Գլխավոր տեղեկություն
Номер
N 112-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.03.2023-20.10.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 06.02.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.02.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.02.2021
Дата вступления в силу
07.02.2021

      

04.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2021 թվականի N 112-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՒՌՆՈՒԽ ԵՎ ՈՐՈՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ԱՅԴ ՀԱՍՑԵՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԱՅԴ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.04.21 N 440-Լ)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի։

(1-ին կետը փոփ. 01.04.21 N 440-Լ)

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիներին օգնություն տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

(2-րդ կետը փոփ. 01.04.21 N 440-Լ)

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառման շահառուների տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե անձը, իսկ եթե շահառուն անչափահաս է՝ ծնողը կամ խնամակալը, հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողի (խնամակալի) անվամբ բացված բանկային հաշվի համարը։

(3-րդ կետը փոփ. 01.04.21 N 440-Լ)

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիներին օգնության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:

(4-րդ կետը փոփ. 01.04.21 N 440-Լ)

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված անձանց համար կառուցվող բնակելի անշարժ գույքը շահագործման հանձնելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն:

(5-րդ կետը լրաց. 07.04.22 N 470-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

04.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 4-ի N 112-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՒՌՆՈՒԽ ԵՎ ՈՐՈՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ԱՅԴ ՀԱՍՑԵՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 01.04.21 N 440-Լ)

 

1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիներին (այդ թվում՝ երեխաներին), որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսը, համայնքի ղեկավարի կողմից տված տեղեկանքի համաձայն, փաստացի բնակվել են այնտեղ: Սույն կետում նշված տեղեկանքը կամ այդ տեղեկանքով տրամադրված տվյալների փոփոխությունները (եթե տեղեկանքը տրամադրելուց հետո լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ անձը չի հանդիսանում սույն միջոցառման շահառու) համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին (այսուհետ՝ մարզպետարան) տրամադրում է վերջինիս հարցման հիման վրա։

(1-ին կետը փոփ. 01.04.21 N 440-Լ, խմբ. 25.11.21 N 1915-Լ)

1.1. Սոցիալական աջակցություն տրամադրվում է նաև այն մինչև 18 տարեկան երեխաներին, ովքեր ծնվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, և ում ծնողը կամ խնամակալը հանդիսանում է սույն միջոցառման շահառու:

(1.1-ին կետը լրաց. 01.04.21 N 440-Լ)

2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է մինչև 2023 թվականի հուլիս ամիսը՝ ներառյալ, ամիսների համար, մարզպետարանի կողմից մինչև 2023 թվականի հուլիսի 15-ը՝ ներառյալ, տրամադրված՝ սույն կարգի 1-ին և 1.1-ին կետերում նշված անձանց տվյալների հիման վրա՝

1) միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ, այդ թվում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը՝ ներառյալ, ծնված երեխաներին.

2) ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր շահառուի հաշվով ամսական 68 000 դրամ՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից՝ մինչև 2023 թվականի հուլիս ամիսը՝ ներառյալ, անկախ շահառուի տվյալները սույն կետում նշված ժամկետներում ներկայացվելու ամսվանից (նոր ծնված երեխաների դեպքում՝ երեխայի ծննդյան ամսվանից սկսած)։

(2-րդ կետը լրաց. 01.04.21 N 440-Լ, խմբ. 25.11.21 N 1915-Լ, փոփ. 07.04.22 N 470-Լ, 02.03.23 N 257-Լ)

3. Սույն միջոցառման շահառու հանդիսացող մինչև 18 տարեկան երեխաներին դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին կամ խնամակալին (եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն), եթե ծնողը կամ խնամակալը հանդիսանում են սույն միջոցառման շահառու:

(3-րդ կետը փոփ., լրաց. 01.04.21 N 440-Լ)

4. Անկախ սույն որոշմամբ սահմանված ժամկետներից, հետևյալ հանգամանքներից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում անձին (ընտանիքի անդամներին) դրամական օգնություն չի տրամադրվում (անձը (ընտանիքի անդամները) դադարում է (դադարում են) հանդիսանալ սույն միջոցառման շահառու)՝

1) Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի դիմաց անձին (ընտանիքի անդամներին) պետական բյուջեի կամ տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին այլ բնակելի անշարժ գույք կամ դրամական միջոց հատկացնելու միջոցով տրվել է փոխհատուցում՝ փոխհատուցում տալու ամսվան հաջորդող ամիսների համար․

2) սույն միջոցառման շահառուների համար կառուցվող բնակելի թաղամասը՝ ներառյալ արտաքին բոլոր ինժեներական ենթակառուցվածքների իրականացումը (ճանապարհ, ջրամատակարարում, կոյուղի, էլեկտրամատակարարում, լուսավորություն, անասնագոմեր և ցանկապատեր) հանձնվել է շահագործման՝ շահագործման հանձնելու ամսվան հաջորդող ամիսների համար։

(4-րդ կետը լրաց.07.04.22 N 470-Լ)

(հավելվածը փոփ., լրաց. 01.04.21 N 440-Լ, խմբ. 25.11.21 N 1915-Լ, փոփ., լրաց. 07.04.22 N 470-Լ, փոփ. 02.03.23 N 257-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

 

04.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 4-ի N 112-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՒՌՆՈՒԽ ԵՎ ՈՐՈՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ԱՅԴ ՀԱՍՑԵՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 01.04.21 N 440-Լ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիներին (այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաներին), ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված մինչև 18 տարեկան երեխաներին (ում ծնողը կամ խնամակալը հանդիսանում է սույն միջոցառման շահառու) միանվագ և ամսական դրամական աջակցություն վճարելուն առնչվող հարաբերությունները:

(1-ին կետը փոփ., լրաց. 01.04.21 N 440-Լ)

2. Միանվագ և ամսական դրամական աջակցությունը վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանից (այսուհետ՝ մարզպետարան) ստացված՝ շահառուների տվյալների (այսուհետ՝ շահառուների ցանկ) հիման վրա։

(2-րդ կետը փոփ. 25.11.21 N 1915-Լ)

3. Շահառուների ցանկում ներառվում են՝

1) Սույն որոշման N 1 հավելվածի 1-ին և 1.1-ին կետերում նշված անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողի (խնամակալի) անվամբ բացված բանկային հաշվի համարը.

2) եթե սույն կետի 1-ին ենթակետում նշված անձն անչափահաս է, ապա երեխայի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը կամ խնամակալը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), երեխայի ծնողներից մեկի (կամ խնամակալի, եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն) անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և բանկային հաշվի համարը։

(3-րդ կետը փոփ. 01.04.21 N 440-Լ)

4. Մարզպետարանը շահառուների ցանկը, շահառուների տվյալների փոփոխությունները (այդ թվում՝ սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում) էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգով տրամադրում է ծառայությանը։

(4-րդ կետը փոփ. 25.11.21 N 1915-Լ, լրաց. 07.04.22 N 470-Լ)

4.1. Եթե շահառուների ցանկը ներկայացնելուց հետո անհրաժեշտ է դրանում կատարել փոփոխություն (այդ թվում՝ ներկայացնել շահառուների նոր տվյալներ) կամ շահառուների ցանկում նշված անձի ընտանիքում մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը՝ ներառյալ ծնվում է երեխա կամ այդ ընտանիքին տրամադրվում է սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված փոխհատուցումը, ապա մարզպետարանը սույն կարգի 3-րդ կետի պահանջներին համապատասխան մինչև 2023 թվականի հուլիսի 15-ը՝ ներառյալ, ծառայությանը տրամադրում է շահառուների լրացուցիչ ցանկ։

(4.1-ին կետը լրաց. 01.04.21 N 440-Լ, փոփ. 25.11.21 N 1915-Լ, փոփ., լրաց. 07.04.22 N 470-Լ, փոփ. 02.03.23 N 257-Լ)

5. Ծառայությունը շահառուների ցանկում նշված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (այսուհետ՝ ՍԷԿՏ) համակարգի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների հետ։

(5-րդ կետը փոփ., լրաց. 25.11.21 N 1915-Լ)

6. Եթե շահառուի՝ շահառուների ցանկում նշված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին), կամ համաձայն ՍԷԿՏ համակարգի տվյալների՝ անձը տվյալ ամսվա 1-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում, կամ շահառուն մահացել է, ապա ծառայությունը շահառուի տվյալները չի ներառում տվյալ ամսվա վճարման ցուցակ և վճարման ցուցակ ձևավորելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է մարզպետարանին։

(6-րդ կետը փոփ., լրաց. 25.11.21 N 1915-Լ)

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված տվյալները ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարանը ներկայացնում է ճշտված տվյալներ, որոնց հիման վրա դրամական օգնության գումարը վճարվում է սույն կարգով սահմանված կարգով։

8. Դրամական օգնության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝ շահառուի (մինչև 18 տարեկան երեխայի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) բանկային հաշվին փոխանցելու միջոցով։

(8-րդ կետը փոփ. 01.04.21 N 440-Լ)

9. Ծառայությունը, հիմք ընդունելով սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերի դրույթները, շահառուների ցանկը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է վճարման ցուցակ և ոչ ուշ, քան ձևավորվելու հաջորդ օրը դրամական օգնության գումարը փոխանցում է շահառուների (անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողի (խնամակալի) բանկային հաշիվներին։

(9-րդ կետը փոփ. 25.11.21 N 1915-Լ)

9.1. Սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում նոր ծնված երեխայի համար դրամական օգնության գումարը վճարվում է երեխայի ծննդյան ամսվանից սկսած, իսկ շահառուների լրացուցիչ ցանկում ներառված այլ շահառուին դրամական օգնության գումարը վճարվում է սույն կարգի համաձայն՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից։ Շահառուների լրացուցիչ ցանկն ստացվելու ամսվան նախորդ ամիսների համար չվճարված դրամական օգնության գումարները վճարվում են միանվագ՝ հերթական ամսվա դրամական օգնության գումարի հետ։

Մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի՝

1) 1-ին ենթակետում նշված փոխհատուցումն ընտանիքին տրամադրելու դեպքում շահառուների ցանկում նշված՝ այդ ընտանիքի անդամներին դրամական օգնության գումարի վճարումը դադարեցվում է փոխհատուցումը տրամադրելու ամսվան հաջորդող ամիսների համար.

2) 2-րդ ենթակետում նշված բնակելի թաղամասը շահագործման հանձնելու դեպքում դրամական օգնության գումարի վճարումը դադարեցվում է բնակելի թաղամասը շահագործման հանձնելու ամսվան հաջորդող ամիսների համար:

(9.1-ին կետը լրաց. 01.04.21 N 440-Լ, 07.04.22 N 470-Լ, փոփ. 02.03.23 N 257-Լ)

10. Վճարման ցուցակում ներառվում են շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողի (խնամակալի) և շահառուի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, վճարման ենթակա գումարը և բանկային հաշվի համարը։

11. (կետն ուժը կորցրել է 07.04.22 N 470-Լ)

11.1. (կետն ուժը կորցրել է 07.04.22 N 470-Լ)

12. Դրամական օգնության գումարը շահառուի բանկային հաշվին փոխանցելու օրվան հաջորդող օրը ծառայությունը դրա մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է շահառուներին (անչափահաս շահառուի դեպքում՝ նրա ծնողին կամ խնամակալին)։

(12-րդ կետը փոփ. 25.11.21 N 1915-Լ)

13. Դրամական օգնության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

14. Դրամական օգնության գումարը ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում, ինչպես նաև եկամտային հարկով հարկման բազայում չի ներառվում։

(հավելվածը փոփ., լրաց. 01.04.21 N 440-Լ, 25.11.21 N 1915-Լ, 07.04.22 N 470-Լ, փոփ. 02.03.23 N 257-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան