ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 օգոստոսի 2021 թ. |
N 209-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Որոշում է
1. Սահմանել՝
1) Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թ. օգոստոսի 26-ի N 209-Ն որոշման |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
_________________________________________________________________________
նշվում է Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության անվանումը
ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
_______________________________________________________
հաշվետու ժամանակաշրջանը
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ
Գույքի տեսակը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Գույքի նկատմամբ իրավունքը |
Մակերես` քառ.մետր, հողամասի դեպքում` հա, |
Հայտարարագրի 1-ին էջի լրացման ուղեցույց
Որպես հաշվետու ժամանակաշրջան՝ լրացվում է գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսները ներառող ամսաթվերը.
«Կուսակցության անվանումը» վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության անվանումը.
«Պետական գրանցման օրը, ամիսը, տարին» վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության պետական գրանցման օրը, ամիսը, տարին.
«Կուսակցության գտնվելու վայրը» վանդակում լրացվում է կուսակցության գտնվելու վայրը (մարզը, համայնքը, փողոցը և այլն).
«Հայտարարագիրը բաղկացած է» վանդակում թվով և տառերով լրացվում է հայտարարագրի էջերի քանակը
«Հայտարարագիրը ներկայացնելու oրը, ամիuը, տարեթիվը» վանդակում լրացվում է հայտարարագիրն ընտրական հանձնաժողով ներկայացնելու oրը, ամիuը և տարեթիվը:
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ կուսակցությանը uեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:
«Գույքի տեսակը» սյունակում լրացվում է անշարժ գույքի տեսակը (շենք և շինություն, հողամաu, ընդերքի մաu, մեկուuի ջրային oբյեկտ, անտառ, հողին ամրակայված այլ անշարժ գույք):
«Անշարժ գույքի գտնվելու վայրը» uյունակում լրացվում է համապատաuխան տողում նշված անշարժ գույքի գտնվելու վայրի հաuցեն:
«Գույքի նկատմամբ իրավունքը» uյունակում լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
«Մակերես` քառ.մետր, հողամասի դեպքում` հա» սյունակում լրացվում է շենքի և շինության, հողին ամրակայված այլ անշարժ գույքի մակերեսը քառ. մետրերով, իսկ հողամաuի, ընդերքի մաuի, մեկուuի ջրային oբյեկտի, անտառի դեպքում` մակերեսը հեկտարով:
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ
Գույքի տեսակը |
Շարժական գույքի մակնիշը և սերիան |
Գույքի նկատմամբ իրավունքը |
Թողարկման տարեթիվը |
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔԸ
(«ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ» ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ
ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)
Թանկարժեք գույքի անվանում |
Թանկարժեք գույքի արժեքը |
Թանկարժեք գույքի արժույթը |
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Արժույթի տեսակը |
Չափը |
ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ
Կազմակերպության անվանումը |
Ներդրման տեսակը |
Կազմակերպությունում ներդրման չափը` %-ներով |
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Եկամտի տեսակը |
Եկամուտ վճարողի անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում ազգանուն, անուն և հայրանուն, բնակության վայրը) |
Եկամտի չափը (գումարը) |
Արժույթի տեսակը |
Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց
«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ կուսակցությանը uեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող` սույն որոշմամբ նշված շարժական գույքի վերաբերյալ տվյալները:
«Գույքի տեսակը» սյունակում լրացվում է շարժական գույքի տեսակը (ավտոմոբիլային տրանuպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիuակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց):
«Շարժական գույքի մակնիշը և uերիան» uյունակում լրացվում են համապատաuխան տողում նշված շարժական գույքի մակնիշը և uերիան (օրինակ` «ԲՄՎ 540 i», «Մերuեդեu Բենց 500 SEL», «Տոյոտա RAV 4» և այլն):
«Գույքի նկատմամբ իրավունքը» uյունակում լրացվում է շարժական գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
«Թողարկման տարեթիվը» uյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը:
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)» բաժնում լրացվում են անշարժ և շարժական գույք բաժիններում չնշված և 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույքի վերաբերյալ տվյալները (գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ):
«Թանկարժեք գույքի անվանում» uյունակում լրացվում է թանկարժեք գույքի անվանումը:
«Թանկարժեք գույքի արժեքը» uյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժեքը:
«Թանկարժեք գույքի արժույթը» uյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժույթը:
«ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ» բաժնում արտացոլվում են կուսակցության դրամական միջոցների մաuին տվյալները՝ գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ:
«Արժույթի տեսակը» uյունակի համապատաuխան տողում նշվում է «Չափ» սյունակում նշված դրամական միջոցի արժույթի անվանումը (ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի և այլն):
«Չափը» uյունակի համապատաuխան տողում լրացվում է հայտարարագիրը լրացնելու ամսվա 1-ի դրությամբ առկա դրամական միջոցների չափը (այդ թվում` բանկում ունեցած):
«ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ» բաժնում գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ բաժնեմասերի (բաժնետոմսերի) և փայաբաժինների արժեքը` ձեռք բերման գնով:
«Կազմակերպության անվանումը» սյունակում լրացվում է այն կազմակերպության անվանումը, որտեղ կատարվել է ներդրումը:
«Ներդրման տեսակը» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի տեսակը (բաժնեմաս, փայ, բաժնետոմս, պարտատոմu, չեկ և այլն):
«Կազմակերպությունում ներդրման չափը` %-ներով» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի չափը տոկոսային արտահայտությամբ:
«ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվանը նախորդող 12 ամիսների ընթացքում uտացած եկամուտների մաuին տվյալները:
«Եկամտի տեսակը» սյունակում լրացվում է կուսակցության կողմից ստացած եկամուտները (անդամակցության վճարներ, եթե դրանք նախատեսված են կուսակցության կանոնադրությամբ, նվիրատվություններ, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորում և քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ եկամուտներ):
Անդամակցության վճարները և ստացված նվիրատվությունները ներկայացվում են ընդհանուր մեկ թվով:
«Եկամուտ վճարողի անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում` ազգանուն, անուն և հայրանուն, բնակության վայրը)» uյունակում լրացվում է կուսակցությանը եկամուտ վճարած կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը:
Անդամակցության վճարների և նվիրատվությունների համար` անդամակցության վճար վճարող անձանց կամ նվիրատուի ազգանունը, անունը և հայրանունը, բնակության վայրը չի նշվում, այլ նշվում է հավաքական եզրույթ (օրինակ «կուսակցության անդամներ», «նվիրատու»):
«Եկամտի չափը (գումարը)» uյունակի համապատաuխան տողում լրացվում է եկամտի չափը:
«Արժույթի տեսակը» uյունակի համապատաuխան տողում նշվում է «Եկամտի չափը (գումարը)» սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի անվանումը:
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թ. օգոստոսի 26-ի N 209-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների (այսուհետ՝ ընտրություններին մասնակցող կուսակցություն) գույքի և եկամուտների մասին hայտարարագրի (այսուհետ՝ հայտարարագիր) ներկայացման կարգը:
2. Հայտարարագիրը լրացվում է համաձայն սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ձևի՝ սույն կարգի և հայտարարագրի ձևաթղթի լրացման ուղեցույցի պահանջներին համապատասխան:
Եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերը բավարար չեն հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացվում են:
Յուրաքանչյուր էջի վերջում դրվում է կուսակցության ղեկավարի ստորագրությունը:
(2-րդ կետը փոփ. 25.07.23 N 23-Ն)
3. Հայտարարագրի ձևը զետեղված է «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ում (այսուհետ՝ Համակարգ)։ Հայտարարագիրը լրացվում է էլեկտրոնային եղանակով՝ Համակարգի միջոցով, տպվում և ստորագրվում է: Ստորագրված հայտարարագրի սկանավորված տարբերակը՝ Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ, վերբեռնվում է Համակարգ, ինչպես նաև ուղարկվում է info@elections.am էլեկտրոնային հասցեին։
(3-րդ կետը խմբ. 25.07.23 N 23-Ն)
4. Հայտարարագրում նշվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները:
5. Հայտարարագրման ենթակա է ընտրություններին մասնակցող կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ որպես շարժական գույք հայտարարագրման են ենթակա ընտրություններին մասնակցող կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային տրանuպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիuակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց: Հայտարարագրման ենթակա է նաև կուսակցությանը պատկանող 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքը, ինչպես նաև արժեթղթերը և դրամական միջոցները:
6. (կետն ուժը կորցրել է 25.07.23 N 23-Ն)
(հավելվածը փոփ., խմբ. 25.07.23 N 23-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական: