ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
27 դեկտեմբերի 2019 թ. |
թիվ 56-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 05-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» Ձև 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» Ձև 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 17.01.24 թիվ 04-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի փետրվարի 13-ի ««Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» ձև 1-հանքջուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 05-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 56-Ն որոշման |
Բաժին 1. Հանքային ջրերի արդյունահանումը և ածխաթթու գազի կորզումը, հանքային ջրերի օգտագործումը, հեռացումը և կորուստն ըստ մարզերի և աղբյուրների
հազար մ3 |
Մարզը |
Հանքավայրի անվանումը |
Հորատանցքի անվանումը/ համարը |
Ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված պաշարների տարեկան ծավալները |
Փաստացի ծավալները |
Հանքային ջրերի ազատ հոսքը | ||
հանքային ջրերի արդյունա-հանման |
ածխաթթու գազի կորզման |
հանքային ջրերի արդյունա-հանման |
ածխաթթու գազի կորզման | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
շարունակություն |
Հանքային ջրերի փաստացի օգտագործում |
Փոխանցվել է այլ կազմակեր-պության առանց օգտա-գործման |
Հանքային ջրերի հեռացում |
Կորուստ | |||||||
ընդա-մենը |
այդ թվում` ըստ նպատակների | |||||||||
շշալցում |
ածխա-թթու գազի կորզում |
ածխաթթու գազի կորզում համալիր օգտագոր-ծումից |
բուժա-կան |
ռեկրեա-ցիոն |
ընդամենը |
որից՝ կոյուղու համա-կարգով |
ընդա-մենը |
որից՝ արտա-դրական | ||
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
Ղեկավար՝ |
___________________ | ___________________ | |
(ազգանուն, անուն) |
(ստորագրություն) | ||
Լրացնող (լիազորված անձ)՝ |
___________________ | ___________________ | |
(ազգանուն, անուն) |
(ստորագրություն) | ||
« ___ »____________20___թ. |
(հավելվածը խմբ. 17.01.24 թիվ 04-Ն)
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 56-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» Ձև 1–ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հանքային ջուր արդյունահանող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ https://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 25-ը:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Սյունակ 1-ում լրացվում է մարզի անվանումը:
7. Սյունակ 2-ում լրացվում է հանքային ջրի հանքավայրի անվանումը:
8. Սյունակ 3-ում լրացվում է տվյալ հանքավայրում հաշվետու կազմակերպության կողմից շահագործվող հորատանցքի անվանումը (համարը):
9. Սյունակ 4-ում լրացվում են տվյալ հորատանցքի համար հանքային ջրերի արդյունահանման ծավալների վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան լիազոր մարմնի կողմից տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի:
10. Սյունակ 5-ում լրացվում են տվյալ հորատանցքի համար ածխաթթու գազի կորզման ծավալների վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան լիազոր մարմնի կողմից տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի:
11. Սյունակ 6-ում լրացվում են կազմակերպության կողմից հանքային ջրերի արդյունահանված փաստացի ծավալների վերաբերյալ ցուցանիշները:
12. Սյունակ 7-ում լրացվում են կազմակերպության կողմից ածխաթթու գազի կորզված փաստացի ծավալների վերաբերյալ ցուցանիշները:
13. Սյունակ 8-ում լրացվում են հանքային ջրերի ազատ հոսքի վերաբերյալ ցուցանիշներ, որը կարող է առաջանալ արդյունահանման ընթացքում: Սյունակ 8-ը հավասար է սյունակ 4-ի և սյունակ 6-ի տարբերությանը:
14. Սյունակ 9-ում լրացվում են փաստացի օգտագործված հանքային ջրերի ընդհանուր ծավալի վերաբերյալ ցուցանիշներ, որից սյունակներ 10-14-ում առանձնացվում են փաստացի օգտագործված հանքային ջրերի ծավալների վերաբերյալ ցուցանիշներն ըստ նպատակների: Սյունակ 11-ում լրացվում է օգտագործված այն հանքային ջրերի ծավալի վերաբերյալ ցուցանիշը, որը բացի ածխաթթու գազի կորզումից այլ նպատակի համար չի օգտագործվել: Սյունակ 12-ում լրացվում է ածխաթթու գազի կորզման համար օգտագործված այն հանքային ջրերի ծավալի վերաբերյալ ցուցանիշը, որը համալիր (հաջորդական) ձևով օգտագործվում է նաև այլ նպատակների համար: Սյունակ 9-ում լրացվում է սյունակներ 10-11-ի և 13-14-ի ցուցանիշների հանրագումարը:
15. Սյունակ 15-ում լրացվում է այլ կազմակերպություններին առանց օգտագործման փոխանցված հանքային ջրերի ծավալի վերաբերյալ ցուցանիշը:
16. Սյունակ 16-ում լրացվում է հեռացված հանքային ջրերի ընդհանուր ծավալի վերաբերյալ ցուցանիշը, որից սյունակ 17-ում՝ կոյուղու համակարգով հեռացվածը:
17. Սյունակ 18-ում լրացվում է հանքային ջրերի կորուստի ընդհանուր ծավալի վերաբերյալ ցուցանիշը, որից սյունակ 19-ում՝ շշալցման արտադրության ընթացքում առաջացած տեխնոլոգիական կորուստի վերաբերյալ ցուցանիշը (սյ. 18 = սյ. 6 – սյ. 9 – սյ. 15):
(հավելվածը խմբ. 17.01.24 թիվ 04-Ն)