ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 3 ապրիլի 2020 թվականի  | 
 թիվ 33  | 
 քաղ. Մինսկ  | 
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ ու 18-րդ կետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ ու 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.33 կետով՝
«7.1.33. Միության մաքսային տարածք ներմուծվող և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի ապրիլի 3-ի թիվ 33 որոշմամբ հաստատված՝ կրիտիկական ներմուծման ապրանքների ցանկում ներառված ապրանքները:
Նշված արտոնությունը տրամադրվում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ` ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար դրանց հայտարարագիրը գրանցելու պայմանով»:
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում մաքսատուրքերի վճարումից ազատման կիրառման կարգի 15-րդ կետում «7.1.32» թվերը փոխարինել «7.1.33» թվերով:
3. Հաստատել կրիտիկական ներմուծման ապրանքների՝ կից ներկայացվող ցանկը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2020 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից`  | 
 Բելառուսի Հանրապետությունից՝  | 
 Ղազախստանի Հանրապետությունից՝  | 
 Ղրղզստանի Հանրապետությունից`  | 
 Ռուսաստանի Դաշնությունից՝  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Մ. Գրիգորյան  | 
 Ի. Պետրիշենկո  | 
 Ա. Սմայիլով  | 
 Է. Ասրանդիև  | 
 Ա. Օվերչուկ  | 
| 
 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի ապրիլի 3-ի թիվ 33 որոշմամբ  | 
ՑԱՆԿ
կրիտիկական ներմուծման ապրանքների
| 
 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը  | 
 Ապրանքի անվանումը  | 
| 
 070190  | 
 Կարտոֆիլ  | 
| 
 070310  | 
 Սոխ  | 
| 
 0703 20 000 0  | 
 Սխտոր  | 
| 
 0704 90 100 1  | 
 Կաղամբ  | 
| 
 0706 10 000 1  | 
 Գազար  | 
| 
 070960100,  | 
 Պղպեղ  | 
| 
 1002  | 
 Աշորա  | 
| 
 1006 10 250 0, 1006 10 270 0,   | 
 Երկարահատիկ բրինձ  | 
| 
 1008 10 000  | 
 Հնդկացորեն  | 
| 
 1103 19 900 9-ից, 1104 29 300 0-ից,   | 
 Հնդկաձավար  | 
| 
 1901 10 000 0  | 
 Պատրաստի սննդամթերք՝ վաղ տարիքի երեխաների համար  | 
| 
 1901 90 990 0-ից  | 
 Հիմք՝ կրծքի կաթի փոխարինիչների արտադրության համար  | 
| 
 2009 12 000 1, 2009 41 920 1,   | 
 Հյութեր  | 
| 
 3004 10 000 4, 3004 10 000 5,   | 
 Դեղամիջոցներ  | 
| 
 3926 90 970 9-ից  | 
 Մեկանգամյա օգտագործման Պաստերի կաթոցիչներ` մանրէազերծ  | 
| 
 8705 90 800 5-ից, 8705 90 800 9-ից  | 
 Կոմարովի շարժական ախտահանման սարքավորում (ԿԱՍ)  | 
| 
 9018 90 200 0  | 
 Էնդոսկոպներ  | 
| 
 9025 19 200 0  | 
 Ջերմաչափեր և հրաչափեր՝ այլ սարքերի չմիացված, էլեկտրոնային  | 
Ծանոթագրություն. Սույն ցանկի նպատակների համար անհրաժեշտ է առաջնորդվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով` բացառությամբ հնդկաձավարի, կրծքի կաթի փոխարինիչների արտադրության համար նախատեսված հիմքի, մեկանգամյա օգտագործման Պաստերի մանրէազերծ կաթոցիչների և Կոմարովի շարժական ախտահանման սարքավորման (ԿԱՍ), որոնց դեպքում պետք է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ անվանմամբ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: