ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2023 թվականի N 2319-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1777-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Ավիացիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 13 հավելվածը («Ավիացիոն պատահարների և միջադեպերի հետաքննություն»)` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1777-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետի երկրորդ պարբերությունը.
2) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի չորրորդ պարբերությունը.
3) 9-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավերի հետ տեղի ունեցած պատահարի կամ լուրջ միջադեպի դեպքում քննությունն անհապաղ կազմակերպում և վարում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից նշանակված հանձնաժողովը` կոնվենցիայի N 13 հավելվածին համապատասխան շահագրգիռ օտարերկրյա պետությունների և, անհրաժեշտության դեպքում, միջպետական ավիացիոն կոմիտեի (այսուհետ` ավիացիոն կոմիտե) մասնակցությամբ, միջկառավարական համաձայնագրին համապատասխան` ղեկավարվելով սույն կարգով:».
4) 10-րդ կետում «գլխավոր վարչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե)» բառերով.
5) ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետը.
6) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«31. Ղեկավար պաշտոնատար անձանց օպերատիվ ահազանգման, վթարափրկարարական ուժերի ու միջոցների փոխադրման, հանձնաժողովի ձևավորման և կազմավորման համար կոմիտեի կողմից կազմվում է պատահարի վերաբերյալ հաղորդագիր` կոնվենցիայի N 13 հավելվածին համապատասխան: Արտադրական կարգավարական ծառայությունների, օդային երթևեկության կարգավորման և կոմիտեի կենտրոնական կարգավարական ծառայության կարգավարները պատահարի կամ միջադեպի մասին տեղեկություն ստանալու դեպքում տեղի ունեցածի մասին առաջնային հաղորդումը փոխանցում են ավիացիոն պատահարի կամ միջադեպի դեպքում ահազանգման սխեմային համապատասխան (սխեման կցվում է):
Հաղորդումը փոխանցվում է նաև ավիացիայի կազմակերպության ղեկավարին, ում պատասխանատվության շրջանում տեղի է ունեցել պատահարը կամ լուրջ միջադեպը:
Պատահարի մասին առաջնային (սկզբնական) հաղորդումն ստանալուն պես կոմիտեն տեղի ունեցածի մասին անմիջապես տեղեկացնում է նախարարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը։
Օտարերկրյա պետության օդանավի հետ տեղի ունեցած պատահարի մասին տեղեկությունը հաղորդվում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, գրանցման պետության դիվանագիտական ներկայացուցչություն և ավիաընկերության ներկայացուցչություն, որին պատկանում է պատահարի ենթարկված օդանավը:».
7) 32-րդ կետի առաջին պարբերությունում «գլխավոր վարչությանը» բառերը փոխարինել «նախարարությանը, կոմիտեին» բառերով.
8) 32-րդ կետի երրորդ պարբերությունում «գլխավոր վարչությունը» բառերը փոխարինել «կոմիտեն» բառով.
9) 33-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարը, պատահարի կամ լուրջ միջադեպի մասին սկզբնական հաղորդումն ստանալով, անմիջապես նախնական զեկույց է տալիս կոմիտեին, որն իր հերթին տեղեկացնում է նախարարությանը։ Նախարարության լիազորությունների մեջ է մտնում ավիացիոն կոմիտեին, ինչպես նաև մարզպետին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը իրազեկելը։».
10) 34-րդ, 35-րդ, 36-րդ, 59-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ, 92-րդ, 95-րդ, 96-րդ, 97-րդ, 98-րդ, 99-րդ և 100-րդ կետերում «գլխավոր վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախարարություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
11) 52-րդ կետում «գլխավոր վարչության պետը» բառերը փոխարինել «նախարարությունը» բառով.
12) ավիացիոն պատահարի կամ միջադեպի դեպքում ահազանգման սխեման շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ս Խ Ե Մ Ա
ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՄԻՋԱԴԵՊԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՀԱԶԱՆԳՄԱՆ
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 10-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2023 թվական: