ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2023 թվականի N 1858-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1675-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածներին միանվագ դրամական սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1675-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) որոշման 6-րդ կետում «տվյալների փոփոխությունները» բառերը փոխարինել «տվյալների հիմնավորված փոփոխությունները» բառերով և 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ կետերով՝
«7. Առողջապահության նախարարին՝ ծառայությանը տրամադրել Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված և 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընկած որևէ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժված (ներառյալ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը) անձանց տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշ (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար)՝ մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ը:
8. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ծառայությանը տրամադրել ուսումնամարզական կամ այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն, միջին մասնագիտական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ուսման նպատակով տեղափոխված անձանց տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշ (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար)՝ մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ը:»․
2) որոշման N 1 հավելվածում՝
ա. 1-ին կետում «(այսուհետ՝ շահառուներ)» բառերը փոխարինել «(այսուհետ՝ բռնի տեղահանվածներ)» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետերով՝
«1.1. Սույն միջոցառման իմաստով բռնի տեղահանված է համարվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1287-Լ որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կողմից հաշվառված հյուրընկալվողը, Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված և 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընկած որևէ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժված (ներառյալ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը) անձը, ուսումնամարզական կամ այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն, միջին մասնագիտական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողը, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ուսման նպատակով տեղափոխված անձը:
1.2. Սույն կարգի 1-ին և 1.1-ին կետերում նշված անձինք համարվում են սույն միջոցառման շահառուներ:»,
գ. 2-րդ կետում «մայրը կամ խնամակալը» բառերը փոխարինել «նրան միանվագ դրամական աջակցություն նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի՝
ա. 1-ին կետը «կարգավորվում են» բառերից հետո լրացնել «շահառուներին`» բառով, իսկ «երեխաներին,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1287-Լ որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կողմից հաշվառված հյուրընկալվողներին (այսուհետ՝ հյուրընկալվողներ), Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված և 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընկած որևէ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժված (ներառյալ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը) անձանց (այսուհետ՝ բուժառուներ), ուսումնամարզական կամ այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն, միջին մասնագիտական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ուսման նպատակով տեղափոխված անձանց (այսուհետ՝ սովորողներ)» բառերով,
բ. 2-րդ կետում «նույնականացված)» բառը փոխարինել «նույնականացված) բռնի տեղահանված, ինչպես նաև հյուրընկալվող, բուժառու և սովորող՝» բառերով,
գ. 4-րդ կետում «Միանվագ» բառը փոխարինել «Բացառությամբ սույն կարգի 4.1-ին կետի՝ միանվագ» բառերով,
դ. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «մոր կամ խնամակալի» բառերը փոխարինել «ծնողի կամ խնամակալի կամ հոգաբարձուի (այսուհետ՝ նաև ծնող)» բառերով և 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով՝
«4.1. Հյուրընկալվողներին, բուժառուներին և սովորողներին միանվագ դրամական աջակցությունը վճարվում է համապատասխան պետական մարմնի կողմից տրամադրված ցուցակների հիման վրա՝ անկախ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված լինելու և Օպերատիվ շտաբի տրամադրած տվյալներում նրանց վերաբերյալ առկա տեղեկատվություն լինելու հանգամանքից։»,
ե. 5-րդ կետի 1-ին ենթակետում «մոր կամ խնամակալի (այսուհետ՝ երկուսը միասին՝ ծնող)» բառերը փոխարինել «ծնողի» բառով,
զ. 5-րդ կետի 2-րդ ենթակետում «մայրը» բառը փոխարինել «ծնողը» բառով, իսկ ենթակետը «խնամակալը» բառից հետո լրացնել «կամ հոգաբարձուն» բառերով,
է. 5-րդ կետի 3-րդ ենթակետը «խնամակալություն» բառից հետո լրացնել «կամ հոգաբարձություն» բառերով, «խնամակալ» և «խնամակալը» բառերը փոխարինել համապատասխանաբար «խնամակալ կամ հոգաբարձու» և «խնամակալը կամ հոգաբարձուն» բառերով,
ը. 6-րդ կետը «գրանցման,» բառից հետո լրացնել «հյուրընկալվողների, բուժառուների, սովորողների,» բառերով,
թ. 7-րդ կետի 1-ին ենթակետում «(այսուհետ՝ տեղահանվածների տվյալներ)» բառերը փոխարինել «կամ հյուրընկալվողների կամ բուժառուների կամ սովորողների ցուցակներում» բառերով,
ժ. 7-րդ կետի 4-րդ ենթակետը «ծնողի» բառից հետո լրացնել «(ով չի հանդիսանում հյուրընկալ կամ բուժառու կամ սովորող)» բառերով,
ժա. 9-րդ կետի 1-ին ենթակետում «մոր վերաբերյալ» բառերը փոխարինել «մոր կամ հոր վերաբերյալ» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «խնամակալի» և «խնամակալ» բառերը փոխարինել համապատասխանաբար «խնամակալի (հոգաբարձուի)» և «խնամակալ (հոգաբարձու)» բառերով, «խնամակալություն» բառը փոխարինել «խնամակալություն (հոգաբարձություն)» բառերով և 2-րդ ենթակետից հանել «դիմումը,» բառը,
ժբ. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով՝
«14.1. Եթե շահառուի տվյալները չեն ներառվել վճարման ցուցակում սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմքով, ապա յուրաքանչյուր հաջորդ վճարման ցուցակ ձևավորելիս ծառայությունը կրկին հարցում է կատարում չափահաս շահառուի սահմանահատումների վերաբերյալ և նրա տվյալները ներառում է վճարման ցուցակում՝ սույն կարգի 14-րդ կետով սահմանված կարգով։»,
ժգ. 15-րդ կետի 2-րդ ենթակետը «համարը» բառից հետո լրացնել «կամ շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ նրա ծնողի) վճարային քարտի բանկային հաշվի համարը սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով Կենտրոնական բանկը մինչև 2023 թվականի նոյեմբերի 24-ը չի տրամադրի»,
ժդ. 17-րդ կետում «12-14-րդ» բառերը փոխարինել «12-14.1-ին» բառերով,
ժե. 22-րդ կետի 1-ին ենթակետը «վրա» բառից հետո լրացնել «` անկախ անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրացած լինելու հանգամանքից» բառերով,
ժզ. 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-24.3-րդ կետերով՝
«24.1. Եթե սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով ծառայությանը բանկային հաշվի համարը տրամադրելուց հետո շահառուն տվյալ բանկում բացում է նոր բանկային հաշիվ, ապա բանկը կարող է միանվագ դրամական աջակցության գումարը մուտքագրել նոր բացված բանկային հաշվին՝ այդ մասին տեղեկացնելով ծառայությանը։
24.2. Եթե բանկը՝
1) ունի ծառայության հետ սոցիալական ապահովության բնագավառում կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա սույն կարգի շրջանակներում գումարը փոխանցվում է ծառայության և բանկի հետ փոխհամաձայնեցված՝ բանկի բանկային հաշվին.
2) չունի ծառայության հետ սոցիալական ապահովության բնագավառում կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա գումարը փոխանցվում է բանկի կողմից ծառայությանը տրամադրված՝ բանկի տարանցիկ հաշվին։
24.3. Սույն կարգի 24-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ պետական բյուջե վերադարձված միանվագ դրամական աջակցության գումարները ենթակա են վճարման սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով, այդ թվում՝ սույն կարգի 2-րդ կետի համաձայն Կենտրոնական բանկի կողմից կրկին տրամադրված՝ շահառուի նոր բանկային հաշվի համարով։»,
ժէ. 32-րդ կետը «կարգով։» բառը փոխարինել «, եթե անձը ինքը չի վերականգնում այդ գումարը պետական բյուջե և համապատասխան անդորրագրի պատճենը ներկայացնում ծառայություն: Այս դեպքում ծառայությունը նրա տվյալները հանում է շահառուների տվյալներից:» բառերով,
ժը. 32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 33-րդ կետով՝
«33. Եթե վճարման ցուցակը վճարող կազմակերպությանը փոխանցելուց հետո ճշտվում է, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ շահառուն (անչափահաս շահառուի դեպքում՝ շահառուն կամ նրա ծնողը) մահացել է մինչև վճարման ցուցակը ձևավորելու օրը կամ այլ տվյալներով հաստատվել է, որ անձը չի հանդիսանում սույն միջոցառման շահառու (բացառությամբ, երբ անձը հանդիսանում է 2022-2023 թթ. ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ սովորող՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հասցեով հաշվառված անձ), ապա ծառայության տրամադրած տվյալների հիման վրա միանվագ դրամական աջակցության գումարը Հայփոստը վերադարձնում է պետական բյուջե, իսկ բանկը, առանց շահառուի համաձայնության, բանկային հաշվից հետ է գանձում (բավարար միջոցներ չլինելու դեպքում` բանկային հաշվում առկա հասանելի մնացորդի չափով) և ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` այդ մասին տեղեկացնելով ծառայությանը։ Հայփոստը պատասխանատվություն չի կրում միանվագ դրամական աջակցության գումարը ծառայությունից սույն կետում նշված տվյալները ստանալու օրվա ընթացքում վճարելու համար: Բանկը պատասխանատվություն չի կրում բանկային հաշիվ մուտքագրված` միանվագ դրամական աջակցության այն գումարների համար, որոնք շահառուի բանկային հաշվից դուրս են գրվել (ելքագրվել են)՝ մինչև ծառայությունից սույն կետում նշված տվյալները ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը։»։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |