ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1072-Ա
Վարդան Չիլինգարյանին Չեխիայի Հանրապետություն գործուղելու մասին
(վերնագիրը փոփ. 14.10.21 n 1156-Ա)
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության փորձագետ Վարդան Չիլինգարյանին 2021 թվականի հոկտեմբերի 20-ից 22-ը գործուղել Չեխիայի Հանրապետություն (Օլոմոուց)՝ Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման հարցը քննարկելու, ինչպես նաև նոր տիպի ինքնաթիռների արտադրությանը տեղում ծանոթանալու նպատակով։
(1-ին կետը փոփ. 14.10.21 N 1156-Ա)
2. Վարդան Չիլինգարյանի՝ Չեխիայի Հանրապետություն (Օլոմոուց) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 14.10.21 N 1156-Ա)
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
27.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |