ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հուլիսի 2023 թվականի |
թիվ 07-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի հունվարի 25-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները 20 թ. բերքի տակ (հունիսի 1-ի դրությամբ)» Ձև 4-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 36-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 01-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները 20 թ. բերքի տակ (հունիսի 1-ի դրությամբ)» բառերը փոխարինել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների մասին» բառերով.
2) որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի.
3) որոշման 2-րդ կետից հանել «ձևի» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի հուլիսի 7-ի թիվ 07-Ն որոշման |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 01-Ն որոշման |
Բաժին 1. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները | հեկտար |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Ցանքեր (ներառյալ վարձակալված և (կամ) անհատույց օգտագործվող հողերում), ընդամենը |
որից՝ վարձակալված և (կամ) անհատույց օգտագործվող հողերում |
Ա |
Բ |
1 |
2 |
Ցանվել է աշնանացան, ընդամենը (100.1+100.2), այդ թվում՝ |
100 |
||
հացահատիկային մշակաբույսեր (100.1.1+…+100.1.4), դրանից՝ |
100.1 |
||
ցորեն |
100.1.1 |
||
տարեկան |
100.1.2 |
||
գարի |
100.1.3 |
||
այլ հացահատիկային մշակաբույսեր |
100.1.4 |
||
այլ աշնանացան մշակաբույսեր |
100.2 |
||
Լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը |
105 |
||
Աշնանացան, պահպանված գարնանացանի վերջում, ընդամենը (110.1+110.2), այդ թվում՝ |
110 |
||
հացահատիկային մշակաբույսեր (110.1.1+…+110.1.4), դրանից՝ |
110.1 |
||
ցորեն |
110.1.1 |
||
տարեկան |
110.1.2 |
||
գարի |
110.1.3 |
||
այլ հացահատիկային մշակաբույսեր |
110.1.4 |
||
այլ աշնանացան մշակաբույսեր |
110.2 |
||
Գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը (120+125) |
115 |
||
Գարնանացան հացահատիկային մշակաբույսեր, ընդամենը (120.1+…+120.7), այդ թվում՝ |
120 |
||
ցորեն |
120.1 |
||
տարեկան |
120.2 |
||
գարի |
120.3 |
||
վարսակ |
120.4 |
||
եգիպտացորենի հատիկի համար |
120.5 |
||
հաճար |
120.6 |
||
այլ հացահատիկային մշակաբույսեր |
120.7 |
||
Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը (125.1+…+125.5), այդ թվում՝ |
125 |
||
ոլոռ |
125.1 |
||
լոբի |
125.2 |
||
սիսեռ |
125.3 |
||
ոսպ |
125.4 |
||
այլ հատիկաընդեղենային մշակաբույսեր |
125.5 |
||
Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը (110.1+115) |
130 |
||
Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը (135.1+…135.5), այդ թվում՝ |
135 |
||
ծխախոտ |
135.1 |
||
կտավատ |
135.2 |
||
արևածաղիկ (յուղատու և հրուշակեղենի) |
135.3 |
||
շաքարի ճակնդեղ |
135.4 |
||
այլ տեխնիկական մշակաբույսեր |
135.5 |
||
Կարտոֆիլ |
140 |
||
Բոստանային մշակաբույսեր, ընդամենը (145.1+…+145.4), այդ թվում՝ |
145 |
||
ձմերուկ |
145.1 |
||
սեխ |
145.2 |
||
այլ բոստանային մշակաբույսեր |
145.3 |
||
սերմադաշտեր |
145.4 |
||
Բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը (150.1+…+150.13), այդ թվում՝ |
150 |
||
կաղամբ, որից՝ |
150.1 |
||
ծաղկակաղամբ |
150.1.1 |
||
վարունգ |
150.2 |
||
լոլիկ |
150.3 |
||
սմբուկ (բադրիջան) |
150.4 |
||
տաքդեղ (բիբար) |
150.5 |
||
սեղանի ճակնդեղ |
150.6 |
||
գազար |
150.7 |
||
սոխ |
150.8 |
||
սխտոր |
150.9 |
||
կանաչ ոլոռ |
150.10 |
||
կանաչ լոբի |
150.11 |
||
այլ բանջարանոցային մշակաբույսեր |
150.12 |
||
սերմադաշտեր |
150.13 |
||
Բանջարաբոստանային մշակաբույսեր, ընդամենը (145+150) |
155 |
||
Ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսեր, ընդամենը (160.1+…+160.6), այդ թվում՝ |
160 |
||
կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար |
160.1 |
||
ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի) |
160.2 |
||
եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար |
160.3 |
||
միամյա խոտեր |
160.4 |
||
բազմամյա խոտեր |
160.5 |
||
այլ կերային մշակաբույսեր |
160.6 |
||
Գարնանացան, ընդամենը (115+135+140+155+160) |
165 |
||
Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը (170.1+170.2+170.3), այդ թվում՝ |
170 |
||
առվույտ |
170.1 |
||
կորնգան |
170.2 |
||
այլ բազմամյա խոտեր |
170.3 |
||
Կերային մշակաբույսեր, ընդամենը (160+170) |
175 |
||
Թելատու մշակաբույսեր, ընդամենը (180.1+180.2), այդ թվում՝ |
180 |
||
բամբակ |
180.1 |
||
այլ թելատու մշակաբույսեր |
180.2 |
||
Ցանքային տարածություն, ընդամենը հաշվետու տարվա բերքի տակ (110+165+170+180), որից՝ |
185 |
||
ցանված է պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններում |
185.1 |
||
Կատարված է ենթացանք, դրանից՝ |
190 |
||
բազմամյա խոտերի |
190.1 |
||
Կատարվել է գարնանացան (165 ծածկագիր) ոչնչացած աշնանացանի վրա, ընդամենը |
195 |
Ղեկավար/ Անհատ ձեռնարկատեր՝ |
_____________________________ | ____________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
_____________________________ | ____________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի հուլիսի 7-ի թիվ 07-Ն որոշման |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 01-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 4-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների մասին» Ձև 4-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ https://www.arlis.am/Annexes/5/GT32.1_2019N1579hav.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
6. Հաշվետվության ցուցանիշները (հաշվետու տարվա բերքի տակ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները) լրացվում են հաշվետու տարվա հունիսի 1-ի դրությամբ, աճողական՝ տարվա սկզբից:
7. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները՝ գյուղատնտեսական նշանակության հողերի՝ վարելահողի, խոտհարքների, արոտավայրերի, պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններում, և այլ հողերի վրա բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման նպատակով փաստացի կատարված ցանքի, ներառյալ կրկնակի ցանքի և ենթացանքի տարածություններն են հաշվետու ժամանակահատվածում:
8. Վարձակալված և (կամ) անհատույց օգտագործվող հողեր՝ այն հողերն են, որոնք օգտագործվում են վճարովի և (կամ) անվճար հիմունքներով:
9. Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:
3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Ցանված աշնանացանի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են հաշվետվությունում նշված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ հացահատիկային մշակաբույսեր) և այլ աշնանացան մշակաբույսերի անցած տարվա աշնանը ցանված, ներառյալ ձմռան ընթացքում լրիվ կամ մասամբ ոչնչացած, ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
11. «Լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ հացահատիկային մշակաբույսեր) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարները, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են: Դրանք կարող են վերացանվել գարնանացան մշակաբույսերով կամ չվերացանվել:
12. Գարնանացանի վերջում պահպանված աշնանացանի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ հացահատիկային մշակաբույսեր) և այլ աշնանացան մշակաբույսերի անցած տարվա աշնանը ցանված և մինչև ընթացիկ տարվա գարնանացանի ավարտը պահպանված, ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
13. Գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են ընթացիկ տարվա բերքի տակ ցանված, բոլոր տեսակի գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, եգիպտացորեն հատիկի համար, հաճար և այլ գարնանացան հացահատիկային մշակաբույսեր) և հատիկաընդեղենային մշակաբույսերի (ոլոռ, լոբի, սիսեռ, ոսպ և այլ հատիկաընդեղենային մշակաբույսեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
14. Տեխնիկական մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի տեխնիկական մշակաբույսերի (ծխախոտ, կտավատ, արևածաղիկ (յուղատու և հրուշակեղենի), շաքարի ճակնդեղ և այլ տեխնիկական մշակաբույսեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
15. «Կարտոֆիլ» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են կարտոֆիլի վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
16. Բոստանային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի բոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ և այլ բոստանային մշակաբույսեր) և դրանց սերմադաշտերի ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
17. Բանջարանոցային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակնդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի և այլ բանջարանոցային մշակաբույսեր) և դրանց սերմադաշտերի ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
18. Ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսերի (կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար, ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի). եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար, միամյա խոտեր, բազմամյա խոտեր և այլ կերային մշակաբույսեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
19. «Գարնանացան, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են բոլոր տեսակի գարնանը ցանված գյուղատնտեսական մշակաբույսերի, ընդամենը ցանքային տարածությունների հանրագումարները:
20. Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանքի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են անցյալ տարիներում ցանված բոլոր տեսակի բազմամյա խոտերի (առվույտ, կորնգան և այլ բազմամյա խոտեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
21. «Կերային մշակաբույսեր, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսերի և անցյալ տարիներին ցանված բազմամյա խոտերի, ընդամենը ցանքային տարածությունների հանրագումարները:
22. Թելատու մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի թելատու մշակաբույսերի (բամբակ և այլ թելատու մշակաբույսեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
23. «Ցանքային տարածություն, ընդամենը հաշվետու տարվա բերքի տակ» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են գարնանացանի վերջում պահպանված աշնանացան գյուղատնտեսական մշակաբույսերի, գարնանացան գյուղատնտեսական մշակաբույսերի, անցյալ տարիներին ցանված բոլոր տեսակի բազմամյա խոտերի և թելատու մշակաբույսերի, ընդամենը ցանքային տարածությունների հանրագումարները:
24. «Ցանված է պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններում» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են ընդամենը ցանքային տարածությունից (185 ծածկագրով տող) միայն պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններում կատարված ցանքերի ընդամենը հանրագումարները:
25. «Կատարված է ենթացանք» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են ընդամենը ցանքային տարածությունից (185 ծածկագրով տող) միայն այն ցանքային տարածությունների հանրագումարները որտեղ կատարվել են ենթացանք:
26. «Բազմամյա խոտերի ենթացանք» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են ընդամենը ենթացանք կատարված տարածությունից (190 ծածկագրով տող) միայն այն ցանքային տարածությունների հանրագումարները որտեղ կատարվել են բազմամյա խոտերի ենթացանք:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2023 թվական: