ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2023 թվականի N 329-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 202-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից, 1-ին կետից և որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրից հանել «և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու» բառերը.
2) որոշման նախաբանում «1-ին կետի» բառերը փոխարինել «14-րդ կետի» բառերով.
3) որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ բաժնում «ԳՈՒՅՔԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄԸ, ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ» բառերը փոխարինել «ԳՈՒՅՔԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ» բառերով.
4) որոշմամբ հաստատված հավելվածի 31-րդ կետից հանել «, ինչպես նաև գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ ներկայացվող առաջարկություններն արձանագրվում են սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված օրինակելի ձևին համապատասխան» բառերը.
5) N 1 ձևից հանել «Մոնիթորինգի ընթացքում գույքի օգտագործման բարելավման ուղղությունների վերաբերյալ կատարված առաջարկությունները.» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
16.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2023 թվական: