ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՀՈՒՆՎԱՐԻ 2024 թվականի N 2-Ն
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Նաիրի համայնքի հաշվարկային հաշվում առկա մնացորդը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է`
Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի «Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 275-Ն որոշումը շարադրել նոր հետևյալ խմբագրությամբ.
«Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածներ 1-6-ի:»:
Կողմ -16
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ԱՐՈՒՍ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽՈՍՐՈՎ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՖԻԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավար` |
ՆՈՐԱՅՐ Սարգսյան |
Հավելվածներ 1-6 Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հուվարի 18-ի N 2-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: