ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 27 մայիսի 2020 թվականի  | 
 թիվ 52  | 
 քաղ. Մինսկ  | 
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ 2 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 2 կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից`  | 
 Բելառուսի Հանրապետությունից՝  | 
 Ղազախստանի Հանրապետությունից՝  | 
 Ղրղզստանի Հանրապետությունից`  | 
 Ռուսաստանի Դաշնությունից՝  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Մ. Գրիգորյան  | 
 Ի. Պետրիշենկո  | 
 Ա. Սմայիլով  | 
 Է. Ասրանդիև  | 
 Ա. Օվերչուկ  | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
| 
 « » ի 20 թվականի  | 
 թիվ  | 
 քաղ.  | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ 2 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու մասին» թիվ 2 կարգադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 կետով.
«11. Սահմանել, որ սույն կարգադրության 1-ին կետում նշված խորհրդակցությունները նախաձեռնվում են Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահող անդամ պետության կողմից, կազմակերպվում և անցկացվում են ըստ անհրաժեշտության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ, խորհրդակցության օրակարգի նախագիծը ձևավորվում է անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական միության մարմինների առաջարկների հիման վրա:»:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: