Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 297-Ա
«ՋԻԷՅՋԷՄ-ԱՐՄԵՆԻԱ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ 19,531,560 դրամ ընդհանուր արժողությամբ «Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի մանկապարտեզի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 11.08.23 N 552-Ա)
2. Սահմանել, որ «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00235036) «Մաստարա» Ա/Կ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09203764) 2023 թվականի մարտի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 19,531,560 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
(2-րդ կետը փոփ. 11.08.23 N 552-Ա)
3. «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
27.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 297-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի մանկապարտեզի վերանորոգում՝ որով կիրականացվի համայնքի շուրջ 27 երեխայի նախադպրոցական կրթումն ու դաստիարակումը բարեկարգ և ապահով պայմաններում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, պարտադիր վճարների, տուրքերի և այլ գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ՋիԷյՋէմ բարեգործական հիմնադրամ (հասցե՝ ԱՄՆ, 9701 Ուիլշայր ԲիԷլՎիԴի 1106, Բեվերլի Հիլս ՍիԷյ 90212) |
4. |
Ծրագիրը կատարողը |
ՋիԷյՋէմ-Արմենիա զարգացման հիմնադրամ (հասցե՝ Բաղրամյան պող. 25, 61 սենյակ, Արաբկիր, Երևան, Հայաստանի Հանրապետություն, ՀՎՀՀ` 00235036) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք, սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
19,531,560 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի մանկապարտեզի վերանորոգում՝ 19,531,560 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների իրականացում 19,531,560 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը փոփ. 11.08.23 N 552-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
27.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |