ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 204.2-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը «կեղծ տվյալներ ներկայացնելը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև բռնագանձման ենթակա գույքին հասանելիությունն ապահովելու պարտապանի պարտականությունը խախտելը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 206.5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 206.5. | Հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը, ինչպես նաև հարկադիր կատարողի որոշումները, պահանջները և հանձնարարականները չկատարելը |
1․ Հարկադիր կատարողի` օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը, ինչպես նաև հարկադիր կատարողի որոշումները, պահանջները և հանձնարարականները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասից հանել «206.5,» թիվը:
Հոդված 4. Օրենսգրքի 223.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) հարկադիր կատարողը՝ սույն օրենսգրքի 204.2-րդ և 206.5-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով։»:
Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և 204.2-րդ հոդվածով» բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-191-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: