ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
25 օգոստոսի 2014 թվականի |
թիվ 145 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հավելվածի համաձայն փոփոխություններ կատարել այն արտադրանքի (պատրաստի արտադրանքի) ցանկում, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 31-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի օգոստոսի 25-ի թիվ 145 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
այն արտադրանքի (պատրաստի արտադրանքի) ցանկում կատարվող, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է Մաքսային միության «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ
1. 22-րդ և 23-րդ դիրքերում «3305 90 000 0-ից» բառերը փոխարինել
«3305 90 000 1-ից
3305 90 000 9-ից» բառերով։
2. 24-րդ դիրքի 4-րդ վանդակում «0,6» թվերը փոխարինել «6,0» թվերով։
3. 25-րդ դիրքում՝
ա) 1-ին վանդակում «0,6» թվերը փոխարինել «6,0» թվերով.
բ) 2-րդ վանդակում լրացնել «3306 90 000 0-ից» բառերը:
4. 33-րդ դիրքի 1-ին վանդակը «լվացող նյութով» բառերից հետո լրացնել «, արդուզարդի» բառով։
5. 34-րդ դիրքի 1-ին վանդակը «լվացող նյութով» բառերից հետո լրացնել «, արդուզարդի» բառով։
6. 37-րդ դիրքի 4-րդ վանդակը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«նախատեսված մաշկի սպիտակեցման (գունաբացման) համար»։
7. 38-րդ դիրքի 1-ին վանդակը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«նախատեսված մաշկի սպիտակեցման (գունաբացման) համար»։
8. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 39-րդ և 40-րդ կետեր.
«39. |
Օծանելիքային, կոսմետիկ այլ միջոցներ՝ սույն ցանկի այլ տեղում չնշված կամ չներառված |
3307 90 000 8-ից |
համապատասխանության հայտարարագիր |
բացառությամբ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված միջոցների. ինտիմ կոսմետիկայի. երեխաների համար նախատեսված միջոցների |
40. |
Օծանելիքային, կոսմետիկ այլ միջոցներ՝ սույն ցանկի այլ տեղում չնշված կամ չներառված. նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված. ինտիմ կոսմետիկա. երեխաների համար նախատեսված |
3307 90 000 8-ից |
պետական գրանցման վկայական»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: