ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2023 թվականի N 1398-Ն
«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 107-րդ հոդվածի 5-րդ մասը և 338-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար անհրաժեշտ փաստաթղթերի՝ մաքսային մարմինների կողմից գրանցման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 17-ի N 1398-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար անհրաժեշտ փաստաթղթերի՝ մաքսային մարմինների կողմից գրանցման հետ կապված հարաբերությունները։
2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար անհրաժեշտ՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են մաքսային մարմիններին օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված ժամկետներում։
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված ժամկետներում փաստաթղթերի՝ մաքսային մարմիններին ներկայացումից հետո 1 աշխատանքային ժամվա ընթացքում մաքսային մարմինը գրանցում է դրանք՝ մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում՝ թղթային եղանակով։
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված՝ փաստաթղթերի գրանցումն իրականացվում է ապրանքների և տրանսպորտային միջոցների՝ նշանակման վայր ժամանման վերաբերյալ համապատասխան հավաստում կատարելու միջոցով՝ սույն կարգին կից ձևին համապատասխան։
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված հավաստումը՝ սույն կարգի 3-րդ կետում նշված ժամկետներում և սույն կարգի 3-րդ կետում նշված եղանակներով ուղարկվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 107-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված անձին։
6. Սույն կարգի 4-րդ կետում նշված հավաստումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
1) փաստաթղթերի ներկայացման և տրանսպորտային միջոցի ժամանման վերաբերյալ հավաստման գրանցման համարը, որը բաղկացած է տարանցման հայտարարագրի գրանցման համարից, գրանցումն իրականացնող մաքսային մարմնի ծածկագրից և գրանցման հերթական համարից․
2) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար օրենսգրքով նախատեսված փաստաթղթերի ներկայացման ամսաթիվը և ժամը․
3) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար օրենսգրքով նախատեսված փաստաթղթերի ներկայացման և տրանսպորտային միջոցի՝ նշանակման վայր ժամանման՝ մաքսային մարմնի կողմից գրանցման ամսաթիվն ու ժամը․
4) փոխադրողի անվանումը և հասցեն․
5) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաշվառման համարը․
6) տարանցման հայտարարագրի գրանցման համարը․
7) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար ներկայացվող փաստաթղթերի քանակը, ամսաթվերն ու համարները․
8) տրանսպորտային միջոցների տեսազննման և զննման արդյունքները (առկայության դեպքում)։
Ձև
«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԱՅՐ ԺԱՄԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՎԱՍՏՈՒՄ
N «________________________»/«___________________»/«_______________»
(տարանցման հայտարարագրի համարը) / (մաքսային մարմնի ծածկագիրը) / (հերթական համարը)
1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար փաստաթղթերի ներկայացման ամսաթիվը և ժամը _________________________________________________________________________________________
|
2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար փաստա- թղթերի ներկայացման և տրանսպորտային միջոցի՝ նշանակման վայր ժամանման՝ մաք- սային մարմնի կողմից գրանցման ամսաթիվն ու ժամը _________________________________________________________________________________________
|
3. Փոխադրողի անվանումը և հասցեն _________________________________________________________________________________________
|
4. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքներ փոխադրող տրանս- պորտային միջոցի հաշվառման համարը _________________________________________________________________________________________
|
5․ Տարանցման հայտարարագրի գրանցման համարը _________________________________________________________________________________________
|
6. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար ներկայացվող փաստաթղթերի քանակը, ամսաթվերն ու համարները 1) _______________________________________________________________________________________ 2) _______________________________________________________________________________________ ...............
|
7. Տրանսպորտային միջոցների տեսազննման և զննման արդյունքները (առկայության դեպքում) _________________________________________________________________________________________
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2023 թվական: