարձրացման, գիտատեխնիկական առաջընթացի նվաճումների առավել լրիվ օգտագործման, արտադրողական ուժերի ռացիոնալ տեղաբաշխման: Ապահովել ամփոփ-տնտեսագիտական և հաշվեկշռային աշխատանքով զբաղվող ստորաբաժանումների ամրապնդումը:
9. Բարձրացնել Հայկական ՍՍՀ պետպլանի բաժինների պետերի դերը և նրանց անձնական պատասխանատվությունը պլանավորվող ճյուղերի զարգացման առավել արդյունավետ ուղղությունների որոշման և տեղաբաշխման, դրանց արտադրական հնարավորությունների օգտագործման ու պլանների նախագծերում հիմնական տնտեսական, սոցիալական և գիտատեխնիկական խնդիրների լուծմանը պետական մոտեցման ապահովման համար, ինչպես նաև քննարկման համար Հայկական ՍՍՀ պետպլանի կողմից ղեկավար մարմիններ մտցվող որոշումների նախագծերի վերաբերյալ եզրակացությունների առավել մանրազնին և հիմնավորված պատրաստման համար:
Սահմանել, որ Հայկական ՍՍՀ պետպլանի հիմնական բաժինների պետերին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը:
10. Պարտավորեցնել Հայկական ՍՍՀ պետպլանի կոլեգիային`
բարելավել իր աշխատանքի կազմակերպումը, ուշադրությունը բևեռել ժողովրդատնտեսական համամասնության կատարելագործման, հանրային արտադրության արդյունավետության բարձրացման, էկոնոմիկայի հաշվեկշռայնության ապահովման, ընթացիկ ու հեռանկարային պլանների կատարման նկատմամբ վերահսկողության, Հայկական ՍՍՀ պետպլանի ապարատի աշխատանքի կազմակերպման, ոճի և մեթոդների հարցերին: Հայկական ՍՍՀ պետպլանի կոլեգիայի աշխատանքը կազմակերպելիս ապահովել կոլեգիալության ու միանձնյա ղեկավարության զուգակցումը, անձնական պատասխանատվություն սահմանելով ընդունված որոշումների կենսագործման և հանձնարարված տեղամասերում գործերի վիճակի համար: Սահմանել, որ կոլեգիայի անդամներն անձնական պատասխանատվություն են կրում Հայկական ՍՍՀ պետպլանի կողմից ընդունվող որոշումների հիմնավորվածության ու արդյունավետության համար.
բարձրացնել պահանջկոտությունը և բարելավել կադրերի ընտրությունը, տեղաբաշխումը և դաստիարակությունը, ապահովել ապարատի որակական կազմի հետագա բարելավումը, այն համարելով Հայկական ՍՍՀ պետպլանի գործունեության կատարելագործման և ՍՄԿԿ XXVI համագումարի որոշումներին ու ընկեր Լ. Ի. Բրեժնևի ցուցումներին համապատասխան պլանավորման մակարդակի բարձրացման կարևորագույն պայմանները.
Հայկական ՍՍՀ պետպլանի ղեկավար աշխատողների ու մասնագետների որակավորումը և գործնական հատկությունները բարձրացնելու համար լայնորեն օգտագործել նրանց ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության ակադեմիա և ՍՍՀՄ պետպլանին առընթեր բարձրագույն տնտեսագիտական դասընթացներ ուսման ուղարկելու հնարավորությունը: Հայկական ՍՍՀ պետպլանում աշխատանքին ավելի շատ ներգրավել տնտեսագիտական պատրաստություն ունեցող փորձառու մասնագետների, խոշոր տնտեսական ղեկավարների ու գիտնականների:
Հանձնարարել Հայկական ՍՍՀ պետպլանին` քննության առնել Հայկական ՍՍՀ պետպլանի մասնագետների ատեստավորում մտցնելու հարցը և 1982 թվականին Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ ներկայացնել համապատասխան առաջարկություններ` համաձայնեցված Հայկական ՍՍՀ աշխատանքի պետական կոմիտեի և ՀԱՄԽ-ի հետ:
11. Հայկական ՍՍՀ պետպլանի ուշադրությունը տնտեսական ու սոցիալական զարգացման պլանների նախագծերի, նպատակային ծրագրերի և էկոնոմիկայի զարգացման կարևորագույն հեռանկարային պրոբլեմների առավել խորը մշակման վրա կենտրոնացնելու համար Հայկական ՍՍՀ պետպլանին ազատել իրեն ոչ հատուկ ֆունկցիաներից և պլանավորման հետ կապ չունեցող օպերատիվ հարցերի, ինչպես նաև Հայկական ՍՍՀ պետմատի, Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների և ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմների իրավասության մեջ մտնող հարցերի քննարկումից, ըստ ցանկի, համաձայն N 3 հավելվածի:
Սահմանել, որ Հայկական ՍՍՀ պետպլանի նախագահին հանձնարարությունները տալիս են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահը և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալը:
12. Չարդարացված համարել Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների և ժողովրդական դեպուտատների սովետների գործկոմների կողմից առանձին ճյուղերի, արտադրությունների ու շրջանների զարգացման վերաբերյալ Հայկական ՍՍՀ Կառավարության որոշումների նախագծերը, ինչպես նաև հեռանկարային ու ընթացիկ պլանների հաստատման հետ չշաղկապված սոցիալ-կուլտուրական և այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ առաջարկությունները Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ ու Հայկական ՍՍՀ պետպլան մտցնելու պրակտիկան:
Սահմանել, որ Հայկական ՍՍՀ մինիստրությունները և գերատեսչությունները, ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմները կարող են նշված հարցերի վերաբերյալ շահագրգռված կազմակերպությունների հետ մշակված առաջարկությունները Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ և Հայկական ՍՍՀ պետպլան մտցնել, որպես կանոն, միայն պլանների նախագծերի հետ:
Առանձին ճյուղերի զարգացման հեռանկարի առավել մանրակրկիտ մշակման անհրաժեշտության դեպքում այն իրականացնել հետագայում, նպատակային ծրագրերի պատրաստման ձևով, որոնց կատարման օրացուցային ժամկետները սահմանվում են պետական պլանով:
Հայկական ՍՍՀ պետպլանին` անհրաժեշտ դեպքերում Հայկական ՍՍՀ շահագրգռված մինիստրությունների ու գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմների հետ համատեղ մշակել միջոցառումներ ժողովրդատնտեսական կարևոր նշանակություն ունեցող` ծագող պրոբլեմների լուծման ուղղությամբ և դրանք հեռանկարային ու ընթացիկ պլանների նախագծերի հետ համատեղ ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ` քննարկման:
13. Հայկական ՍՍՀ պետպլանին` ՍՍՀՄ պետպլանի կանոնադրությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում մշակել և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ ներկայացնել Հայկական ՍՍՀ պետպլանի կանոնադրության նախագիծը, հաշվի առնելով սույն որոշումից բխող փոփոխությունները:
14. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1981 թ. հունվարի 15-ի N 51 որոշմամբ`
ա) ՍՍՀՄ պետպլանին իրավունք է վերապահել`
փոփոխություններ մտցնել տնտեսական ու սոցիալական զարգացման պլանների ցուցանիշների սիստեմի մեջ, ելնելով հեռանկարային և ընթացիկ պլանների հիմնական խնդիրներից և հանրային արտադրության արդյունավետության բարձրացման, ժողովրդական տնտեսության մեջ գիտության ու տեխնիկայի նվաճումների ներդրման արագացման անհրաժեշտությունից և ղեկավարվելով ՍՄԿԿ Կենտկոմի ու ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1979 թ. հուլիսի 12-ի N 695 որոշման 10-րդ կետով.
հաստատել արտադրանքի կարևորագույն տեսակների թողարկման գծով արտադրական կարողությունների հաշվեկշիռները և համապատասխան ցուցումներ տալ դրանց առավել լրիվ օգտագործման համար.
պլանների նախագծերում նախատեսել արտադրական կարողությունների և նյութատեխնիկական ռեսուրսների անհրաժեշտ ռեզերվներ.
մինիստրություններին ու գերատեսչություններին ցուցումներ տալ պետական պլանային կարգապահության խախտումները վերացնելու, ինչպես նաև եղած ռեզերվներն առավել լրիվ օգտագործելու վերաբերյալ: Մինիստրություններին ու գերատեսչություններին առանձնացված կապիտալ ներդրումների ոչ ըստ նշանակության օգտագործման փաստեր բացահայտելիս, ՍՍՀՄ շինբանկին ցուցումներ տալ նրանց ֆինանսավորումը դադարեցնելու մասին, մինչև այդ հարցի վերաբերյալ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի կողմից որոշում ընդունելը.
բ) հանձնարարել է ՍՍՀՄ պետպլանին` որպես միութենական-հանրապետական մարմին բարելավել միութենական հանրապետությունների պետպլանների գործունեության կոորդինացումը պլանների նախագծերի պատրաստման ուղղությամբ, ինչպես նաև նրանց լայնորեն ներգրավել ժողովրդատնտեսական պրոբլեմների մշակմանը.
գ) հանձնարարել է ՍՍՀՄ պետպլանին` միջոցներ ձեռնարկել կատարելագործելու տեխնիկատնտեսական նորմատիվների ամբողջ սիստեմը որպես արտադրության բնարժեքային ու արժեքային հաշվեկշիռների մշակման և արտադրանքի, արտադրական կարողությունների, աշխատանքային ու ֆինանսական ռեսուրսների տեղաբաշխման, ժողովրդական տնտեսության մեջ դրանց առավել ռացիոնալ ու խնայողաբար օգտագործման ապահովման կարևոր հիմքի.
դ) հանձնարարել է ՍՍՀՄ պետպլանին` քննության առնել ՍՍՀՄ պետպլանի մասնագետների ատեստավորում մտցնելու հարցը և 1981 թվականին ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդ ներկայացնել ՍՍՀՄ աշխատանքի ու սոցիալական հարցերի պետական կոմիտեի և ՀԱՄԿԽ-ի հետ համաձայնեցված համապատասխան առաջարկություններ.
ե) չարդարացված է համարել ՍՍՀՄ մինիստրությունների ու գերատեսչությունների և միութենական հանրապետությունների կողմից առանձին ճյուղերի, արտադրությունների զարգացման և հեռանկարային ու ընթացիկ պլանների հաստատման հետ չշաղկապված տերիտորիալ պրոբլեմների վերաբերյալ ՍՍՀՄ Կառավարության որոշումների բազմաթիվ նախագծերը ՍՍՀՄ պետպլան մտցնելու պրակտիկան:
Սահմանել է, որ ՍՍՀՄ մինիստրություններն ու գերատեսչությունները և միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդները կարող են նշված հարցերի վերաբերյալ շահագրգռված կազմակերպությունների հետ մշակված առաջարկությունները ՍՍՀՄ պետպլան մտցնել, որպես կանոն, միայն պլանների նախագծերի հետ:
Առանձին ճյուղերի զարգացման հեռանկարների առավել մանրակրկիտ մշակման անհրաժեշտության դեպքում այն իրականացնել հետագայում, նպատակային ծրագրերի պատրաստման ձևով, որոնց կատարման օրացուցային ժամկետները սահմանվում են պետական պլանով:
Հանձնարարել է ՍՍՀՄ պետպլանին` անհրաժեշտ դեպքերում ՍՍՀՄ շահագրգռված մինիստրությունների ու գերատեսչությունների և միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների հետ համատեղ մշակել միջոցառումներ ժողովրդատնտեսական կարևոր նշանակություն ունեցող` ծագող պրոբլեմների լուծման ուղղությամբ և դրանք հեռանկարային ու ընթացիկ պլանների նախագծերի հետ համատեղ ներկայացնել ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդ` քննարկման.
զ) ՍՍՀՄ պետպլանի ուշադրությունը տնտեսական ու սոցիալական զարգացման պլանների նախագծերի, նպատակային ծրագրերի և էկոնոմիկայի զարգացման կարևորագույն հեռանկարային պրոբլեմների առավել խորը մշակման վրա կենտրոնացնելու համար ՍՍՀՄ պետպլանին ազատել է իրեն ոչ հատուկ ֆունկցիաներից և պլանավորման հետ կապ չունեցող օպերատիվ հարցերի, ինչպես նաև ՍՍՀՄ պետմատի, ՍՍՀՄ մինիստրությունների ու գերատեսչությունների և միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների իրավասության մեջ մտնող հարցերի քննարկումից:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉի տեղակալ |
Լ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
հԱՎԵԼՎԱԾ N 1 Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թ. հուլիսի 9-ի N 435 որոշման |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԼԱՆԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ
Մ. Ի. Ավանեսով | - պետպլանի աշխատանքի և աշխատավարձի բաժնի պետ | |
Ա. Գ. Աղաբաբով | - պետպլանի գիտության ու տեխնիկայի բաժնի պետ | |
Վ. Մ. Աղաբաբով | - պետպլանի նախագահի տեղակալ | |
Մ. Հ. Ադոնց | - պետպլանին առընթեր տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի դիրեկտոր | |
Գ. Գ. Հայրապետյան | - պետպլանի տերիտորիալ պլանավորման և արտադրական ուժերի տեղաբաշխման բաժնի պետ | |
Մ. Խ. Հակոբյան | - Լենինականի քաղսովետի գործկոմի քաղպլանի նախագահ | |
Մ. Գ. Ալախվերդյան | - պետպլանի նախագահի առաջին տեղակալ | |
Ա. Ա. Առաքելյան | - Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի դիրեկտոր | |
Լ. Ա. Արզումանյան | - պետպլանի հաշվողական կենտրոնի դիրեկտոր | |
Վ. Ֆ. Հարությունյան | - ՀԱՄԽ-ի քարտուղար | |
Գ. Թ. Հարությունյան | - Հայկական ՍՍՀ գների պետական կոմիտեի նախագահ | |
Ե. Թ. Ասծատրյան | - Հայկական ՍՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի նախագահ | |
Ա. Ս. Բարխուդարովա | - Երևանի քաղսովետի գործկոմի քաղպլանի նախագահ | |
Մ. Գ. Ղուկասյան | - պետպլանի նախագահի առաջին տեղակալ | |
Ջ. Ա. Ջանոյան | - Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստր | |
Ռ. Պ. Զոհրաբյան | - Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության տնտեսագիտության և գյուղատնտեսության կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտի դիրեկտոր | |
Ա. Գ. Իոսիֆյան | - Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի փոխպրեզիդենտ | |
Վ. Մ. Քարամյան | - պետպլանի ապրանքաշրջանառության և ապրանքային ռեսուրսների բաժնի պետ | |
Հ. Գ. Մանասարյան | - պետպլանի տրանսպորտի և կապի բաժնի պետ | |
Գ. Հ. Մանասյան | - պետպլանի շինանյութերի արդյունաբերության բաժնի պետ | |
Հ. Հ. Մանուկյան | - պետպլանի գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական կոմպլեքսի բաժնի պետ | |
Շ. Ս. Մարգարյան | - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտոր | |
Կ. Հ. Մարության | - Հայկական ՍՍՀ պետշինի նախագահ | |
Ա. Խ. Մարուխյան | - Կիրովականի քաղսովետի գործկոմի քաղպլանի նախագահ | |
Լ. Հ. Մելիքյան | - պետպլանի նյութական ֆոնդերի և երկրորդային ռեսուրսների բաժնի պետ | |
Ն. Է. Նաջարովա | - պետպլանի քիմիական ու մետալուրգիական արդյունաբերության և երկրաբանության բաժնի պետ | |
Վ. Գ. Հովհաննիսյան | - պետպլանի տնտեսական ու սոցիալական զարգացման պլանի ամփոփ պլանավորման բաժնի պետ | |
Հ. Հ. Հովհաննիսյան | - Հայկական ՍՍՀ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ | |
Բ. Հ. Մուրադյան | - պետպլանի նախագահի տեղակալ | |
Ս. Գ. Մութաֆյան | - Հայկական ՍՍՀ կենտվիճվարչության պետ | |
Հ. Ս. Սաղոյան | - պետպլանի նախագահ | |
Լ. Ֆ. Սարուխանյան | - պետպլանի գիտատեխնիկական ինֆորմացիայի և տեխնիկատնտեսական հետազոտությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտի դիրեկտոր | |
Բ. Ն. Սիրավյան | - պետպլանի թեթև արդյունաբերության բաժնի պետ | |
Ա. Ա. Սոլախյան | - պետպլանի բնակարանային-կոմունալ տնտեսության բաժնի պետ | |
Ռ. Ա. Թեյմուրազյան | - պետպլանի հանրապետական ենթակայության արդյունաբերության և բնակչության կենցաղային սպասարկման բաժնի պետ | |
Ա. Վ. Տեր-Իսրայելյան | - պետպլանի կապիտալ ներդրումների և շինարարական ինդուստրիայի բաժնի պետ | |
Խ. Կ. Տեր-Մխիթարյան | - պետպլանի մեքենաշինության բաժնի պետ | |
Բ. Հ. Թումասյան | - «Հայէլեկտրալույս» արտադրական միավորման գլխավոր դիրեկտոր | |
Գ. Խ. Խալպախչյան | - պետպլանի էներգետիկայի և վառելիքի բաժնի պետ | |
Յու. Ե. Խոջամիրյան | - Հայաստանի կոմկուսի Կենտկոմի պլանային ու ֆինանսական մարմինների բաժնի վարիչ | |
Մ. Բ. Էդիլյան | - պետպլանի նախագահի տեղակալ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉի տեղակալ |
Լ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
հԱՎԵԼՎԱԾ N 2 Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թ. հուլիսի 9-ի N 435 որոշման |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊԵՏՊԼԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Տնտեսական ու սոցիալական զարգացման ամփոփ պլանավորման խումբ
Տնտեսական ու սոցիալական զարգացման ամփոփ պլանավորման բաժին
Արտադրողական ուժերի տերիտորիալ պլանավորման ու տեղաբաշխման բաժին
Նյութական ու աշխատանքային հաշվեկշիռների մշակման, տրանսպորտի և կապի խումբ
Նյութական ֆոնդերի և երկրորդային ռեսուրսների բաժին
Աշխատանքի և աշխատավարձի բաժին
Տրանսպորտի և կապի բաժին
Երկրորդ բաժին
Կապիտալ շինարարության և շինանյութերի արդյունաբերության խումբ
Կապիտալ ներդրումների և շինարարական ինդուստրիայի բաժին
Շինանյութերի արդյունաբերության բաժին
Բնակարանային և կոմունալ տնտեսության բաժին
Գիտատեխնիկական առաջընթացի և սոցիալական զարգացման խումբ
Գիտության ու տեխնիկայի բաժին
Առողջապահության ու կուլտուրայի բաժին
Կրթության բաժին
Հաշվողական տեխնիկայի և ԿԱՍ-ի ներդրման բաժին
Ագրոարդյունաբերական կոմպլեքսի պլանավորման խումբ
Գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական կոմպլեքսի բաժին
Սննդի ու համակցված կերերի արդյունաբերության բաժին
Ապրանքային ռեսուրսների և ապրանքաշրջանառության պլանավորման խումբ
Ապրանքաշրջանառության և ապրանքային ռեսուրսների բաժին
Թեթև արդյունաբերության բաժին
Հանրապետական ենթակայության արդյունաբերության և բնակչության կենցաղային սպասարկման բաժին
Ֆինանսների, ինքնարժեքի ու գների բաժին
Ծանր արդյունաբերության ճյուղերի խումբ
Էներգետիկայի և վառելիքի բաժին
Մեքենաշինության բաժին
Քիմիական և մետալուրգիական արդյունաբերության ու երկրաբանության բաժին
Բնության պահպանության բաժին
Արտադրանքի ստանդարտացման և որակի բաժին
_____________
Առաջին բաժին
Գործերի կառավարչության
_____________
Հայկական ՍՍՀ պետպլանին առընթեր կազմակերպություններ
Տնտեսագիտական և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտ
Գիտատեխնիկական ինֆորմացիայի և տեխնիկատնտեսական հետազոտությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտ
Հաշվողական կենտրոն
«Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրի խմբագրություն
«Հայաստանի արդյունաբերություն» ամսագրի խմբագրություն
Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉի տեղակալ |
Լ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
հԱՎԵԼՎԱԾ N 3 Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թ. հուլիսի 9-ի N 435 որոշման |
ԱՅՆ ՀԱՐՑԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄԻՑ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊԵՏՊԼԱՆՆ ԱԶԱՏՎՈՒՄ Է
Այն հարցերի բովանդակությունը, որոնց կատարումը դրված է Հայկական ՍՍՀ պետպլանի վրա |
Ում է տրվում հարցերի լուծումը |
1 |
2 |
Ղեկավար աշխատողների և մասնագետների որակավորման բարձրացման գծով ունկնդիրների կոնտինգենտի պլանավորումը (Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թ. ապրիլի 25-ի N 241 որոշում) | Հայկական ՍՍՀ բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրությանը |
Տրանսպորտային միջոցների ու ավտոմոբիլների հիմնական նորոգման համար լիմիտների առանձնացման մասին հանրապետական և միութենական-հանրապետական ենթակայության առանձին կազմակերպությունների ու ձեռնարկությունների հայտերի քննարկումը | Հայկական ՍՍՀ մինիստրություններին ու գերատեսչություններին` հետագայում ամփոփ հայտերը ներկայացնելով Հայկական ՍՍՀ պետպլան |
Ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավար, ինժեներատեխնիկական աշխատողների և ծառայողների աշխատավարձի վճարման խմբերի (կատեգորիաների) փոփոխման մասին մինիստրությունների ու գերատեսչությունների առաջարկությունների համաձայնեցումը (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թ. հունվարի 5-ի N 12 որոշում) | Հայկական ՍՍՀ աշխատանքի պետական կոմիտեին, Հայկական ՍՍՀ մինիստրություններին ու գերատեսչություններին |
Հանրապետության անցած տարվա սոցիալիստական պարտավորությունների կատարման արդյունքների քննարկումը և հաջորդ տարվա սոցիալիստական պարտավորությունների ստանձնումը | ՀԱՄԽ-ին, Հայկական ՍՍՀ աշխատանքի պետական կոմիտեին` Հայկական ՍՍՀ կենտվիճվարչության հետ համատեղ |
ՍՍՀՄ և ՌՍՖՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների կողմից բաշխման պլանավորվող նյութատեխնիկական ռեսուրսների պլանավորումը և բաշխումը (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1966 թ. սեպտեմբերի 12-ի N 795 կարգադրություն) | Հայկական ՍՍՀ պետմատին |
ՍՍՀՄ առևտրի մինիստրության «Սոյուզտորգօբորուդովանիե» Հ/Ը-ի կողմից բաշխման պլանավորվող առևտրատեխնոլոգիական սարքավորումների պլանավորումը և բաշխումը | Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրությանը |
Սևան-Հրազդան ջրամբարների և Արփա-Սևան թունելի շահագործման վարչությանը նյութատեխնիկական ռեսուրսների առանձնացումը (Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1980 թ. մայիսի 24-ի N 264 որոշում) | Հայկական ՍՍՀ մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրությանը |
Ջրօգտագործման, ներառյալ Սևանա լճից ջրի բացթողումները, վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը | Հայկական ՍՍՀ մակերեսային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանման պետական կոմիտեին |
Կինոյից միջոցների համախառն դրամամուտքի ծավալի և կինոհանդիսատեսների թվաքանակի պլանավորումը | Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրությանը |
Նյութատեխնիկական, ֆինանսական և աշխատանքային ռեսուրսների, կապիտալ ներդրումների և այլնի առանձնացման վերաբերյալ առանձին ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջնորդությունների քննարկումը | Հայկական ՍՍՀ համապատասխան մինիստրություններին ու գերատեսչություններին |
Արդյունաբերական ապրանքների գների իջեցման վերաբերյալ եզրակացություններ ներկայացնելը | Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրությանը, Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրությանը |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉի տեղակալ |
Լ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|