Գլխավոր տեղեկություն
Номер
N 123-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 23.01.2025
Принят
Նոր Հաճընի համայնքի ավագանի
Дата принятия
26.12.2024
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
26.12.2024
Дата вступления в силу
24.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2024 թվականի N 123-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածների` ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի՝ ըստ հատվածների, որից՝ եկամուտների գծով` 2 585 133.5 հազար դրամ ծախսերի գծով՝ 2 585 133.5 հազար դրամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0.0 հազար դրամ

1) համայնքի բյուջեի եկամուտները` հատված 1.

2) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` հատված 2.

3) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` հատված 3.

4) համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ հատված 4.

5) համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ հատված 5.

6) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` հատված 6:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝

1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.

2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Կողմ -16

 

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՄԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՅՈՒԼԻՆՅԱՆ ՍԱՀԱԿ

ԹՈՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆԻ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍՈՖԻԱ

ԽԱՌԱՏՅԱՆ ՄԱՐՏԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷՄՄԱ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ

ՊԱՊՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՕԶՆԵՑՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

Համայնքի ղեկավար`

Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Հավելված

Նոր Հաճըն համայնքի ավագանու

2024 թվականի դեկտեմբերի 26-ի

N 123-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան