ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2018 թվականի N 332-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 33-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ հոդվածների ու 16-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, Կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագիծը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սույն որոշման հավելվածներում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն կետում նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ա. սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17 և 18 հավելվածներում նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով,
բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտևորման նախագծի` սույն որոշման հավելվածներում նշված տարածքները կհանդիսանան որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով և փողոցներով, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում, ինչպես նաև կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղիները հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ,
բ. անհնար է ապահովել տարածքների բնականոն երթևեկություն, ջրամատակարարում, ջրահեռացում և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով: Կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին իրականացնել քաղաքաշինական ծրագիրը` համադրելով հին Երևանի ճարտարապետական ոճն այժմյան կառուցվող շենքերի, շինությունների հետ, բացի այդ տարածքում արդեն իսկ մասնակիորեն կատարված են սեփականության իրացման աշխատանքներ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող են հանդիսանում սույն որոշման N 1 հավելվածում նշված իրավաբանական անձինք.
2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակվում է Երևանի քաղաքապետին.
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2023 թվականի հունվարի 1-ն է.
4) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է լիազոր մարմին ճանաչված` Երևանի քաղաքապետը.
5) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
6) սույն որոշման հավելվածում նշված տարածքները ձեռք բերողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տարածքը ձեռք բերողների և լիազոր մարմնի միջև կնքվող պայմանագրերին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշմանը համապատասխան:
3. Ընդունել ի գիտություն, որ՝
1) սույն որոշման հավելվածներում նշված տարածքները ձեռք բերողներն ստանձնել են պայմանագրային պարտավորություն` զերծ պահել պետությանը ցանկացած վնասից և պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ սեփականության օտարման արդյունքում կամ հետևանքով` կապված սեփականության դիմաց փոխհատուցման անհամարժեքության և օտարման գործընթացի համար սահմանված ժամկետի խախտման հետ, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրի իրականացման հետ: Ձեռք բերողը կրում է նաև «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանված պատասխանատվությունը.
2) սույն որոշմամբ նախատեսված` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության սեփականատերերի կամ այլ իրավունքներ ունեցողների և սույն որոշման հավելվածներում նշված տարածքները ձեռք բերողի միջև կնքվող պայմանագրերում անհրաժեշտ է բացառել, որպես օտարվող տարածքի փոխհատուցման ձև, ապագայում կառուցվելիք շենքից գույքային միավորի տրամադրումը:
4. Լիազորել Երևանի քաղաքապետին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներում առկա` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի` պետության և հասարակության կարիքների համար գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 3 Երևան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 33-ՐԴ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ` ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ
NN |
Գտնվելու վայրը և նկարագիրը |
Ձեռք բերողները |
Նկարագրության արձանագրության կազմման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Հանրապետության նրբ., տուն 8ա |
«Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ |
6 ամիս |
2. |
Հանրապետության փող., տուն 40 |
«Վան Քոնսթրաքշն» ՍՊԸ և «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ |
6 ամիս |
3. |
Հանրապետության նրբ., տուն 38 |
«Էրզրում Քոնսթրաքշն» |
6 ամիս |
4. |
Հանրապետության փող., շենք 46, բն. 4 |
«Բիթլիս Քոնսթրաքշն» |
6 ամիս |
5. |
Հանրապետության նրբ., տուն 21 |
«Ադանա Քոնսթրաքշն» |
6 ամիս |
6. |
Հանրապետության նրբ., տուն 8 |
«Բայազետ Քոնսթրաքշն» |
6 ամիս |
7. |
Հանրապետության նրբ., 4 |
«Ուրմիա Քոնսթրաքշն» |
6 ամիս |
8. |
Հանրապետության 2-րդ նրբ., տուն 7 |
«Տրապիզոն Քոնսթրաքշն» |
6 ամիս |
9. |
Հանրապետության փող., 30 |
«Դիարբեքիր Քոնսթրաքշն» |
6 ամիս |
10. |
Տիգրան Մեծի պող., թիվ 3 տուն |
«Ակն Քոնսթրաքշն» |
6 ամիս |
11. |
Ֆիրդուսի փող., տուն 1 |
«Մանազկերտ Քոնսթրաքշն» |
6 ամիս |
12. |
Տիգրան Մեծի պող., տուն 15/21 |
«Սասուն Քոնսթրաքշն» ՍՊԸ |
6 ամիս |
13. |
Խանջյան նրբ., տուն 5ա |
«Զեյթուն Քոնսթրաքշն» |
6 ամիս |
14. |
Խանջյան փող., տուն 7/8 |
«Բաբերդ Քոնսթրաքշն» |
6 ամիս |
15. |
Ֆիրդուսի փող., 17 շենք, բն. 3 |
«Կարս Քոնսթրաքշն» |
6 ամիս |
16. |
Խանջյան 1-ին նրբ., 5/1, N 1 ավտ. |
«Արդահան Քոնսթրաքշն» |
6 ամիս |
17. |
Չայկովսկու փող., 30 շենք, հարող տարածք |
«Իգդիր Քոնսթրաքշն» ՍՊԸ |
6 ամիս |
(հավելվածը լրաց. 09.06.22 N 833-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 |
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔ
(ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ (S≈11361.31 ՔՄ)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 3 |
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔ
(ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «Վան Քոնսթրաքշն» ՍՊԸ ԵՎ «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ /S≈1041.90ՔՄ)
(վերնագիրը լրաց. 09.06.22 N 833-Ն)
(հավելվածը լրաց. 09.06.22 N 833-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 4 |
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔ
(ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «Էրզրում Քոնսթրաքշն» ՍՊԸ /S≈489.67ՔՄ)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 5 |
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔ
(ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «Բիթլիս Քոնսթրաքշն» ՍՊԸ /S≈1615.39ՔՄ)
ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ 1. 203.13.1 բնակելի տուն, Հանրապետության փողոց 46
|
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 6 |
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔ
(ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «Ադանա Քոնսթրաքշն» ՍՊԸ /S≈1553.93ՔՄ)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 7 |
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔ
(ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «Բայազետ Քոնսթրաքշն» ՍՊԸ ԵՎ «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ /S≈789.13ՔՄ)
(վերնագիրը լրաց. 09.06.22 N 833-Ն)
(հավելվածը լրաց. 09.06.22 N 833-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 8 |
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔ
(ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «Ուրմիա Քոնսթրաքշն» ՍՊԸ ԵՎ «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ /S≈2017.83ՔՄ)
(վերնագիրը լրաց. 09.06.22 N 833-Ն)
(հավելվածը լրաց. 09.06.22 N 833-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 9 |
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔ
(ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «Տրապիզոն Քոնսթրաքշն» ՍՊԸ ԵՎ «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ /S≈1818.43 ՔՄ)
(վերնագիրը լրաց. 09.06.22 N 833-Ն)
ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ 2. 203.13.1 մասնաշենք, Հանրապետության փողոցին հարող տարածք
|
(հավելվածը լրաց. 09.06.22 N 833-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 10 |
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔ
(ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «Դիարբեքիր Քոնսթրաքշն» ՍՊԸ /S≈93.47ՔՄ)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 11 |
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔ
(ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «Ակն Քոնսթրաքշն» ՍՊԸ /S≈3459.25ՔՄ)
ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ 3. 200.1 բնակելի տուն, Տիգրան Մեծի պողոտա 1 4. 200.2 բնակելի տուն, Տիգրան Մեծի պողոտա 3 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 12 |
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔ
(ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ /S≈6264.41ՔՄ)
ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ 1. 200.4 բնակելի տուն, Տիգրան Մեծի պողոտա 11 2. 200.5 բնակելի տուն, Տիգրան Մեծի պողոտա 13 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 13 |
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔ
(ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «Սասուն Քոնսթրաքշն» ՍՊԸ /S≈3736.66 ՔՄ)
ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ 1. 200.5 բնակելի տուն, Տիգրան Մեծի պողոտա 13 2. 200.6 բնակելի տուն, Տիգրան Մեծի պողոտա 15 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 14 |
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔ
(ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊԸ /S≈2114.52ՔՄ)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 15 |
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔ
(ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «Բաբերդ Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Տարսոն Քոնսթրաքշն» ՍՊԸ /S≈4364.95ՔՄ)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 16 |
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔ
(ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «Կարս Քոնսթրաքշն» ՍՊԸ /S≈7474.09ՔՄ)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 17 |
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔ
(ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ /S≈6652.38ՔՄ)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 18 |
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔ
(ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «Իգդիր Քոնսթրաքշն» ՍՊԸ /S≈1632.81ՔՄ)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |