«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2005 թվականի N 732-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 20.07.23 N 1201-Ա)
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 20.07.23 N 1201-Ա)
1. (կետն ուժը կորցրել է 20.07.23 N 1201-Ա)
2. Հայաստանի Հանրապետության դատարանների համար ինտերնետային կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի չափը որոշվում է ըստ կնքված պայմանագրերի:
(2-րդ կետը խմբ. 20.07.23 N 1201-Ա)
3. Սահմանել, որ որպես Հայաստանի Հանրապետության դատարանների համար ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների, էլեկտրաէներգիայի, վառելիքի, ջեռուցման և գազի ձեռքբերման ծախսերի նորմաներ հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 629-Ն որոշումներով սահմանված նորմաները:
Այն դեպքում, երբ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված նորմաների համար չափանիշ է ծառայում աշխատասենյակների մակերեսը կամ ծավալը, ապա հաշվառվող տարածքների մեջ հաշվի են առնվում նաև դատական նիստերի դահլիճների մակերեսը կամ ծավալը:
Այն դեպքում, երբ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված նորմաների համար չափանիշ է ծառայում հաստիքների թիվը, ապա հաստիքների սահմանված թիվը պետք է ավելացվի այն թվով, որը կստացվի դատական նիստերի դահլիճների ընդհանուր մակերեսի մեծությունը վարչական աշխատողի համար նախատեսված տարածքի այն նորմատիվային մեծության վրա բաժանելու արդյունքում, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշմամբ:
(3-րդ կետը խմբ., փոփ. 20.07.23 N 1201-Ա)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից և տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունիսի 15 |
Հավելված N 1 |
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԳԾԵՐԻ ՔԱՆԱԿԻ
(հավելվածն ուժը կորցրել է 20.07.23 N 1201-Ա)
|
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 20.07.23 N 1201-Ա)