ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«12» ՄԱՐՏԻ 2021 թվական, N 26-Ն
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի (բաժին 08, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000442) հոդված 4819-ի ծախսերն ավելացնել 300.0 հազ. դրամով, հոդված 5122-ում նախատեսված ծախսերը պակասեցնել 300.0 հազ. դրամով.
1.2 Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումները պակասեցնել 300.0 հազ. դրամ (հ/հ 900265121534)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ավագանու անդամներ՝
ԿՈՂՄ |
ԴԵՄ |
ՁԵՌՆՊԱՀ |
1. |
Կամո Երիցյան | |||
2. |
Արմեն Կարապետյան | |||
3. |
Սեյրան Հովհաննիսյան | |||
4. |
Հարություն Ձավարյան | |||
5. |
Լաուրա Մելիքսեթյան | |||
6. |
Ալիկ Նասիբյան | |||
7. |
Սվետլանա Պետրոսյան | |||
8. |
Վիգեն Քառյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական: