ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 70-Ն
2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքներով, համայնքի ավագանին որոշում է՝
1. 2021 թվականի համար Արտաշատ համայնքում սահմանել տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Կողմ -10
ԱՍԱՏՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2021 թվական: