ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 67-րդ և 68-րդ կետերով.
«67. ճանապարհային անվտանգության աուդիտորների և թունելի անվտանգության գծով պատասխանատուի որակավորման քննություն ընդունելու համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
68. ճանապարհային անվտանգության աուդիտորների և թունելի անվտանգության գծով պատասխանատուի որակավորման վկայական տալու համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հուլիսի 4 Երևան ՀՕ-300-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական: