ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 150-Ա |
«17» հունվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
Հավելված Երևանի քաղաքապետի 17.01.2025թ. հ. 150-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Վահագն Նահապետյան /լիազորված անձ/ Սահակ Նահապետյան |
Հ/Ա Բ-2 թաղամաս, հ.83 շենք, հ.9 |
բնակարան |
Սահակ Նահապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ/Ա Բ-2 թաղամասի հ.83 շենքի հ.9 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.16122024-01-0532, ընդ. բաժ.՝ 1.56քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 39.34քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ/Ա Բ-2 թաղամաս, հ.83 շենք, բն.9/1 |
01073GFRMJK2 |
|
2 |
Սերգեյ Գաբրիելյան |
Արշակունյաց պողոտա, հ.18/4 շենք, 3-րդ մասնաշենք, հ.70 և հ.71 |
բնակարան |
Սերգեյ Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող, Արշակունյաց պողոտայի հ.18/4 շենքի 3-րդ մասնաշենքի հ.70 և հ.71 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.09012025-01-0160 և հ.09012025-01-0161/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արշակունյաց պողոտա, հ.18/4 շենք, 3-րդ մասնաշենք, բն.70-71 |
01063XFCQ6JQ |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|