ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2021 թվականի |
թիվ 110 |
քաղ. Նուր-Սուլթան |
«Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել կցվող՝ «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 051/2021) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ)։
2. Սահմանել, որ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից՝ բացառությամբ՝
ա) 21-րդ կետի երկրորդ պարբերության, որն ուժի մեջ է մտնում նշված պահանջի կիրառման և կատարման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող համապատասխան միջպետական (տարածաշրջանային) ստանդարտների մշակումից և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 4-րդ կետով սահմանված՝ ստանդարտների ցանկում դրանք ներառելուց հետո.
բ) 57-րդ կետի երկրորդ պարբերության, որն ուժի մեջ է մտնում նշված պահանջի կիրառման և կատարման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող համապատասխան միջպետական (տարածաշրջանային) ստանդարտի մշակումից և Արձանագրության 4-րդ կետով սահմանված՝ ստանդարտների ցանկում այն ներառելուց հետո.
գ) 104-րդ կետի «գ» ենթակետի երկրորդ պարբերության, որն ուժի մեջ է մտնում համապատասխան միջպետական (տարածաշրջանային) ստանդարտների մշակումից և Արձանագրության 4-րդ կետով սահմանված՝ ստանդարտների ցանկում դրանք ներառելուց հետո:
3. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝
ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 24 ամսվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի» 41-րդ կետի երկրորդ պարբերությունը, ապահովել նախապատրաստումը՝ տեխնիկական կանոնակարգում սահմանված կարգով փոփոխություններ կատարելու նախագծի ընդունման համար՝ թռչնի մսից արտադրանքի տարբեր տեսակների դասակարգման մասին դրույթներով այն լրացնելու մասով (բացառությամբ թռչնի մսից (ենթամթերքից) պահածոների)՝ պայմանավորված մսային բաղադրիչների զանգվածային մասով (մսային, միս պարունակող, մսաբուսական, բուսամսային արտադրանք).
բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 24 ամսվա ընթացքում ապահովել միջպետական (տարածաշրջանային) ստանդարտի նախապատրաստումը, որը պարունակում է թռչնի միսը մսային, միս պարունակող, մսաբուսական կամ բուսամսային արտադրանքի շարքին դասելու կանոններ և մեթոդներ.
գ) ապահովել տեխնիկական կանոնակարգում սահմանված կարգով փոփոխություններ կատարելու նախապատրաստումը՝ գիտական հիմնավորման հիմունքներով թռչնի մսում «դօքսիցիկլին» անասնաբուժական դեղամիջոցի մնացորդների առավելագույն թույլատրելի մակարդակի և 3 տարեկանից բարձր երեխաների սննդի համար նախատեսված՝ թռչնի մսից պահածոների համար «սպիտակուց» և «ճարպ» սննդային արժեքի ցուցանիշների թույլատրելի մակարդակների թարմացման մասով (անհրաժեշտության դեպքում):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
(հավելվածը փոփ. ԵՏՀԽ 15.02.23 թիվ 23)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2022 թվական: