ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
10 մայիսի 2000 թվականի |
թիվ 113 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ «ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՆՅՈՒԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի և նույն օրենքի 56-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի բանկերի միության եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերին տրամադրվող «Ներդրումների հաշվառումը» մեթոդական նյութին (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի հուլիսի 22-ի թիվ 144 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումների «Հաշվային պլանի կազմման սկզբունքները» բաժնից հանել վերջին` «Հաշվային պլանի 18-րդ բաժինը («Վաճառքի համար նախատեսված արժեթղթեր») կիրառության մեջ կդրվի Միջազգային հաշվապահական «Ներդրումների հաշվառումը» չափանիշ 25-ում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո» պարբերությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՆԱԽԱԲԱՆ
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 08.06.99 թ. թիվ 97 որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության նույն թվականի թիվ 117 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները` բացառությամբ ՀՀՀՀՍ 25-ի («Ներդրումների հաշվառում»): ՀՀՀՀՍ 25-ը ՀՀ կենտրոնական բանկը չի հաստատել, քանի որ ՀՀՀՀՍ 25-ում սահմանված ներդրումների դասակարգման և հաշվառման սկզբունքները հակասում էին «ՀՀ տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանի» կառուցվածքին:
ՀՀՀՀՍ 25-ի փոխարեն բանկերը պետք է առաջնորդվեին 1998 թ. ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումներով, որում ներդրումների դասակարգման և հաշվառման սկզբունքները համապատասխանում են Հաշվապահական հաշվառման ստանդարտների միջազգային կոմիտեի ընդունած «Ֆինանսական գործիքներ: Ճանաչումը և չափումը» Միջազգային հաշվապահական ստանդարտ (ՄՀՍ) 39-ին:
Հաշվի առնելով, որ ՄՀՍ 39-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից պետք է հաստատվի և գործողության մեջ դրվի 2001 թվականից, ՀՀ առևտրային բանկերի կատարած ներդրումների հաշվառումը միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ներկայացնում է ներդրումների դասակարգման և գնահատման վերաբերյալ մեթոդական նյութ, որի հիմքում ընկած են ՄՀՍ 39-ի սկզբունքները:
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Ցանկացած շուկայական արժեթուղթ ձեռքբերման պահին պետք է դասակարգել արժեթղթերի գոյություն ունեցող 3 կատեգորիաներից որևէ մեկին: Ընդ որում, յուրաքանչյուր հաշվետու ժամկետի դրությամբ ընկերությունը պետք է գնահատի, ճշգրտի արժեթղթերի կատեգորիան: Գոյություն ունեն արժեթղթերի հետևյալ 3 կատեգորիաները.
1) Արժեթղթեր վերավաճառքի համար: Այն արժեթղթերը, որոնք գնվել են և հիմնականում պահվում են մոտ ժամանակում վաճառելու նպատակով, դասակարգվում են որպես վերավաճառքի արժեթղթեր: Դրանք հիմնականում ակտիվորեն և հաճախակի գնվում ու վաճառվում են` գների կարճաժամկետ տատանումներից շահույթ ստանալու ակնկալիքով:
2) Վաճառքի համար նախատեսված արժեթղթեր: Այն արժեթղթերն են` ա) որոնք չեն դասակարգվել որպես մինչև մարման ժամկետը պահվող (տես ստորև), բ) որոնք չեն դասակարգվել որպես վերավաճառքի արժեթղթեր:
3) Մինչև մարման ժամկետը պահվող պարտքային արժեթղթեր: Այն արժեթղթերն են, որոնք ընկերությունը մտադիր է և ունակ է պահել մինչև մարման ժամկետը: Նախքան մարման ժամկետը լրանալն այս արժեթղթերի վաճառքը պետք է լինի շատ հազվադեպ: Բանկը չպետք է դասակարգի այդ արժեթուղթը մինչև մարման ժամկետը պահվողի, եթե այն մտադիր է պահել այդ արժեթուղթը անորոշ ժամկետով: Հետևաբար, այս կատեգորիային դասակարգումը ընդունելի չէ, եթե արժեթուղթը պետք է վաճառվի այն պատճառով, որ շուկայական տոկոսադրույքը փոխվել է, կամ անհրաժեշտ են դրամական միջոցներ:
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Յուրաքանչյուր կատեգորիայի արժեթուղթ սկզբնապես գրանցվում է ձեռքբերման արժեքով, որը հենց արժեթղթի ձեռքբերման ամսաթվի դրությամբ նրա իրական արժեքն է (ըստ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի` իրացման արժեք, ըստ առևտրային բանկերի հաշվային պլանի` շուկայական արժեք, այսուհետ` իրական արժեք): Սակայն ժամանակի ընթացքում, արժեթղթերի իրական արժեքի փոփոխության դեպքում, վերջիններիս գնահատումը և չիրացված շահույթի կամ վնասի գրանցումը հաշվեկշռում տարբեր կատեգորիաների արժեթղթերի գծով տարբերվում են հետևյալ կերպ.
Վերավաճառքի արժեթղթեր: Վերավաճառքի արժեթղթերում ներդրումները գրանցվում են իրական արժեքով` հաշվեկշռային ժամկետի դրությամբ, իսկ չիրացված շահույթը կամ վնասը ներառվում են ընթացիկ ժամանակաշրջանի եկամուտների և ծախսերի հաշվետվության մեջ:
Վաճառքի համար նախատեսված արժեթղթեր: Վաճառքի համար նախատեսված արժեթղթերում ներդրումները գրանցվում են իրական արժեքով, հաշվեկշռային ժամկետի դրությամբ, իսկ չիրացված շահույթը կամ վնասը ներառվում են կապիտալի բաժնում որպես առանձին տարր` մինչև իրացումը: Հետևաբար, չիրացված շահույթը կամ վնասը չեն ներառվում եկամուտների և ծախսերի հաշվետվության մեջ:
Մինչև մարման ժամկետը պահվող պարտքային արժեթղթեր: Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերում ներդրումները գրանցվում են դրանց անվանական արժեքով` հետևաբար չեն գնահատվում իրական արժեքով:
1. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՎԵՐԱՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏՔԱՅԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՒՄ ԵՎ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՒՄ
Որպես վերավաճառքի արժեթղթեր դասակարգված արժեթղթերում ներդրումների համար համընդհանուր ընդունված հաշվապահական սկզբունքներն են`
(1) ներդրումները սկզբնապես գրանցվում են ձեռքբերման արժեքով,
(2) հետագայում դրանք գրանցվում են իրական արժեքով,
(3) չիրացված շահույթը կամ վնասը ներառվում է ընթացիկ ժամանակաշրջանի եկամուտների և ծախսերի հաշվետվությունում, և
(4) տոկոսային եկամուտը և շահաբաժինները, ինչպես նաև վաճառքից ստացված իրացված շահույթը կամ վնասը ներառվում են ընթացիկ ժամանակաշրջանի եկամուտների և ծախսերի հաշվետվության մեջ:
Քանի որ ստորև քննարկվելու է վաճառքի համար նախատեսված արժեթղթերի հաշվառումը, հարկ է նշել դրանց համեմատ վերավաճառքի արժեթղթերի հետևյալ տարբերությունները`
ա) արժեքի փոփոխման գծով չիրացված շահույթը կամ վնասը ներառվում է ընթացիկ ժամանակաշրջանի եկամուտների և ծախսերի հաշվետվության մեջ, և
բ) վաճառքից ստացված շահույթը կամ վնասը հաշվարկվում է ամենավերջին հաշվեկշռի դրությամբ գրանցված իրական արժեքի և վաճառքի գնի համեմատման միջոցով:
2. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՎՀՆ) ՊԱՐՏՔԱՅԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՒՄ ԵՎ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՒՄ
Որպես ՎՀՆ արժեթղթեր դասակարգված արժեթղթերում ներդրումների համար ընդունված հաշվապահական սկզբունքներն են`
(1) ներդրումները սկզբնապես գրանցվում են ձեռքբերման արժեքով,
(2) հետագայում դրանք գրանցվում են իրական արժեքով,
(3) չիրացված շահույթը կամ վնասը գրանցվում է որպես կապիտալի տարր, և
(4) տոկոսային եկամուտը և շահաբաժինները, ինչպես նաև վաճառքից ստացված իրացված շահույթը կամ վնասը ներառվում են ընթացիկ ժամանակաշրջանի եկամուտների և ծախսերի հաշվետվության մեջ:
Այժմ բերենք օրինակներ.
Ենթադրենք` X ընկերությունը 1997 թ. մայիսի 1-ին ձեռք է բերել հետևյալ արժեթղթերը` որպես վաճառքի համար նախատեսված.
Ա ընկերության հասարակ բաժնետոմս |
100 հատ` յուրաքանչյուրը 50 դրամ |
Բ ընկերության հասարակ բաժնետոմս |
300 հատ` յուրաքանչյուրը 80 դրամ |
Գ ընկերության արտոնյալ բաժնետոմս |
200 հատ` յուրաքանչյուրը 120 դրամ |
Դ ընկերության 10%-ոց պարտատոմս |
Ձեռք է բերվել 15.625 դրամ, որից անվանական արժեքը` 15.000 դրամ, 625 դրամը` կուտակված %-ը: Ընդ որում, %-ը վճարվում է յուրաքանչյուր տարի` մայիսի 31-ին և նոյեմբերի 30-ին: |
2.1. Սկզբնական (ձեռքբերման) արժեքի գրանցումը
Բոլոր ներդրումները արժեթղթերում սկզբնապես գրանցվում են իրենց ձեռքբերման արժեքով` գումարած գործարքի համար անհրաժեշտ այլ ծախսեր: Այսպիսով, բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը պարզապես դրա գնանշված իրական արժեքն է գործարքի կատարման պահին` գումարած գործարքի հետ կապված բոլոր ծախսերը: Որոշ հարցեր են ծագում պարտքային արժեթղթերի հետ, որովհետև ցանկացած կուտակված տոկոս պետք է առանձնացված լինի ձեռքբերման գնից: Քանի որ տոկոսները կուտակվում են ժամանակի ընթացքում, հետևաբար տոկոսների վճարման ժամկետների միջև ընկած ժամանակահատվածում երբ էլ որ պարտատոմսը ձեռք բերվի, գնորդը պարտատոմսի նախկին տիրոջը վճարում է տվյալ ժամկետի դրությամբ վաստակված տոկոսների համար:
X ընկերության կողմից գնված Դ ընկերության պարտատոմսերի կուտակված տոկոսը 1996 թ. նոյեմբերի 30-ից 1997 թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար (5 ամիս) կազմում է 625 դրամ (15.000 դրամ x 0.10 x 5/12) *: Հետևաբար, պարտատոմսերի ձեռքբերման արժեքը կազմում է 15.625 դրամ (ներառում է 15.000 դրամ պարտատոմսերի անվանական արժեքը և 625 դրամ կուտակված %-ը): Այսպիսով, X ընկերության կողմից գնված արժեթղթերի ընդհանուր արժեքը կլինի 68.000 դրամ [(100 x 50 դրամ) + (300 x 80 դրամ) + (200 x120 դրամ) + 15.000]: Ձեռքբերման ընդհանուր արժեքը 68.625 դրամ է (68.000 արժեք + 625 կուտակված %) և գրանցվում է հետևյալ կերպ.
Դտ Ներդրումներ ՎՀՆ արժեթղթերում (181x) |
68.000 |
Դտ Կատարված ներդրումներից ստացվելիք տոկոսներ (156x) |
625 |
Կտ Դրամարկղ (1011) կամ թղթակցային հաշիվ |
68.625 |
-----------
* Այստեղ և այլ օրինակներում տոկոսի հաշվարկումը կատարվում է`
համարելով, որ 1 տարին = 12 ամիս (անկախ օրերի քանակից):
2.2. Տոկոսային եկամտի և շահաբաժինների գրանցումը
Տոկոսային եկամուտը գրանցվում է, երբ այն ստացվում է ժամանակահատվածի ընթացքում: 1997 թ. մայիսի 31-ին Դ ընկերության պարտատոմսերի գծով կիսամյակային տոկոսն ստացվում է և գրանցվում հետևյալ կերպ.
Դտ Կատարված ներդրումներից ստացվելիք տոկոսներ (156x) |
125 | |
Կտ Տոկոսային եկամուտ |
125 | |
Դտ Դրամարկղ (1011) կամ թղթակցային հաշիվ |
750 | |
Կտ Կատարված ներդրումներից ստացվելիք տոկոսներ (156x) (15.000 դր. x 0.10 x 6/12) |
750 |
Քանի որ X ընկերությունն սկզբնապես դեբետագրել էր 5 ամսվա կուտակված տոկոսների համար տոկոսային եկամուտը ձեռքբերման օրվա դրությամբ, բոլոր 6 ամիսների համար ստացված տոկոսների համար տոկոսային եկամուտը կրեդիտագրվում է: Հետևաբար, մայիսի 31-ի դրությամբ վաստակվել է մեկ ամսվա տոկոս, որը և գրանցվել է:
Հունիս ամսից սկսած` յուրաքանչյուր ամսվա 31-ին տոկոսների հաշվեգրման նպատակով տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`
հունիսի 31` Դտ 156x |
125 | |
Կտ 607x |
125 | |
հուլիսի 31` Դտ 156x |
125 | |
Կտ 607x |
125 |
1997 թ. նոյեմբերի 30-ին, երբ ստացվում է տոկոսային վճարը, տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դտ Դրամարկղ 1011 |
750 | |
կամ թղթակց. հաշիվ |
||
Կտ Կատարված ներդրումներից |
||
ստացվելիք տոկոսներ (156x) |
750 |
Վերջապես, 1997 թ. դեկտեմբերի 31-ին 1 ամսվա տոկոս է կուտակվում` հետևյալ ձևակերպմամբ.
Դտ Կատարված ներդրումներից |
||
ստացվելիք տոկոսներ (156x) |
125 | |
Կտ Տոկոսային եկամուտ արժեթղթերից (607x) |
||
(15.000 x 0.10 x 1/12) |
125 |
Տարվա համար X ընկերությունը վաստակել է տոկոսային եկամուտ ութ ամսվա համար` 1000 դրամ (750 - 625 + 750 + 125 կամ 15.000 x 0.10 x 8/12):
Շահաբաժիններից եկամուտը գրանցվում է, երբ այն ստացվում է: Ուստի, եթե X ընկերությունը 1997 թ. ընթացքում ստացել է 3000 դրամ շահաբաժին Ա, Բ և Գ ընկերությունների բաժնետոմսերում իր կատարած ներդրումներից, գրանցումը կատարվում է հետևյալ կերպ`
Դտ Դրամարկղ (1011) |
||
կամ թղթակցային հաշիվ |
3000 | |
Կտ Ներդրումներից ստացված |
||
շահաբաժիններ (6121) |
3000 |
Սկզբունքորեն ավելի ճիշտ է շահաբաժիններից եկամուտը գրանցել, երբ արժեթղթերը թողարկող ընկերության կողմից շահաբաժինները հայտարարվում են, որովհետև դա այն պահն է, երբ ներդրողն իրավունք ունի դրանք ստանալու:
Այժմ նշենք տոկոսային եկամտի և շահաբաժնից ստացվող եկամտի տարբերությունը: Եթե տոկոսային եկամուտը ժամանակի ընթացքում շարունակաբար կուտակվում է, ապա շահաբաժիններից եկամուտը ճանաչվում է միայն այն դեպքում, երբ շահաբաժիններն ստացվում են (կամ հայտարարվում):
2.3. Չիրացված շահույթի կամ վնասի ճանաչումը
Հաշվեկշռային ժամկետի դրությամբ ՎՀՆ արժեթղթերը գրանցվում են իրական արժեքով, իսկ չիրացված շահույթը կամ վնասը ներառվում է կապիտալի բաժնում: Բացի այդ, իրական արժեքը որոշվում է տարեվերջին արժեթղթերի փոխանակման ժամանակ առաջացած շուկայական գներով:
Ենթադրենք` 1997 թ. դեկտեմբերի 31-ին X ընկերության ունեցած արժեթղթերի իրական արժեքը 71.000 դրամ է.
Արժեթղթեր |
Արժեքը |
Իրական արժեքը |
Իրական արժեքի |
Ա ընկերության հասարակ բաժնետոմս (100 հատ) |
5.000 (դր.) |
6.000 (դր.) |
1.000 (դր.) |
Բ ընկերության հասարակ բաժնետոմս (300 հատ) |
24.000 |
23.500 |
(500) |
Գ ընկերության արտոնյալ բաժնետոմս (200 հատ) |
24.000 |
26.000 |
2000 |
Դ ընկերության 10%-ոց պարտատոմս` 15.000 անվանական արժեքով |
15.000 |
15.500 |
500 |
Ընդամենը` |
68.000 |
71.000 |
3.000 |
Արժեթղթերի իրական արժեքը որոշվում է` հիմնվելով 1997 թ. դեկտեմբերի 31-ին տարեվերջյան գնանշված շուկայական գներով: Մեր օրինակում Դ ընկերության 10%-ոց պարտատոմսերի գնանշված շուկայական գինը 15.625 դրամ է, բայց այն ներառում է X ընկերության կողմից նախկինում գրանցված 125 դրամ հաշվեգրված տոկոսը, ուստի իրական արժեքը կազմում է 15.500 դրամ:
Արժեթղթերի արժեքի 3000 դրամ աճը գրանցվում է հետևյալ կերպ`
Դտ ՎՀՆ իրական արժեքի |
||
ճշտման հաշիվ (1817) |
3000 | |
Կտ ՎՀՆ արժեթղթերի վերագնահատումից |
||
առաջացած չիրացված շահույթ/վնաս (5311) |
3000 |
Մենք ենթադրում ենք, որ X ընկերությունը ՎՀՆ-ի շուկայական արժեքի ճշտման հաշիվն օգտագործում է արժեթղթերի իրական արժեքի փոփոխությունը գրանցելու համար, ուստի յուրաքանչյուր արժեթղթի սկզբնական արժեքի վերաբերյալ այդ տեղեկատվությունը մնում է հաշվում և այդպիսով կարող է ազդել արժեթղթի վաճառքի դեպքում ստացված իրացված շահույթի կամ վնասի հաշվարկի վրա:
Ընկերությունը ներդրումները գրանցում է որպես ակտիվ` 71.000 դրամ իրական արժեքով (68.000 արժեք + 3.000 շուկայական արժեքի աճը, որը գրանցվել է ՎՀՆ-ի շուկայական արժեքի ճշտման հաշվում), իսկ 3.000 դրամ չիրացված շահույթը (որը գրանցվում է ՎՀՆ արժեթղթերից չիրացված շահույթ/վնաս հաշվում) գրանցվում է 1997 թ. դեկտեմբերի 31-ի հաշվեկշռի կապիտալի բաժնում:
Իրական արժեքի հետագա ցանկացած աճ կամ նվազում ճանաչվում է նույն կերպ: Ենթադրենք, որ 1998 թ. դեկտեմբերի 31-ին արժեթղթերի իրական արժեքը 66.000 դրամ է.
Առաջին մեթոդ. Ներկա իրական արժեքը համեմատենք նախորդ անգամ վերագնահատումից առաջացած հաշվեկշռային արժեքի հետ, որը կազմում է 71.000 դրամ (68.000 սկզբնական արժեք + 3.000 շուկայական արժեքի աճը):
Արժեթղթեր |
Արժեքը |
Իրական արժեքը |
Իրական արժեքի |
Ա ընկերության հասարակ բաժնետոմս (100 հատ) |
6.000 (դր.) |
6.100 (դր.) |
100 (դր.) |
Բ ընկերության հասարակ բաժնետոմս (300 հատ) |
23.500 |
22.700 |
(800) |
Գ ընկերության արտոնյալ բաժնետոմս (200 հատ) |
26.000 |
23.200 |
(2.800) |
Դ ընկերության 10%-ոց պարտատոմս` 15.000 անվանական արժեքով |
15.500 |
14.000 |
(1.500) |
Ընդամենը` |
71.000 |
66.000 |
(5.000) |
Ինչպես տեսնում ենք, 1998 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ներդրումների իրական արժեքը կազմում է 66.000 դրամ և նախորդ տարվա վերջի համեմատ նվազել է 5.000 դրամով, հետևաբար, այդքանով պետք է դեբետագրվի (նվազեցվի) կապիտալի համապատասխան հաշիվը` 5311, որը նախորդ վերագնահատումից ուներ 3.000 դրամի կրեդիտային մնացորդ, և արդյունքում այն կունենա 2.000 դրամի դեբետային մնացորդ: Ճշտման հաշիվը համապատասխանաբար կրեդիտագրվում է 5.000 դրամով:
Դտ 5311 |
5.000 | |
Կտ 1817 |
5.000 |
Երկրորդ մեթոդ.
Արժեթղթեր |
Արժեքը |
Իրական արժեքը |
Իրական արժեքի |
Ա ընկերության հասարակ բաժնետոմս (100 հատ) |
5.000 (դր.) |
6.100 (դր.) |
1.100 (դր.) |
Բ ընկերության հասարակ բաժնետոմս (300 հատ) |
24.000 |
22.700 |
(1.300) |
Գ ընկերության արտոնյալ բաժնետոմս (200 հատ) |
24.000 |
23.200 |
(800) |
Դ ընկերության 10%-ոց պարտատոմս` 15.000 անվանական արժեքով |
15.000 |
14.000 |
(1.000) |
Ընդամենը` |
68.000 |
66.000 |
(2.000) |
Մեկ անգամ արդեն ճշտման հաշիվը կազմվել է, ուստի հաջորդ ժամանակաշրջանի համար արժեքի չիրացված աճ/նվազում հաշվի գումարի ճշգրտումը կատարվում է նախորդ ժամկետի դրությամբ ճշգրտման հաշվի նախկին մնացորդի և ստացված հաշվեկշռային արժեքի համեմատման միջոցով: 1998 թ. դեկտեմբերի 31-ին ճշգրտման հաշվի պահանջվող հաշվեկշռային արժեքն ունի 2.000 դրամի կրեդիտային մնացորդ, բայց 1997 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ այն ուներ 3.000 դրամի դեբետային մնացորդ: Հետևաբար, ճշգրտման հաշիվը կրեդիտագրվում է 5.000 դրամով` արժեքի անկումը գրանցելու համար.
Դտ ՎՀՆ արժեթղթերի վերագնահատումից |
||
շահույթ/վնաս (5311) |
5000 | |
Կտ Շուկայական արժեքի ճշտման հաշիվ (1817) |
5000 |
1998 թ. դեկտեմբերի 31-ի հաշվեկշռում X ընկերությունն արժեթղթերը հաշվառում է որպես ակտիվ` արժեթղթերի 66.000 իրական արժեքով (68.000 արժեք - 2.000 ճշգրտում), իսկ արժեքի 2.000 դրամ չիրացված նվազումը (3.000 դրամ չիրացված շահույթ` 12/31/97 - 5.000 դրամ չիրացված վնաս` 12/31/98) հաշվարկվում է որպես կապիտալից նվազում:
2.4. ՎՀՆ արժեթղթերի վաճառքից ստացված իրացված շահույթ կամ վնաս
Ենթադրենք` 1999 թ. X ընկերությունը վաճառել է Ա ընկերության 100 հատ հասարակ բաժնետոմսերը` 6.000 դրամով: Նախորդ հաշվեկշռի դրությամբ արժեթղթերի անվանական արժեքը 5.000 դրամ էր, իսկ շուկայական արժեքը` 6.100.
Արժեթղթեր |
Արժեքը |
Իրական արժեքը |
Իրական արժեքի |
Ա ընկերության հասարակ բաժնետոմս (100 հատ) |
5.000 (դր.) |
6.100 (դր.) |
1.100 (դր.) |
Ընկերությունը ճանաչում է 1.000 դրամի շահույթ (6.000 վաճառքի գին - 5.000 արժեք) և ճշգրտում է Ա ընկերության բաժնետոմսերի 1.100 չիրացված աճը և ճշգրտումը): Ընկերությունը վաճառքը գրանցում է հետևյալ կերպ`
Դտ Դրամարկղ (1011) |
6.000 | |
կամ թղթակց. հաշիվ |
||
Կտ Ներդրումներ ՎՀՆ արժեթղթերում (181x) |
5.000 | |
Կտ ՎՀՆ-ի շուկայական արժեքի ճշտման հաշիվ (1817) |
1.000 |
Դտ ՎՀՆ արժեթղթերի վերագնահատումից չիրացված շահույթ/վնաս (5311) |
1.100 | |
Կտ ՎՀՆ արժեթղթերի վաճառքից ստացված իրացված շահույթ (6513) |
1.000 | |
Կտ ՎՀՆ-ի շուկայական արժեքի ճշտման հաշիվ (1817) |
100 |
Վաճառքից վնասը ցույց տալու համար ենթադրենք, որ 1999 թ. X ընկերությունը վաճառել է Բ ընկերության 300 հատ հասարակ բաժնետոմսերը` 22.000 դրամով: Արժեթղթերի արժեքը 24.000 դրամ էր, իսկ իրական արժեքը, նախորդ հաշվեկշռի դրությամբ, 22.700:
Արժեթղթեր |
Արժեքը |
Իրական արժեքը |
Իրական արժեքի |
Բ ընկերության հասարակ բաժնետոմս (300 հատ) |
24.000 (դր.) |
22.700 (դր.) |
(1.300) (դր.) |
Այս դեպքում ընկերությունը ճանաչում է 2.000 դրամի վնաս (22.000 վաճառքի գին - 24.000 արժեք) և վերացնում է Բ ընկերության բաժնետոմսերի գծով 1.300 չիրացված նվազումը (և ճշգրտումը): Ընկերությունը վաճառքը գրանցում է հետևյալ կերպ`
Դտ Դրամարկղ (1011) |
22.000 |
կամ թղթակց. հաշիվ |
|
Դտ ՎՀՆ արժեթղթերի վաճառքից ստացված |
|
վնաս (7613) |
2.000 |
Կտ Ներդրումներ ՎՀՆ արժեթղթերում (181x) |
24.000 | |
Դտ Շուկայական արժեքի ճշգրտման հաշիվ (1817) |
1.300 | |
Կտ ՎՀՆ արժեթղթերի վերագնահատումից չիրացված շահույթ/վնաս (5311) |
1.300 |
3. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՊԱՀՎՈՂ ՊԱՐՏՔԱՅԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՄՄԺՊԱ)
ՄՄԺՊԱ-ում ներդրումների համար ընդունված հաշվապահական սկզբունքներն են.
(1) ներդրումները սկզբնապես գրանցվում են անվանական արժեքով,
(2) հետագայում դրանք գրանցվում են հաշվեկշռային արժեքով,
(3) չիրացված շահույթ կամ վնաս չի գրանցվում, և
(4) տոկոսային եկամուտը և վաճառքից (եթե տեղի է ունեցել) ստացված իրացված շահույթը կամ վնասը ներառվում է եկամուտների և ծախսերի հաշվետվության մեջ:
3.1. Սկզբնական արժեքի գրանցումը
Ենթադրենք` 1997 թ. օգոստոսի 1-ին 100.000 դրամ անվանական արժեքով 9%-ոց պարտատոմսը գնվել է 99.000 դրամով` գումարած հաշվեգրված տոկոսը: Այս պարտատոմսերի գծով տոկոսը վճարվում է 6 ամիսը մեկ` մայիսի 31-ին և նոյեմբերի 30-ին: 1997 թ. օգոստոսի 1-ին այս ձեռքբերումը գրանցելու համար տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`
Դտ ՄՄԺՊԱ-ում ներդրումներ (193x) |
100.000 | |
Կտ Դրամարկղ (1011) |
||
կամ թղթակց. հաշիվ |
99.000 | |
Կտ Զեղչատոկոսի հաշիվ (193x) |
1.000 |
Դտ Կատարված ներդրումներից ստացվելիք տոկոսներ (156x) |
1.500 | |
(100.000 դր x 0.09 x 2/12) |
||
Կտ Դրամարկղ (1011) կամ թղթակց. հաշիվ |
1.500 |
Նշենք, որ ներդրումների հաշիվը դեբետագրվում է 100.000 դրամով: Բայց քանի որ պարտատոմսը գնվել է զեղչատոկոսով, 1000 դրամ զեղչատոկոսը հաշվառվում է համապատասխան ներդրման զեղչատոկոսի հաշվով և դուրս է գրվում (ամորտիզացվում է) ներդրման տևողության ընթացքում: Տոկոսային եկամուտը դեբետագրվում է երկու ամսվա համար հաշվեգրված տոկոսի չափով: Յուրաքանչյուր ամսվա վերջում տոկոսային եկամուտը հաշվեգրելու նպատակով տրվում է հետևյալ ձևակերպումը`
Դտ Կատարված ներդրումներից |
||
ստացվելիք տոկոսներ (156x) |
750 | |
Կտ Տոկոսային եկամուտ (607x) |
750 |
1997 թ. նոյեմբերի 30-ին, երբ կիսամյակային տոկոսն ստացվի, «կատարված ներդրումներից ստացվելիք տոկոսներ» հաշիվը կկրեդիտագրվի 4.500 դրամով` որպես 1997 թ. հունիսի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում վաստակված տոկոսի արդյունք, և կտրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դտ Դրամարկղ (1011) |
||
կամ թղթակց. հաշիվ |
4.500 | |
Կտ Կատարված ներդրումներից ստացվելիք տոկոսներ (156x) |
4.500 |
Ներկայացնենք մինչև մարման ժամկետը պահվող այն արժեթղթերի ձեռքբերման օրինակը, որոնք տոկոսային եկամուտ չեն ապահովում: Սրանք այն արժեթղթերն են, որոնցից ստացված եկամուտը միայն զեղչն է, այսինքն` նրա անվանական արժեքի և ձեռքբերման արժեքի տարբերությունը:
Ենթադրենք` բանկը 01.02.99 թ. ձեռք է բերել 500.000 դրամ անվանական արժեքով արժեթուղթ, որի մարման ժամկետն է` 01.05.99 թ.: Արժեթուղթը ձեռք է բերվել 492.352-ով: Ձեռքբերումը կձևակերպվի հետևյալ կերպ`
Դտ Ներդրումներ ՄՄԺՊԱ (191x) |
500.000 | |
Կտ Զեղչատոկոսի հաշիվ |
7.647 | |
Կտ Դրամարկղ (1011) |
492.353 | |
կամ թղթակցային հաշիվ |
Նշենք, որ 7.647 դրամ զեղչը պետք է եկամուտ ճանաչվի ոչ թե արժեթղթի մարման օրը` 01.05.99 թ., այլ ձեռքբերման և մարման ամսաթվերի միջև ընկած ժամանակահատվածում` օգտագործելով ինչպես էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդը:
Համամասնական դուրսգրման մեթոդը օգտագործելիս յուրաքանչյուր ամսվա վերջում կտրվի հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դտ Զեղչատոկոսի հաշիվ (193x) |
2.549 | (7.647/3) |
Կտ Տոկոսային եկամուտ (607x) |
2.549 |
(3.1-ին կետը փոփ. 21.03.01 թիվ 77)
3.2.Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերի վաճառքը
ՄՄԺՊԱ-երի վաճառքն ըստ էության խախտում է մինչև ձեռքբերումն ունեցած սկզբնական մտադրությունը և գնահատման ձևերը, որոնք համապատասխանում են այդ մտադրությանը: Համենայն դեպս, ներքին և արտաքին միջավայրի որոշ հանգամանքների փոփոխության պայմաններում ներկա իրավիճակը կարող է անհամատեղելի լինել սկզբնական մտադրությանը: Այդ դեպքում պետք է վերադասակարգել ներդրումը որպես վաճառքի կամ վերավաճառքի համար նախատեսված, որից հետո միայն վաճառել:
Այդուհանդերձ, այս կատեգորիային դասակարգված արժեթղթերի վաճառքը դիտվում է մարման ժամկետին տեղի ունեցած, եթե`
1) արժեթուղթը վաճառվում է մարման ժամկետին շատ մոտ ժամանակահատվածում, երբ տոկոսադրույքի ռիսկը հիմնականում վերացած է,
2) վաճառքը տեղի է ունենում այն պահին, երբ ընկերությունն արդեն մարել է մայր գումարի էական մասը:
Երբ նման վաճառք տեղի է ունենում, անհրաժեշտ է գրանցել այդ գործարքից ստացված ցանկացած շահույթ կամ վնաս: Միաժամանակ, ներդրումների հաշիվը փակվում է, իսկ տոկոսի վճարման վերջին ժամկետից ի վեր հաշվեգրված յուրաքանչյուր տոկոս գանձվում է գնորդից:
Մինչև ներդրումների վաճառքից ստացված շահույթը կամ վնասը, պարտատոմսերի ցանկացած հավելավճար կամ զեղչատոկոս ամորտիզացվում է տոկոսների վճարման վերջին ժամկետից մինչև վաճառքի ժամկետն ընկած ժամանակահատվածում: Սա անհրաժեշտ է համոզվելու համար, որ տոկոսային եկամտի ճիշտ գումար է գրանցվել, ինչպես նաև վաճառքի օրվա դրությամբ ներդրման հաշվեկշռային արժեքը որոշելու համար: Այնուհետև այդ արժեքը համեմատվում է վաճառքի գնի հետ (բացառելով որևէ կուտակված տոկոս)` շահույթը կամ վնասը որոշելու համար: Ենթադրենք` 1998 թ. հունվարի 15-ին գնվել է 100.000 դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով 13%-ոց պարտատոմս` 97,616.71 դրամով: 1998 թ. մարտի 31-ին պարտատոմսը վաճառվում է 102.000 դրամով` գումարած կուտակված տոկոսագումարը:
Քանի որ պարտատոմսը գնվել է զեղչով, ապա ձեռքբերման պահին տրվում է հետևյալ ձևակերպումը`
Դտ Ներդրումներ ՄՄԺՊԱ-ում (193x) |
97616.71 | |
Կտ Դրամարկղ (1011) |
||
կամ թղթակցային հաշիվ |
97616.71 |
Դտ Ներդրումներ ՄՄԺՊԱ-ում (193x) |
2383.29 | |
Կտ Նեդրումների զեղչատոկոս (193x) |
2383.29 |
Ենթադրենք` պարտատոմսի զեղչատոկոսն ամորտիզացվում է համամասնական մեթոդով, յուրաքանչյուր ամիս 397.22 գումարի չափով (2383.29/6)
Դտ Ներդրումների զեղչատոկոս (193x) |
794.44 | |
(2383.29 /6 x 2) |
||
Կտ Տոկոսային եկամուտ (607x) |
794.44 |
Դտ Ներդրումների զեղչատոկոս (193x) (2383.29/ 6 x զ) |
198.61 | |
Կտ Տոկոսային եկամուտ (607x) |
198.61 |
Վաճառքի պահին արդեն զեղչատոկոսն ամորտիզացվել է 993.05 դրամ գումարի չափով (794.44+198.61), և չամորտիզացված զեղչի գումարը` 1390.24 դրամ (2383.29-993.05), ճշգրտվում է հետևյալ ձևակերպումով`
Դտ Ներդրումների զեղչատոկոս (193x) |
1390.24 | |
Կտ Տոկոսային եկամուտ (607x) |
1390.24 |
Բացի այդ, յուրաքանչյուր ամիս ստացվում է տոկոսային եկամուտ` 1083.33 դրամ գումարի չափով: Վաճառքի պահին արդեն ստացվել է 2.5 ամսվա տոկոսային եկամուտ, որը կազմում է 2,700 դրամ (100,000 դրամ x 13% / 12 x 2.5):
Դտ Կատարված ներդրումից ստացվելիք տոկոս (156x) |
2166.66 | |
(100,000x13% / 12x2) |
||
Կտ Տոկոսային եկամուտ (607x) |
2166.66 |
Դտ Կատարված ներդրումից ստացվելիք տոկոս (155x) |
541.66 | |
(100,000x13% /12 x զ) |
||
Կտ Տոկոսային եկամուտ (607x) |
541.66 |
1998 թ. մարտի 31-ին պարտատոմսի վաճառքը ձևակերպելու համար տրվում է հետևյալ ձևակերպումը`
Դտ Դրամարկղ (1011) (102.000 + 2.700) |
104,700.00 | |
Կտ Կատարված ներդրումներից ստացվելիք Տոկոս (156x) (2.5 ամսվա տոկոսագումար) |
2.700 |
Կտ Ներդրումներ ՄՄԺՊԱ-ում (193x) |
98,609.76 | |
Կտ Եկամուտ արժեթղթերի վաճառքից (6514) |
3,390.24 |
3.3. Արժեքի երկարատև իջեցում
Հնարավոր է ՎՀՆ և ՄՄԺՊ արժեթղթերի արժեքի այլ` «ոչ ժամանակավոր» անկում: Անկման այնպիսի պատճառներ, ինչպիսիք են` անկման տևողությունը, ներդրման հետագա հնարավորությունը, ինչպես նաև տնտեսության ներկա վիճակը, որոշում են, թե արդյոք արժեթղթի արժեքի տվյալ նվազումը կհամարվի «ոչ ժամանակավոր»: Արժեքի երկարատև իջեցում տեղի է ունենում, երբ ակնհայտ է դառնում ընկերության կողմից արժեթղթից նախկինում ակնկալվող գումարների ստացման անհնարինությունը: Ներդրման արժեքը նվազեցվում է, երբ նրա հաշվեկշռային արժեքն ավելի մեծ է, քան նրա սահմանված փոխհատուցվող գումարը: Կազմակերպությունը պետք է ամեն օր գնահատի իր ֆինանսական ակտիվները` ներդրումները, և պարզի, թե արդյոք կան օբյեկտիվ պատճառներ դրանք նվազեցնելու համար: Եթե կան այդպիսիք, ապա կազմակերպությունը պետք է հաշվառի այդ ներդրումը կամ ներդրումների խումբը փոխհատուցվող գումարով: Արժեթղթի հաշվեկշռային արժեքն իջեցվում է իրական արժեքին, իսկ այդ իջեցված գումարը եկամուտների և ծախսերի հաշվետվությունում գրանցվում է որպես իրացված վնաս: Իրական արժեքը դառնում է նոր արժեք և չի փոփոխվում հետագայում իրական արժեքին համապատասխանեցնելու համար:
Օրինակ` Ենթադրենք, որ X ընկերությունը կատարել է ներդրումներ ՄՄԺՊԱ կատեգորիային դասակարգված պարտատոմսերում, որոնք ունեն 21.500 դրամ հաշվեկշռային արժեք և 6.500 դրամ շուկայական արժեք: Եթե այդ անկումը դիտվում է «ոչ ժամանակավոր», ընկերությունն այն գրանցում է 15.000 դրամ (21.500 - 6.500)` հետևյալ ձևակերպումով`
Արժեքի անկումից իրացված վնաս (7614) |
15.000 | |
Ներդրում ՄՄԺՊԱ-ում (193x) |
15.000 |
6.500 դրամը դառնում է արժեթղթի նոր արժեքը: Տոկոսային եկամուտը հաշվարկվում է` հիմնվելով նոր տոկոսադրույքի վրա:
Հ.Գ. ՀՀ կենտրոնական բանկում ներկայումս վերանայվում է բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ արժեթղթերն իրենց անվանական արժեքից բարձր արժեքով (հավելավճարով) ձեռք բերելու դեպքում ձեռքբերման գնի և անվանական արժեքի տարբերությունը հաշվեկշռում պետք է ճանաչվի որպես ծախս: Այդ նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ փոխհամաձայնեցված կարգով «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում» կատարել է հետևյալ փոփոխությունները`
7612 հաշիվը վերանվանվել է «Վնասներ վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի առք ու վաճառքից»,
7613 հաշիվը վերանվանվել է «Վնասներ վաճառքի համար նախատեսված արժեթղթերի առք ու վաճառքից»,
7614 հաշիվը վերանվանվել է «Վնասներ մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերի առք ու վաճառքից»:
Հաշվի առնելով նշված փոփոխությունները` առաջարկում ենք արժեթղթերն անվանական արժեքից բարձր արժեքով (հավելավճարով) ձեռք բերելու դեպքում ձեռքբերման գնի և անվանական արժեքի տարբերությունը հաշվառել վերը նշված հաշիվներում:
Միևնույն ժամանակ, ներդրումների վերաբերյալ հաշվետվություններում արժեթղթերի գնման գնի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ապահովելու նպատակով, առաջարկում ենք ձեռք բերված արժեթղթերի գծով տանել հետհաշվեկշռային հաշվառում 82 «Ներդրումներ արժեթղթերում» բաժնում, ըստ արժեթղթերի տեսակների և գնման գների:
(հավելվածը փոփ. 21.03.01 թիվ 77)