ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2023 թվականի N 447-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1440-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» N 1440-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագրից հանել «ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ» բառերը:
2. Որոշման 1-ին կետից հանել «կիրառման և» բառերը:
3. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
31.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 447-Ն որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1440-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային հսկողության միջոցների ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
2. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումն իրականացվում է դատական ակտով՝ պետական բյուջեի կամ պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին։ Էլեկտրոնային հսկողության ծառայությունները պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին ֆինանսավորվելու դեպքում` ֆինանսավորման ծախսերը պետք է համարժեք լինեն պրոբացիայի շահառուի ֆինանսական դրությանը:
3. Միջնորդություն ներկայացնողը դատարան է ներկայացնում առաջարկ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառումը պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին կիրառելու վերաբերյալ:
4. Պրոբացիայի շահառուի մոտ բավարար դրամական միջոցների բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ էլեկտրոնային հսկողության կիրառումը մերժելու համար:
5. Էլեկտրոնային հսկողության ծառայություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված պետական միջոցների հաշվին:
6. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման գումարի չափը հաշվարկում է պրոբացիայի ծառայությունը՝ սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված բանաձևերի համաձայն, որը վեցամսյա պարբերականությամբ հրապարակվում է պրոբացիայի ծառայության պաշտոնական կայքէջում:
7. Էլեկտրոնային հսկողության ռադիոալիքային սարքավորումների կիրառման դեպքում՝ պրոբացիայի մեկ շահառուի հաշվով օրական ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՕԾ = ՁԳ+ՊԾ+ՉԾ,
որտեղ՝
ՕԾ-ն օրական ծախսն է,
ՁԳ-ն էլեկտրոնային հսկողության ռադիոալիքային սարքավորումների ձեռքբերման օրական գինն է,
ՊԾ-ն սարքի շահագործման համար անհրաժեշտ պահպանման օրական ծախսն է,
ՉԾ-ն չկանխատեսված այլ ծախսերն են, որոնք հնարավոր չէ նախօրոք կանխատեսել (օրինակ, սարքերի պահեստամասերի ձեռքբերում, սպասարկման ծառայությունների շուկայական գների փոփոխություն).
1) էլեկտրոնային հսկողության ռադիոալիքային սարքավորումների ձեռքբերման օրական գինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ա. ՕԳ1 = ՁԳ/ՕԳԺ,
որտեղ՝
ՕԳ1 -ն անձնական նույնականացման սարքի ձեռքբերման օրական գինն է,
ՁԳ-ն անձնական նույնականացման սարքի ձեռքբերման գինն է,
ՕԳԺ-ն սարքի օգտակար օգտագործման ժամկետն է.
բ. ՕԳ2 = ՁԳվ /Օգգ,
որտեղ՝
ՕԳ2 -ը ֆիքսված վերահսկման սարքակազմի ձեռքբերման օրական գինն է,
ՁԳվ-ն ֆիքսված վերահսկման սարքակազմի ձեռքբերման գինն է,
ՕԳԳ-ն սարքի օգտակար օգտագործման ժամկետն է.
գ. ՕԳ3 = ՁԳԱ /ՕԳԺ1,
որտեղ՝
ՕԳ3-ը հաղորդող անլար սարքի ձեռքբերման օրական գինն է,
ՁԳԱ-ն հաղորդող անլար սարքի ձեռքբերման գինն է,
ՕԳԺ1-ը սարքի օգտակար օգտագործման ժամկետն է.
դ. ՕԳ4= ՁԳՍ /ՕԳԺ2 /ՇԹ,
որտեղ՝
ՕԳ4-ը սերվերի շահագործման օրական գինն է,
ՁԳՍ-ն սերվերի ձեռքբերման գինն է,
ՕԳԺ2-ը սարքի օգտակար օգտագործման ժամկետն է,
ՇԹ-ն սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
ե. ՕԳԾ = ՁԳ Ծ/ ՕԳԺ3/ՇԹՍ, որտեղ՝ ՕԳԾ-ն ծրագրի (soſtware) շահագործման օրական գինն է,
ՁԳԾ-ն ծրագրի ձեռքբերման գինն է,
ՕԳԺ3-ը սարքի օգտակար օգտագործման ժամկետն է,
ՇԹՍ-ն սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
զ. ՕԳՄ = ՕԺՄ+ՕՀՄ,
որտեղ՝
ՕԳՄ-ն մոնիթորինգի իրականացման օրական գինն է,
ՕԺՄ-ն մոնիթորինգի կենտրոնի կահավորման համար անհրաժեշտ տեխնիկայի փոխհատուցման օրական արժեքն է,
ՕՀՄ-ն մոնիթորինգ իրականացնող աշխատողների աշխատավարձի օրական հատուցումն է
2) սարքի շահագործման համար անհրաժեշտ պահպանման օրական ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ա. ՕԳՍ = ԱԳ/ՕԹ/ՇԹ1,
որտեղ՝
ՕԳՍ-ն սերվերի սպասարկման օրական գինն է,
ԱԳ-ն սերվերի սպասարկման ամսական գինն է,
ՕԹ-ն ամսվա օրերի թիվն է,
ՇԹ1-ը սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
բ. ՕԳԿ =ԱՄՀ /ՕԹԱ/ ՇԹ2,
որտեղ՝
ՕԳԿ-ն սերվերի՝ համացանցին կցվելու օրական գինն է (կապուղիների օրական գինը),
ԱՄՀ-ն սերվերի՝ համացանցին կցվելու ամսական գինն է, ՕԹԱ-ն ամսվա օրերի թիվն է,
ՇԹ2-ը սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
գ. ՕԳՄհ = ԱԳՄհ /ՕԹ1 /ՇԹ2, որտեղ՝ՕԳՄհ-ն մոնիթորինգի կենտրոնի՝ համացանցին կցվելու օրական գինն է,
ԱԳՄհ-ն մոնիթորինգի կենտրոնի՝ համացանցին կցվելու ամսական գինն է,
ՕԹ1-ն ամսվա օրերի թիվն է,
ՇԹ2 -ը սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
դ. ՕԳՏԽ = ԱԳՏԽ/ԱՕԹ/ՍՇԹ,
որտեղ՝
ՕԳՏԽ-ն համակարգիչների և ծրագրի տեխնիկական սպասարկման օրական գինն է,
ԱԳՏԽ-ն համակարգիչների և ծրագրի տեխնիկական սպասարկման ամսական գինն է,
ԱՕԹ-ն ամսվա օրերի թիվն է, ՍՇԹ-ն սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
3) չկանխատեսված այլ ծախսերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝
ՉԾԱ= (ՕԳՌ +ՕԾՊ ) * 10 %,
որտեղ՝
ՉԾԱ-ն չկանխատեսված այլ ծախսերն են,
ՕԳՌ-ն էլեկտրոնային հսկողության ռադիոալիքային սարքավորումների ձեռքբերման օրական գինն է,
ՕԾՊ-ն սարքի շահագործման համար անհրաժեշտ պահպանման օրական ծախսն է:
8. Էլեկտրոնային հսկողության գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարքավորումների կիրառման դեպքում՝ պրոբացիայի մեկ շահառուի հաշվով օրական ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՕԾGPS = ՕԳGPS +ՕԾՊ GPS +ՉԾGPS,
որտեղ՝
ՕԾGPS -ն էլեկտրոնային հսկողության գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարքավորումների կիրառման օրական ծախսն է,
ՕԳGPS -ն էլեկտրոնային հսկողության գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարքավորումների ձեռքբերման օրական գինն է,
ՕԾՊ GPS -ն սարքի շահագործման համար անհրաժեշտ պահպանման օրական ծախսն է,
ՉԾGPS -ը չկանխատեսված այլ ծախսերն են.
1) էլեկտրոնային հսկողության գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարքավորումների ձեռքբերման օրական գինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ա. ՕԳԱՆՍ = ՁԳԱՆՍ /ՕԳԺԱՆՍ,
որտեղ՝
ՕԳԱՆՍ -ն անձնական նույնականացման սարքի ձեռքբերման օրական գինն է,
ՁԳԱՆՍ -ն անձնական նույնականացման սարքի ձեռքբերման գինն է,
ՕԳԺԱՆՍ -ն սարքի օգտակար օգտագործման ժամկետն է.
բ. ՕԳGPS = ՁԳGPS /ՕԳԺGPS,
որտեղ՝
ՕԳGPS -ը GPS արբանյակային օպերատիվ-հետախուզական սարքի ձեռքբերման օրական գինն է,
ՁԳGPS -ը GPS արբանյակային օպերատիվ-հետախուզական սարքի ձեռքբերման գինն է,
ՕԳԺ GPS -ը սարքի օգտակար օգտագործման ժամկետն է.
գ. ՍՀՕԳ =ՁԳՍ /ՕԳԺՍ/ՇԹՍ1,
որտեղ՝
ՍՀՕԳ -ն սերվերի շահագործման օրական գինն է,
ՁԳՍ -ն սերվերի ձեռքբերման գինն է,
ՕԳԺՍ -ն սարքի օգտակար օգտագործման ժամկետն է,
ՇԹՍ1 -ը սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
դ. ՕԳsօſt ware =ԾԳ/ԾՕԳԺ/ՍՇԹ1,
որտեղ՝
ՕԳsօſtware-ն ծրագրի (soſtware) շահագործման օրական գինն է,
ԾԳ-ն ծրագրի ձեռքբերման գինն է,
ԾՕԳԺ-ն ծրագրի օգտակար օգտագործման ժամկետն է,
ՍՇԹ1 -ն սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
ե. ՕԳՄ=ՕԺ+ՕՀ,
որտեղ՝
ՕԳՄ -ն մոնիթորինգի իրականացման օրական գինն է,
ՕԺ-ն մոնիթորինգի կենտրոնի կահավորման համար անհրաժեշտ տեխնիկայի դիմաց փոխհատուցման օրական արժեքն է,
ՕՀ-ն մոնիթորինգ իրականացնող աշխատողների աշխատավարձի օրական հատուցումն է.
2) սարքի շահագործման համար անհրաժեշտ պահպանման օրական ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ա. ՕԳ=ՍԱԳ/ԱՕԹ/ՍՇԹ,
որտեղ՝
ՕԳ-ն սերվերի սպասարկման օրական գինն է,
ՍԱԳ-ն սերվերի սպասարկման ամսական գինն է,
ԱՕԹ-ն ամսվա օրերի թիվն է,
ՍՇԹ-ն սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
բ. ՕԳԿ=ԱԳԿ/ԱՕԹ/ԿՍՇԹ,
որտեղ՝
ՕԳԿ-ն սերվերի՝ համացանցին կցվելու օրական գինն է (կապուղիների օրական գինը),
ԱԳԿ-ն սերվերի՝ համացանցին կցվելու ամսական գինն է,
ԱՕԹ-ն ամսվա օրերի թիվն է,
ԿՍՇԹ-ն սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
գ. ՕԳՄԿ = ԱԳՄԿ /ՕԹ/ՍՇԹՄԿ,
որտեղ՝
ՕԳՄԿ-ն մոնիթորինգի կենտրոնը համացանցին կցելու օրական գինն է,
ԱԳՄԿ-ն մոնիթորինգի կենտրոնը համացանցին կցելու ամսական գինն է,
ՕԹ-ն ամսվա օրերի թիվն է,
ՍՇԹՄԿ-ն սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
դ. ՕԳ ԾՍ =ԱԳՏխ /ԱՕԹ/ՍՇԹ,
որտեղ՝
ՕԳ ԾՍ-ն համակարգիչների և ծրագրի տեխնիկական սպասարկման օրական գինն է,
ԱԳՏխ-ն համակարգիչների և ծրագրի տեխնիկական սպասարկման ամսական գինն է,
ԱՕԹ-ն ամսվա օրերի թիվն է,
ՍՇԹ-ն սպասարկվող պրոբացիայի շահառուների թիվն է.
ե. GPS-ն արբանյակային օպերատիվ-հետախուզական սարքի քարտի սպասարկման օրական վճարն է.
3) չկանխատեսված այլ ծախսերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝
ՉԾ= (ՕԳGPS +ՕԾ )* 10 %,
որտեղ՝
ՉԾ-ն չկանխատեսված այլ ծախսերն են,
ՕԳGPS-ն էլեկտրոնային հսկողության գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարքավորումների ձեռքբերման օրական գինն է,
ՕԾ-ն սարքի շահագործման համար անհրաժեշտ պահպանման օրական ծախսն է:
9. Էլեկտրոնային հսկողության միջոցները ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
31.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2023 թվական: