ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 120-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 746-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 746-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը՝
1) քարտուղարությունից առանձնացման եղանակով ստեղծել դիվանագիտական գործառնությունների համակարգման վարչություն:
2. Որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 6-րդ կետը «գլխավոր քարտուղարի» բառերից հետո լրացնել «գլխավոր քարտուղարի տեղակալի» բառերով.
2) 17-րդ կետը «ստորաբաժանման ղեկավարները» բառերից հետո լրացնել «, գլխավոր քարտուղարի տեղակալը» բառերով.
3) 18-րդ կետի 10-րդ ենթակետից հանել «գլխավոր քարտուղարի,» բառերը.
4) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Գլխավոր քարտուղարի պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոն է: Գլխավոր քարտուղարն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պետական մարմնի գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները:».
5) 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.2-րդ կետով.
«26.2. Գլխավոր քարտուղարն ունի տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին:».
6) 30-րդ կետում՝
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-րդ ենթակետով.
«15) դիվանագիտական գործառնությունների համակարգման վարչություն:»,
բ. ուժը կորցրած ճանաչել 14-րդ ենթակետը.
7) 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.
«7) ներքին աուդիտի բաժին:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |