ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2023 թվականի N 797-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 892-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների իրացման, ոչնչացման կամ վերամշակման կազմակերպման լիազոր մարմին ճանաչելու մասին» N 892-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
1) որոշման վերնագրում «ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ» բառերը փոխարինել «ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ» բառով, իսկ «, ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» բառերը փոխարինել «ԿԱՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ» բառերով․
2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 235-րդ հոդվածի» բառերը փոխարինել «օրենքի 246-րդ հոդվածի» բառերով․
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացման գործընթացն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։»․
4) որոշումն 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին կետով՝
«1.1 «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման գործընթացն իրականացնող լիազոր մարմիններ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշմամբ սահմանված լիազոր պետական մարմինները՝ նույն որոշմամբ նախատեսված ապրանքախմբերի համար։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական: