ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի սեպտեմբերի 10-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. սեպտեմբերի 27 Երևան ՀՕ-333-Ն |
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն:
2. Հաշվետվությունն ընդգրկում է 2023 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:
4. Հաշվետու ժամանակահատվածում Կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
5. Հաշվետու ժամանակահատվածում 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարության որոշումներ, որոնցից մասնավորեցվել են մրցույթով 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, ուղղակի վաճառքի ձևով՝ 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը։
6. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Ծրագրում կատարվել է հետևյալ փոփոխությունը․
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 10-ի ՀՕ-29-Ն օրենքով Ծրագրի 1-ին հավելվածի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն» բաժնից հանվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր՝ 90075)։
7. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 3,790,321.63 հազար հայկական դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 3,777,119.32 հազար հայկական դրամ (այդ թվում՝ նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները՝ 66,734.94 հազար հայկական դրամ), նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 13,202.31 հազար հայկական դրամ:
8. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 2,673,596.65 հազար հայկական դրամ:
9. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2023 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 1,116, 724.99 հազար հայկական դրամ:
10. Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
11. Հաշվետու ժամանակահատվածում մրցույթով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որի մասին տեղեկությունը ներկայացված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի 1-ին հավելվածում:
12. Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որի մասին տեղեկությունը ներկայացված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի 2-րդ հավելվածում:
13. Մասնավորեցման գործարքների արդյունքում պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարողականը հետևյալն է.
1) պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2023 թվականի ընթացքում 2 գնորդի ստանձնած` պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են, և 1 գնորդի ստանձնած` ընկերության գործունեության հիմնական ուղղության պահպանման պարտավորությունը կատարվել է, իսկ ստանձնած ներդրումային պարտավորությունները սահմանված ժամկետում չկատարելու համար հաշվարկվել է 30,000.00 հազար հայկական դրամի չափով տուգանք.
2) մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա` պրոֆիլի պահպանման և ներդրումային պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին օբյեկտների, ներկայացված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի 3-րդ հավելվածում:
14. Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունների լուծարման գործընթաց չի իրականացվել։
3. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
15. Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:
|
Հավելված 1 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Պետական գույքի անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի) |
Գտնվելու վայրը |
Պետական կառա-վարման մարմնի անվա-նումը |
Կառավա-րության որոշման համարը, ամսա-թիվը |
Մրցույթի անցկացման ամսաթիվը |
Սահ-մանված նվազա-գույն գինը (հազար հայկա-կան դրամ) |
Մրցույթի հաղթողի առա-ջարկած գինը (հազար հայկա-կան դրամ) |
Պարտա-վորու-թյուն-ները (հազար հայկա-կան դրամ) |
Պայմանագրային պարտավորու-թյունները պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից |
Պայմա-նագրի կնքման ամսա-թիվը |
Գնորդը | |
Ներ-դրումներ (գումար, ժամկետ) |
Սոցիա-լական երաշ-խիք-ներ | |||||||||||
1. |
«Կուրորտաբա-նության և ֆիզիկական բժշկության գիտահե-տազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի 100 % պետական սեփակա-նություն հանդիսացող բաժնետոմսեր (ծածկագիր` 90102) |
ք․ Երևան, Օրբելի 41 |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառա-վարության 2022 թվականի դեկտեմ-բերի 8-ի N 1882-Ա որոշում |
03.02.2023 թ. |
3,265,056.0 |
3,265,056.0 |
500, 000. 00 |
Երեք տարվա ընթացքում՝ 500 մլն հայկական դրամի չափով ներդրում․ I տարի՝ 150 մլն հայկական դրամ
II տարի՝ 150 մլն հայկական դրամ III տարի՝ 200 մլն հայկական դրամ |
11.04.2023 թ. |
Վիոլետա Սարգսյան, Աննա Գյոզալյան |
|
Հավելված 2 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Ընկերության (պետական գույքի) անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի) |
Գտնվելու վայրը |
Պետա-կան կառա-վարման մարմինը |
Կառա-վարու-թյան որոշման համարը, ամսա-թիվը |
Պետա-կան գույքի գնա-հատված արժեքը (հազար հայկական դրամ) |
Վաճառքի գինը (հազար հայկական դրամ) |
Ընկերու-թյան հաշվեկշ-ռում ամրա-գրված պարտա-վորություն-ները (հազար հայկական դրամ) |
Ներդրու-մային պար-տավորու- թյունների և սոցիա-լական երաշխիք-ների մասին՝ ըստ մասնա-վորեց-ման պայմա-նագրի |
Գնորդը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
«Ավտո-մատիկա» ՓԲԸ-ի 80 % պետական սեփականու-թյուն հանդիսացող բաժնետոմսեր (ծածկագիր` 90074) |
ք. Երևան, Թևոսյան 3/1 |
Պետական գույքի կառավար-ման կոմիտե |
Կառա-վարու- թյան 2023 թվականի մայիսի 4-ի N 651-Ա որոշում |
445,224.38 |
445,224.38 |
374,534.20 |
Նախատես-ված չեն |
«ՌԱՖԷԼԳՐԻԳ» ՓԲԸ |
|
Հավելված 3 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՊՐՈՖԻԼԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը |
Նախատեսված պայմանագրային պարտավորությունները |
Կատարման ժամկետը |
Կատարման ընթացքը |
1. |
Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք Կոտայքի մարզ, ք. Հրազդան, փ. Սպանդարյան Գնորդ՝ Բագրատ Առաքելյան Պայմանագիր՝ 225-Մ 20.01.2005 թ. |
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
20.01.2023 թ. |
Պահպանվել է: |
2. |
Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույք Գնորդ՝ Արտավազդ Ղազարյան Պայմանագիր՝ 226-Մ 24.01.2005 թ. |
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
24.02.2023 թ. |
Պահպանվել է: |
3. |
«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր Գնորդներ՝ Վիոլետա Սարգսյան, Աննա Գյոզալյան Պայմանագիր՝ 01-Մ 11.04.2023թ․ |
150,000.00 հազար հայկական դրամ և պահպանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունը |
30.12.2023 թ. |
Պրոֆիլը պահպանվել է, ներդրումային պարտավորությունները սահմանված ժամկետում չկատարելու համար հաշվարկվել է 30,000.00 հազար հայկական դրամի չափով տուգանք: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2024 թվական: