ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐ ՀԱՃՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«18» դեկտեմբերի 2020 թվականի N 57-Ն
ՆՈՐ ՀԱՃՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքի Նոր Հաճն ավագանին որոշում է.
1. Նոր Հաճն համայնքի վարչական տարածքում 2021 թվականի համար սահմանել տեղական վճարների միասնական դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Նոր Հաճնի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Նոր Հաճն համայնքի վարչական տարածքում տեղական վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» N 48-Ն որոշումը։
3. Համայնքի ղեկավարին` ապահովել տեղական վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումը համայնքի պաշտոնական համացանցային municipality.hachn.am կայքում։
4. Սույն որոշումն ուժի մեջ Է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Կողմ (9) |
Դեմ (0) | Ձեռնպահ (0) |
ՄԱՐՏԻԿ ԽԱՌԱՏՅԱՆ | ||
ՆԵՐՍԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
ԲԱԲԱՅԱՆ ՍԱՐԳԻՍ | ||
ԱՐՄԵՆ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ | ||
ԿԱՄՈ ԱՊՐԵՍՅԱՆ |
||
ԳԵՂԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ | ||
ԿԱՌԼԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ | ||
ԱՐԿԱԴԻ ԹՈՐՈՍՅԱՆ | ||
ԲԱԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ |
Համայնքի ղեկավար` |
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:
![loading...](/static/img/loader.gif)