Գլխավոր տեղեկություն
Номер
N 1524-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 29.09.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.09.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.2022
Дата вступления в силу
30.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2022 թվականի N 1524-Լ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածի համաձայն պատասխանատու կատարող հանդիսացող մարմինների ղեկավարներին` տվյալ տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ կիսամյակային, իսկ հաշվետու տարվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ տարեկան հաշվետվություն։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ պատասխանատու մարմինների կողմից ուղարկված հաշվետվությունները 15 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփել և ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։ Տարեկան ամփոփ հաշվետվությունը տարվա ավարտից հետո 1 ամսվա ընթացքում հրապարակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

4. Սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023 թվականի տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1524-Լ որոշման

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Ֆինանսավորման չափը և աղբյուրը

Ակնկալվող արդյունքը

1.

Հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրի մատչելիության ապահովում` ֆիզիկական, տեղեկատվական ու հաղորդակցական խոչընդոտների վերացման միջոցով

1)

«Շենքերի և շինությունների մատչելիություն և անձնագրավորում» (տեխնիկական վիճակի հետազննություն, անձնագրերի կազմում)

Քաղաքաշինության կոմիտե

Պետական կառավարման ոլորտային մարմիններ

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջեի միջոցներ՝ ըստ հաստատված ծրագրի
(87,000.0 հազ. դրամ)

Հասարակական նշանակության շենքերի մատչելիությանը և անձնագրավորմանն ուղղված միջոցառումների կատարում Երևան քաղաքում, շենքերի և շինությունների անձնագրերի կազմում (շարունակական)

2.

Հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց՝որակյալ ներառական կրթության իրավունքի ապահովում կրթության բոլոր մակարդակներում

1)

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական և մանկավարժական անձնակազմի համար սեմինարների, փորձի փոխանակման հանդիպումների կազմակերպում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե
(20,834.2 հազ. դրամ)

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների 20%-ի վերապատրաստում, այդ թվում՝ նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման անձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ մանկավարժական աշխատանքների կազմակերպման մեթոդաբանության հարցերի շուրջ

2)

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ պետական բյուջե
(127,654.2 հազ. դրամ)

Հանրակրթական դպրոցների շուրջ 2000 ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում

3.

Մշակութային իրավունքների խթանում և ապահովում, մասնակցություն սպորտին և ժամանցին

1)

«Ընտանեկան գրադարանավար» ծրագրի իրականացում մարզերում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ պետական բյուջե
(5,574.0 հազ. դրամ)

ՀՀ 10 մարզերում շուրջ 650 տեղաշարժման դժվարություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար գրադարանային սպասարկում՝ տնային պայմաններում

2)

Բրայլյան տառատեսակով գրքերի, ամսագրերի հրատարակում, տետրերի պատրաստում, աուդիոգրքերի ձայնագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Հայաստանի կույրերի միավորման հրատարակչություն» ՍՊԸ (համաձայնությամբ)

ՀՀ պետական

բյուջե
(9,786.6 հազ. դրամ)

Տեսողությունը կորցրած հաշմանդամություն ունեցող անձանց համար Բրայլյան տառատեսակով գրքերի և տետրերի տպագրության, «Խոսող գրքերի»՝ աուդիոգրքերի ձայնագրության ծառայությունների ապահովում

3)

Արտադպրոցական դաստիարակության ծրագրի իրականացում

ՀՀ կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ պետական բյուջե (83,000.0 հազ. դրամ)

Ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող շուրջ 609 երեխաների համար արվեստի և արհեստների անվճար ուսուցում

4)

Ներառական նախագծերի նպատակային աջակցություն ժամանակակից արվեստի ոլորտում

ՀՀ կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ պետական բյուջե
(53,000.0 հազ. դրամ)

Հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու խթանմանն ուղղված հնարավորությունների ստեղծում, ինչպես նաև մշակույթի միջոցով նրանց ինտեգրման ապահովում հասարակություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 5 ստեղծագործական ծրագրերի նպատակային աջակցմամբ

5)

Ադապտիվ սպորտին առնչվող ծառայություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ պետական բյուջե
(121,685.0 հազ. դրամ)

Մարզական զանգվածային միջոցառումների, ՀՀ առաջնությունների անցկացում միջազգային մրցաշարերին հաշմանդամություն ունեցող մարզիկների նախապատրաստում և մասնակցության ապահովում

4.

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանություն և անկախ կյանքին աջակցող ծառայությունների ապահովում

1)

Երեխաների և ընտանիքների աջակցության տրամադրման ծառայություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ պետական բյուջե
(670,565.9 հազ. դրամ)

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող) 600 երեխայի ցերեկային խնամքի ծառայությունների մատուցում և նրանց ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում

2)

Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մրցույթով ընտրված կազմակերպություն
(համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե
(506,016.4 հազ. դրամ)

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 3500 երեխայի ցերեկային խնամքի ծառայությունների մատուցում և նրանց ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում

3)

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություններ ցերեկային կենտրոնում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մրցույթով ընտրված կազմակերպություն
(համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե
(201,443.7 հազ. դրամ)

410 շահառուի սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում ցերեկային կենտրոնում

4)

Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ համայնքահենք փոքր խմբային տներում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մրցույթով ընտրված կազմակերպություն
(համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե
(81,597.9 հազ. դրամ)

62 հաշմանդամություն ունեցող անձի շուրջօրյա խնամքի տրամադրում

5)

Տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ պետական բյուջե
(11,561.6 հազ. դրամ)

Տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող (չտեսնող) 28 անձի սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում

6)

Պետական հավաստագրերով աջակցող միջոցների տրամադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ պետական բյուջե
(1,924,342.6 հազ. դրամ)

Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջ 18641 աջակցող միջոցների տրամադրում

7)

Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ պետական բյուջե
(3,152,380.7 հազ. դրամ)

1205 անձի շուրջօրյա խնամքի և սոցիալական սպասարկման կազմակերպում, որից՝ 880-ը 18 տարեկանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձինք են

8)

Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ պետական բյուջե
(230,817.3 հազ. դրամ)

1250 անձի սոցիալական սպասարկման կազմակերպում տնային պայմաններում, որից՝ շուրջ 600-ը հաշմանդամություն ունեցող անձինք են

9)

Ցերեկային կենտրոններում խնամքի և սննդի տրամադրման ծառայություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ պետական բյուջե
(155,915.3 հազ. դրամ)

1200 անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոններում, որից՝ շուրջ 600-ը 18 տարեկանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձինք են

10)

Զոհված (մահացած) առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում

ՀՀ պաշտպանության նախարարություն

Տեղական ինքնակառավարման մարմիններ

ՀՀ պետական բյուջե
(494,000.0 հազ. դրամ)

Զոհված զինհաշմանդամների ընտանիքների բնակկենցաղային պայմանների բարելավում

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան