ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունվարի 2024 թվականի N 18-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 814-Ն որոշմամբ սահմանված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Գաղտնիության ռեժիմի ապահովման խախտումների դեպքում ծառայողական քննությունն անցկացվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով:».
2) հավելվածի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) հավելվածի 21-րդ կետի 11-րդ ենթակետից և 22-րդ կետի 9-րդ ենթակետից հանել «՝ բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունվարի 2024 թվական: