ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2023 թվականի N 730-Լ
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ (ՄԻՆՉԵՎ 2035 ԹՎԱԿԱՆԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» ցանկի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 10.1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը)` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ընդունվելուց հետո ութամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել որոշման 2-րդ կետով հաստատված՝ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը) սահմանված միջոցառումների 2024-2027 թվականների ծախսային գնահատումը։ Եվ յուրաքանչյուր հաջորդող եռամյա ժամանակահատվածի համար մինչև հաշվետու ժամանակահատվածի ավարտին նախորդող ամսվա 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը) սահմանված միջոցառումների հերթական եռամյա ծախսային գնահատումը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել որոշման 2-րդ կետով հաստատված՝ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը) սահմանված միջոցառումների 2023-2035 թվականների արդյունքային շրջանակը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
12.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |