ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
26 հունվարի 2016 թվականի |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՋԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ՄԻՋԼԱԲՈՐԱՏՈՐ ԲԱՂԴԱՏՈՒՄՆԵՐԻ) ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) 9-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 14-րդ կետին համապատասխան, ինչպես նաև «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման աշխատանքների արդյունքները ճանաչելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 11 հավելված)՝ միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր բաղդատումների) ապահովման և անցկացման կազմակերպման մասով 3-րդ կետի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող «Միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր բաղդատումների) անցկացման կազմակերպման կարգը»:
Սահմանել, որ նշված Կարգը չի տարածվում Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) ներառման հետ կապված հարաբերությունների վրա՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 319 որոշմամբ հաստատված «Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) ներառման, ինչպես նաև միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի մասին» հիմնադրույթին համապատասխան:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 1 տարին լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: