Գլխավոր տեղեկություն
Номер
N 1137-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.07.2023
Дата вступления в силу
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2023 թվականի N 1137-Ն

 

ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 274-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում՝ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 169.8614 հա ընդհանուր մակերեսով հողամասերը (համաձայն N 1 հավելվածի) հետ վերցնել և 2,074,008,000.00 դրամ արժեքով ներդնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ենթակայության «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի հանձնման-ընդունման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, հողամասերը ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու վերաբերյալ պայմանագրի կնքման աշխատանքների կատարումը՝ ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի՝ համապատասխան չափով ավելացումը և ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը։

4. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություն, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և N 3 հավելվածի NN 1 և 1.1 աղյուսակներում կատարել փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 6-ի N 1137-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 6-ի N 1137-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 6-ի N 1137-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 6-ի N 1137-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 6-ի N 1137-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 6-ի N 1137-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 6-ի N 1137-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 6-ի N 1137-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 6-ի N 1137-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2023, N 2324-Ն 02.02.2024, N 1137-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան