ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2023 թվականի N 1369-Ն
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆՁԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների՝ այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը փոխանցման համար մաքսային մարմինների կողմից թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների՝ այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը փոխանցման համար մաքսային մարմիններին ներկայացվող դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 17-ի N 1369-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆՁԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների՝ այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը փոխանցման համար մաքսային մարմինների կողմից թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները։
2. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների՝ այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը փոխանցման համար «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգի հայտարարատուն սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ձևին համապատասխան դիմում (այսուհետ՝ դիմում) է ներկայացնում այն մաքսային մարմնին, որի կողմից իրականացվել է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողնումը:
3. Դիմումը ներկայացվում է մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով:
4. Դիմումի մեջ ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
1) հայտարարատուի վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում), հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում).
2) ապրանքների մասին հայտարարագրի գրանցման համարը.
3) ապրանքների մասին հայտարարագրից այն ապրանքների անվանումները, քանակները, մաքսային հայտարարագրում հերթական համարները, որոնք նախատեսվում է փոխանցել այլ անձի.
4) այն անձանց վերաբերյալ տեղեկություններ, որոնց փոխանցվում են ապրանքները (իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում), հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում).
5) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն այլ անձի փոխանցելու պատճառների վերաբերյալ տեղեկատվություն․
6) այլ տեղեկություններ (ըստ անհրաժեշտության):
5. Դիմումի հետ միասին մաքսային մարմին են ներկայացվում դիմումի մեջ ներառված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերը, ինչպես նաև պայմանագիր կամ այլ փաստաթուղթ, որի հիման վրա ժամանակավոր ներմուծված ապրանքները պետք է փոխանցվեն այլ անձանց:
6. Մաքսային մարմինը սույն կարգով նախատեսված թույլտվության տրամադրման նպատակով հայտարարատուից կարող է պահանջել ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում, եթե ռիսկերի կառավարման համակարգի կողմից տրվում է այդպիսի ցուցում:
7. Մաքսային մարմինն ուսումնասիրում է դիմումը՝ այն ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, որի արդյունքներով հայտարարատուին տրամադրվում է ապրանքների փոխանցման թույլտվություն՝ սույն կարգի N 1 ձևին համապատասխան կամ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մերժվում է թույլտվության տրամադրումը՝ սույն կարգի N 2 ձևին համապատասխան կայացվող որոշմամբ՝ նշելով մերժման հիմքերը:
8. Հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների թերի լինելու դեպքում մաքսային մարմինը հայտարարատուից կարող է պահանջել լրացնել թերի ներկայացված փաստաթղթերն ու տեղեկությունները, որի դեպքում դիմումի ուսումնասիրության ժամկետը կասեցվում է և վերսկսվում է հայտարարատուի կողմից փաստաթղթերի և տեղեկությունների կամ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ առկա չլինելու վերաբերյալ տեղեկատվության ներկայացման օրվանից:
9. Հայտարարատուն սույն կարգի 8-րդ կետին համապատասխան լրացուցիչ փաստաթղթերն ու տեղեկությունները կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է մաքսային մարմին՝ մաքսային մարմնի կողմից հարցումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
10. Մաքսային մարմինը մերժում է ժամանակավոր ներմուծված ապրանքների՝ այլ անձին տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցման թույլտվության տրամադրումը հետևյալ դեպքերում՝
1) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգի պայմանների՝ հայտարարատուի կողմից չպահպանման դեպքում.
2) հայտարարատուի կողմից մաքսային մարմին սույն կարգով նախատեսված տեղեկությունների և փաստաթղթերի չներկայացման դեպքում.
3) հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկություններում և փաստաթղթերում կեղծված կամ սխալ տվյալների բացահայտման դեպքում.
4) հայտարարատուի կողմից ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման՝ սույն կարգին համապատասխան չներկայացման դեպքում:
11. Ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձի փոխանցելու թույլտվությունը մաքսային մարմնի կողմից տրամադրվում է համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով:
12. Ժամանակավոր ներմուծված ապրանքները յուրաքանչյուր անձի փոխանցելու համար մաքսային մարմնի կողմից տրամադրվում է առանձին թույլտվություն։
13. Մաքսային մարմնի կողմից ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձանց փոխանցելու վերաբերյալ սույն կարգով նախատեսված թույլտվության՝ հայտարարատուին տրամադրումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում, սույն կարգի N 3 ձևին համապատասխան, մաքսային մարմինը ծանուցում է ուղարկում այն անձանց, որոնց փոխանցվել են ապրանքները։
14. Սույն կարգի 13-րդ կետում նշված ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով կամ ծանուցման ստացման փաստն արտացոլող այլ եղանակով, ինչպես նաև թույլտվության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին։
15. Ներմուծման մաքսատուրքի և հարկերի մասնակի վճարմամբ ժամանակավոր ներմուծված ապրանքների՝ սույն կարգին համապատասխան այլ անձանց փոխանցման դեպքում այդպիսի փոխանցումից հետո ապրանքների ժամանակավոր ներմուծման համար հետագա վճարումներն իրականացնում է հայտարարատուն՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան։
16. Ժամանակավոր ներմուծված ապրանքները, սույն կարգին համապատասխան, այլ անձանց փոխանցելու դեպքում փոխանցումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարատուն այդպիսի փոխանցման վերաբերյալ համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով ծանուցում է մաքսային մարմնին։
17. Ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձանց փոխանցելու դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ապրանքների հայտարարագրի «D» սյունակում լրացվում են այդպիսի փոխանցման թույլտվության համարն ու ապրանքների հայտարարագրում փոխանցվող ապրանքների հերթական համարները։
Ձև N 1
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N
«____________________»/«_________»/«_____________»
(մաքսային մարմնի ծածկագիրը) (ամսաթիվը) (գրանցման համարը)
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հայտարարատուի վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում), հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում) _________________________________
2. Հայտարարատուի կողմից ներկայացված դիմումի ամսաթիվն ու համարը
_____________________________________________________________________________________________
3. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մաքսային հայտարարագրի գրանցման համարը
_____________________________________________________________________________________________
4. Փոխանցվող ապրանքների և այն անձի վերաբերյալ տեղեկություններ, որին փոխանցվում են ապրանքները
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Չափման միավորը (հիմնական/ լրացուցիչ) |
Քանակը |
Մաքսային հայտարարագրում հերթական համարը |
Այն անձի վերաբերյալ տեղեկությունները, որին փոխանցվում են ապրանքները (անվանումը, ՀՎՀՀ, անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, առկայության դեպքում՝ ՀՎՀՀ) |
1. |
|||||
2. |
|||||
… |
5․ Այլ տեղեկություններ (առկայության դեպքում)
_____________________________________________________________________________________________
Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝
______________________________ (անունը, ազգանունը) |
____________________ (ստորագրությունը) |
Ձև N 2
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«____________________»/«_________»/«_____________»
(մաքսային մարմնի ծածկագիրը) (ամսաթիվը) (գրանցման համարը)
1. Հայտարարատուի վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում), հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում) _________________________________________________________________________________________
|
2. Հայտարարատուի կողմից ներկայացված դիմումի ամսաթիվն ու համարը _________________________________________________________________________________________
|
3. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ այլ անձանց տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցման թույլտվության տրամադրումը մերժելու հիմնավորումը (հիմքերը) _________________________________________________________________________________________
|
4․ Այլ տեղեկություններ (առկայության դեպքում) _________________________________________________________________________________________
|
Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝
______________________________ (անունը, ազգանունը) |
____________________ (ստորագրությունը) |
Ձև N 3
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մաքսային մարմնի կողմից տրամադրված N ________________ թույլտվության հիման վրա
_____________________________________________________________________________________________-ի
(հայտարարատուի անվանումը, ՀՎՀՀ, անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող
ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի
տվյալները, ՀՎՀՀ՝ առկայության դեպքում)
կողմից N _______________ հայտարարագրով ժամանակավոր ներմուծված ապրանքների նկատմամբ պետք է պահպանվեն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 220-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպման և նշված մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանները։
Հայտարարատուի կողմից «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 84-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում մաքսային մարմինները կարող են իրականացնել ապրանքների նկատմամբ նույն օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված գործողություններ, այդ թվում՝ ապրանքների արգելապահման գործողություններ։
Ծանուցվող անձի անվանումը, ՀՎՀՀ, անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ՀՎՀՀ՝ առկայության դեպքում
_____________________________________________________
Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝
______________________________ (անունը, ազգանունը) |
____________________ (ստորագրությունը) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 17-ի N 1369-Ն որոշման |
Ձև
ԴԻՄՈՒՄ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հայտարարատուի վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում), հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում)
_____________________________________________________________________________________________
2. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մաքսային հայտարարագրի գրանցման համարը
_____________________________________________________________________________________________
3. Փոխանցվող ապրանքների և այն անձանց վերաբերյալ տեղեկություններ, որոնց փոխանցվում են ապրանքները
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Չափման միավորը (հիմնական/ լրացուցիչ) |
Քանակը (հիմնական/լրացուցիչ չափման միավորներով), համաքաշը/զուտ քաշը |
Մաքսային հայտարարագրում հերթական համարը |
Անձանց վերաբերյալ տեղեկություններ, որոնց փոխանցվում են ապրանքները (անվանումը, ՀՎՀՀ, անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, առկայության դեպքում՝ ՀՎՀՀ) |
1. |
|||||
2. |
|||||
… |
4. Ժամանակավոր ներմուծված ապրանքների՝ այլ անձանց տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցելու պատճառների վերաբերյալ տեղեկատվություն
_____________________________________________________________________________________________
5․ Այլ տեղեկություններ (առկայության դեպքում)
_____________________________________________________________________________________________
Հայտարարատուի (լիազորված անձի)՝
______________________________ (անունը, ազգանունը) |
____________________ (ստորագրությունը) |
Կից ներկայացվող փաստաթղթեր՝
1) պայմանագիր կամ այլ փաստաթուղթ, որի հիման վրա ապրանքները պետք է փոխանցվեն այլ անձանց․
2) այլ փաստաթղթեր (առկայության դեպքում)։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2023 թվական: