ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2021 թվականի N 1292-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2021 թվականի մայիսի 25-ի N 05100010/250521/0029189 հայտարարագրով ձևակերպված և պետական սեփականությանը փոխանցված՝ 2018 թվականի արտադրության AUDI A8 L/F8 QUATTRO ավտոմեքենան (նույնականացման համար՝ WAUZZZF88KN009210), հայտարարագրված արժեքը՝ 30,000 (երեսուն հազար) ԱՄՆ դոլար, ամրացնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման և հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |