ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 556-Ա |
«14» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 25.12.2023 թվականին հայտարարված ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/25 ծածկագրով դրոշների գնման ընթացակարգին հայտ ներկայացրած «Լաքի Տրիո» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/25» ծածկագրով ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է ընտրված մասնակից և անգործության ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով 26.01.2024 թվականին Մասնակցին ծանուցվել է պայմանագիր կնքելու, որակավորման և պայմանագրի ապահովումներ ներկայացնելու առաջարկ, սակայն Մասնակցի կողմից օրենքով սահմանված ժամկետում՝ ծանուցումը ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, չեն ներկայացվել պայմանագիրը և վերը նշված ապահովումները:
Վերոգրյալով պայմանավորված՝ Մասնակիցը «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գնահատող հանձնաժողովի որոշմամբ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:
Գնահատող հանձնաժողովի որոշմամբ «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/25» ծածկագրով գնման ընթացակարգը 2-րդ չափաբաժնի մասով հայտարարվել է չկայացած՝ համաձայն Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի:
«ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/25» ծածկագրով գնման ընթացակարգը 2-րդ չափաբաժնի մասով չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը 05.02.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «Լաքի Տրիո» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
Տ. Ավինյան |