ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 5-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 Թ. ԲՅՈՒՋԵԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԲԱՇԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 15-ի «Ախթալա համայնքի 2021 թվականի փոփոխված բյուջեն մասին» թիվ 3-Ն որոշումը՝
Որոշում եմ՛
1. Հաստատել Ախթալա համայնքի 2021 թվականի փոփոխված բյուջեի եկամուտների և ծախսերի եռամսյակային բաշխումը /հավելված 1-2/։
2. Հաստատել Ախթալա համայնքի բյուջեի ծախսերի նախահաշիվները՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման հոդվածների։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ղեկավար` |
Ա. ԹԱՄԱԶՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2021 թվական: