ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2023 թվականի թիվ 49 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի թիվ 11 որոշմամբ հաստատված՝ Ղրղզստանի Հանրապետությունում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը գործողության մեջ դնելու կարգի IV բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) երկրորդ պարբերության մեջ «2023 թվականի օգոստոսի 12-ը» բառերը փոխարինել «2025 թվականի օգոստոսի 12-ը» բառերով, «2025 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «2027 թվականի հունվարի 1-ը» բառերով
բ) երրորդ պարբերության մեջ «2023 թվականի օգոստոսի 12-ը» բառերը փոխարինել «2025 թվականի օգոստոսի 12-ը» բառերով:
գ) չորրորդ պարբերության մեջ «2025 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «2027 թվականի հունվարի 1-ը» բառերով
դ) վեցերորդ պարբերության մեջ «2024 թվականի օգոստոսի 12-ը» բառերը փոխարինել «2026 թվականի օգոստոսի 12-ը» բառերով, «2023 թվականի օգոստոսի 12-ը» բառերը փոխարինել «2025 թվականի օգոստոսի 12-ը» բառերով։
2. Խնդրանքով դիմել Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետ՝
սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել շրջանառության մեջ դրված արտադրանքի նկատմամբ լիազորված մարմինների կողմից պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը՝ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
ապահովել մինչև 2025 թվականի օգոստոսի 12-ը Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 826 որոշմամբ ընդունված՝ «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011) պահանջներին համապատասխանող՝ Ղրղզստանի Հանրապետության նավթավերամշակման ձեռնարկությունների կողմից շրջանառության մեջ ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի բացթողման համար անցում նախատեսող համալիր միջոցառումների անցկացում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Վ. Նազարենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: